Обсуждалось 12.02.2025 - 28.02.2025 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծով նախատեսվում է 1․ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածում առաջին մասի 10-րդ ենթակետում կատարել լրացում՝ առաջացող տարակարծություններով պայմանավորված՝ մտցնել իրավական որոշակիություն՝ համայնքային սեփականության արոտավայրերի օտարման սահմանափակումների հարցը թողնել ավագանու հայեցողությանը։ Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող լրացման արդյունքում ստեղծվում է իրավական որոշակիություն։ 2․ ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի (2-րդ հոդված) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է որպեսզի համապատասխան հողամասերը սեփականության իրավունքով տրամադրելու փոխարեն դրանք տրամադրվեն անհատույց օգտագործման իրավունքով: 88 3 5 885
В стадии разработки Обсуждалось 12.12.2024 - 08.01.2025 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 7-ի N 384-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 20-ի N 1219-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծեր Ներկայումս Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների բնակարանային ապահովության մասին» N 384-Ն և 2023 թվականի հուլիսի 20-ի «Ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում պայմանագրային զինծառայողներին ամսական դրամական հատուցում վճարելու կարգը և չափերը սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի N 1321-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1219-Ն որոշումների (այսուհետ՝ Որոշում) դրույթների համաձայն՝ քաղաքացիները բնակարանային հաշվառման մեջ ընդգրկվելու, ամսական դրամական հատուցում ստանալու, ինչպես նաև վերջիններիս սեփականության իրավունքով անհատույց բնակարաններ տրամադրելու նպատակով համապատասխան ոլորտային լիազոր մարմնին պարտադիր պետք է ներկայացնեն՝ Կոմիտեի կողմից տրված՝ զինծառայողի և օրենքով սահմանված նրա ընտանիքի անդամների անվամբ Հայաստանի Հանրապետության տարածքում սեփականության իրավունքով բնակելի տարածության առկայության կամ այդպիսին չլինելու մասին, ինչպես նաև զինծառայողի և նրա ընտանիքի անդամների անվամբ վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում սեփականության իրավունքով բնակելի տարածության օտարման վերաբերյալ տեղեկանք: Կոմիտեն վերջին տարիներին ձեռնամուխ է եղել դյուրացնելու իր կողմից մատուցող ծառայությունները՝ դրանք հնարավորինս թվայնացնելու և մատուցման ժամկետները կրճատելու նպատակով: Վերոգրյալի հաշվառմամբ, ինչպես նաև քաղաքացիներին լրացուցիչ վարչարարությամբ չծանրաբեռնելու նպատակով Նախագծով առաջարկվող փոփոխությունների համատեքստում առաջարկվում է ոլորտային լիազոր մարմինների կողմից Որոշումներով պահանջվող տեղեկատվությունը Կոմիտեից ձեռք բերել անմիջականորեն՝ առցանց ռեժիմով, փոխգործելիության միջոցով։ 5 1 0 968
Обсуждалось 18.04.2024 - 03.05.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 452-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Նորատուսի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» N 452-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին որոշման նախագիծը, որով նախատեսվում է` պետական սեփականություն հանդիսացող 0.49հա դպրոցի տարածքից անհատույց սեփականության իրավունքով փոխանցելու համայնքին՝ համայնքի սեփականություն հանդիսացող Նորատուսի N2 մանկապարտեզի շենքը նկատմամբ իրավունքի պետական գրանցում իրականացնելու համար: ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի համայնքին ունենալ սեփականության իրավունքի վկայական, որի արդյունքում Նորատուսի N 2 մանկապարտեզին կտրամադրվի գործունեության նոր լիցենզիա: 9 4 0 1698
Обсуждалось 09.01.2024 - 25.01.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի № 1098-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳԻՐ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի №1098-Ն որոշման մեջփոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության 2006 թվականի №1098-Ն որոշմամբ (Որոշում) սահմանվել է ՀՀ համայնքներիվարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն համարվող անշարժ գույքի (բացառությամբ հողերի),իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության, այդ թվում` անավարտշինարարության օբյեկտների մասնավորեցումից ստացվող միջոցների տնօրինման կարգը:Ներկայացված նախագծով առաջարկվում է Որոշումը համապատասխանեցնել ՀՀ ԱԺ 12.09.2023թ.«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»ՀՕ-277-Ն, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-278-Ն,«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելումասին» ՀՕ-279-Ն, «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքում փոփոխությունկատարելու մասին» ՀՕ-280-Ն օրենքների սահմանված դրույթներին:Մասնավորապես.- որոշման վերնագրից, 1-ին կետից, որոշմամբ հաստատված կարգի վերնագրից և 1-ին կետից հանել«(բացառությամբ հողերի)» բառերը՝ ինչն ամրագրվել է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգիմասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-277-Ն օրենքով,-պետական սեփականություն համարվող հողերի օտարումից ստացված միջոցների տնօրինումը իրականացնելվերը նշված օրենքների պահանջներին համապատասխան: 6 2 0 2133
В стадии разработки Обсуждалось 20.07.2023 - 07.08.2023 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՔԱՂԱՔԻ ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ N 36 ՀԱՍՑԵՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Բաղրամյան N 43 և Գարեգին Նժդեհի N 7 հասցեներում գտնվող վթարային շենքներում բնակվում են թվով 38 ընտանիքներ: Նշված ընտանիքների բնակարանային ապահովման հարցը լուծելու համար Ապարան քաղաքի Գարեգին Նժդեհի N 36 հասցեում կառուցվել է նոր, թվով 43 բնակարան ունեցող բազմաբնակարան շենք, որի բնակարանների բաշխումն ու հատկացումն ապահովելու համար էլ մշակվել է սույն ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Հարկ է նշել, որ նշված բազմաբնակարան շենքի շինարարական աշխատանքներն ավարտված են, իսկ վթարային շենքերի տեխնիկական վիճակն օրեցօր վատթարանում է: Նախագծի ընդունման արդյունքում կլուծվի վթարային շենքերում բնակվող թվով 38 ընտանիքների բնակարանային խնդիրը, բնակարան կհատկացվի 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի հետևանքվ Ապարան քաղաքում բնակելի տունը քանդված և նախկինում բնակարան չստացած թվով 5 ընտանիքներին՝ այդ թվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի` ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին: 0 1 0 3025
Обсуждалось 17.07.2023 - 01.08.2023 «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում կկարգավորվեն ուրիշի հողամասի վրա գտնվող անշարժ գույքի սեփականության իրավունքն այլ անձի անցնելիս հողամասի համապատասխան մասի օգտագործման հետ կապված հարաբերությունները: 5 3 0 3856
Обсуждалось 27.04.2023 - 13.05.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 2062-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 2062-Ն որոշմամբ՝ անշարժ գույքի կադաստր վարող մարմնին Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի ընթացիկ հաշվառման մասին տեղեկություններ ներկայացնելու կարգում լրացվում է ինքնակամ կառույցների վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու կարգավորումները: 2 5 0 2849
Обсуждалось 27.03.2023 - 12.04.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծով Կառավարությանը լիազորություն է տրվում կատարելու համապատասխան փոփոխություններ կայացված որոշումներում։ 2 2 0 2874
Обсуждалось 30.01.2023 - 14.02.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է Երևան համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի վաճառքն իրականացնել էլեկտրոնային աճուրդով: Հողամասերի էլեկտրոնային աճուրդով օտարման կիրառումը կնպասի իրականացվող գործարքների թափանցիկությանը, հանրության իրազեկման բարձրացմանը, սպասարկման որակի, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման գործընթացի արդյունավետության բարձրացմանը: 4 2 0 3434