Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

Обсуждалось 29.12.2025 - 14.01.2026

««Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և ««Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր Նախագծի ընդունմամբ ակնկալվում է Հանրապետական գնդակապարկուճային հաշվառման քարտադարան հասկացության, ինչպես նաև փորձաքննության հետ կապված դրույթները համապատասխանեցնել գործող իրավակարգավորումներին, ինչպես նաև հստակեցնել ՀՀ քննչական կոմիտեի համակարգը՝ նախատեսելով ՊՈԱԿ-ի և դրա գործառույթների վերաբերյալ դրույթներ:
Մնաց {days} օր
0 705

Обсуждалось 13.03.2025 - 29.03.2025

«Զենքի շրջանառության կարգավորման մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ոստիկանության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների և հարակից այլ իրավական ակտերի նախագծեր ՀՀ կառավարության 2024թ. մայիսի 2-ի N650-Ն որոշման 9-րդ կետի 6-րդ ենթակետի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն  Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրականացնելու է քրեագիտական հաշվառումներ և ներկայումս հանրապետական գնդակապարկուճադարանի բաժինը հանդիսանում է ՊՈԱԿ-ի կառուցվածքային ստորաբաժանում: Վերոգրյալով պայմանավորված՝ առաջարկվում է փոփոխություն կատարել Զենքի շրջանառության կարգավորման մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 38-րդ կետում՝ «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի լիազոր մարմնի» բառերը  փոխարինելով ««Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության» բառերով: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ՀՀ կառավարության 2024թ. մայիսի 2-ի N650-Ն որոշման համաձայն ՊՈԱԿ-ին հանձնված գործառույթների վերաբերյալ դրույթները հանել «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքից՝ ապահովելով փոփոխությունների գործարկումը:
Մնաց {days} օր
2 3674
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: