Обсуждалось 31.07.2024 - 18.08.2024 ««Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի փաթեթը: «Չափումների միասնականության ապահովման մասին» 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-22-Ն օրենքը (այսուհետ՝ Օրենք) կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում չափումների միասնականության ապահովման իրավական հիմքերը, չափումների միասնականության ապահովման բնագավառում իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի հարաբերությունները և ուղղված է չափումների ոչ հավաստի արդյունքների բացասական հետևանքներից սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը, տնտեսության զարգացմանը և գիտատեխնիկական առաջընթացին։ Հաշվի առնելով ոլորտի նոր զարգացումները, Օրենքով կարգավորվող գործընթացները, օրենքի կիրարկման արդյունքում արձանագրված իրավական բացերը, անհրաժեշտություն է առաջացել վերանայել այն՝ ապահովելով ներկա փուլում արձանագրված ոլորտային բացթողումների կամ խնդիրների կարգավորումը, ոլորտի արդիականացումը, նոր իրավակարգավորումների սահմանումը։ 0 5 0 935
Обсуждалось 28.02.2023 - 15.03.2023 «ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ՍՏՈՒԳՄԱՆԸ ՆԱԽՈՐԴՈՂ ԵՌԱՄՍՅԱԿԻ ՏՎՅԱԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՍՑԵՈՒՄ ՀՍԿԻՉ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐՈՎ ԻՐԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է հաստատել Պետական եկամուտների կոմիտեի կողմից չափումների միասնականության ապահովման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին ստուգմանը նախորդող եռամսյակի տվյալ գործունեության իրականացման հասցեում հսկիչ դրամարկղային մեքենաներով իրացման շրջանառության վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կարգը, տեղեկատվության բովանդակությունը, պարբերականությունը, տեղեկատվության տրամադրման ձևը, ժամկետը և եղանակը:Վառելիքի շուկայում լցակայանների նկատմամբ տուգանքի արդարացի բաշխման համակարգի կիրառումն է՝ լցակայանի տվյալ հասցեում խախտման դեպքով պայմանավորված եւ լցակայանների կողմից իրականացվող թերլցումներից սպառողների իրավունքների պաշտպանությունը, որի արդյունքում անցում է կատարվել տուգանքի սահմանման առավել արդարացի բաշխման համակարգի, համաձայն որի՝ տուգանքը սահմանվել է կազմակերպության այն հասցեի/հասցեների վրա, որոնք կատարել են տվյալ խախտումը, իսկ խախտման չափը սահմանել նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի եւ տվյալ գործունեության իրականացման հասցեում արձանագրված խախտման օրվան նախորդող եռամսյակի իրացման շրջանառության մեկ կամ երկու տոկոսի չափով՝ հաշվի առնելով տնտեսվարողների շրջանառության ծավալների տարբերություններն ու սպառողներին դրանցից բխող պատճառված վնասի չափը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 2022 թվականի դեկտեմբերի 07-ին ընդունված ՀՕ-535-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի իրավակարգավորումների համաձայն՝ տուգանքի չափը սահմանվել է հետևյալ կերպ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի և ստուգմանը նախորդող եռամսյակի տվյալ գործունեության իրականացման հասցեում հսկիչ դրամարկղային մեքենաներով իրացման շրջանառության մեկ տոկոսի չափով, որի վերաբերյալ տեղեկությունները Պետական եկամուտների կոմիտեն տրամադրում է չափումների միասնականության ապահովման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին (այսուհետ՝ Տեսչական մարմին)։ Օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ տուգանքի չափը սահմանվել է հետևյալ կերպ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի և ստուգմանը նախորդող եռամսյակի տվյալ գործունեության իրականացման հասցեում հսկիչ դրամարկղային մեքենաներով իրացման շրջանառության երկու տոկոսի չափով, որի վերաբերյալ տեղեկութություները Պետական եկամուտների կոմիտեն տրամադրում է Տեսչական մարմնին։ Օրենքի իրավակագավորումների համատեքստում և Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անհրաժեշտություն է առաջացել մշակել Պետական եկամուտների կոմիտեի կողմից չափումների միասնականության ապահովման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին ստուգմանը նախորդող եռամսյակի տվյալ գործունեության իրականացման հասցեում հսկիչ դրամարկղային մեքենաներով իրացման շրջանառության վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կարգ: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել Տեսչական մարմնի բնականոն գործունեության ընթացքի հետ կապված իրավական հիմքերը: Միաժամանակ Նախագծի ընդունման արդյունքում, Տեսչական մարմինը հնարավորություն կընձեռի Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրած տեղեկությունների հիման վրա և հաշվի առնելով տնտեսվարողների իրացման շրջանառության ծավալները հաշվարկել համաչափ տուգանք: 5 3 1 2544
Обсуждалось 05.12.2022 - 22.12.2022 «ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 11-ի № 113-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ստուգաչափում իրականացնող մարմինը՝ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունը վերազինվել է արհեստական երիկամի հեմոդիալիզի սարքում առկա չափման միջոցների ստուգաչափման գործընթացի ապահովման համապատասխան տեխնիկական կարողություններով։ Արհեստական երիկամի հեմոդիալիզի սարքերը ՀՀ կառավարության 2016թ փետրվարի 11-ի «Օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ցանկը սահմանելու մասին» N 113-Ն որոշմամբ սահմանված ցանկում ներառելու վերաբերյալ համապատասխան դիրքորոշում ստանալու նպատակով Առողջապահության նախարարությանը՝ որպես առողջապահության ոլորտի լիազորված պետական կառավարման մարմին ներկայացվել է համապատասխան գրություն։ Առողջապահության նախարարության կողմից դրական դիրքորոշում ստանալուց հետո միայն մշակվել է սույն նախագիծը։ 3 1 0 2584
Обсуждалось 05.12.2022 - 02.02.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1350-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշմամբ նախատեսված միջոցառումների իրականացմանն ուղղված ֆինանսական աջակցության բացակայության արդյունքում վերոնշյալ միջոցառումների իրականացումն անհնար էր։ Նախարարության և Միավորված ազգերի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) կողմից 2021 թ․ դեկտեմբերի 12-ին ստորագրվել է համագործակցության ծրագիր (այսուհետ՝ Ծրագիր), համաձայն որի ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և UNIDO-ի կողմից իրականացվող ֆինանսական աջակցության շրջանակներում կապահովվի Հայաստանի Հանրապետության չափումների միասնականության համակարգի արդիականացումը, արդյունաբերական չափագիտական կարողությունների ձևավորումը և զարգացումը, տրամաչափարկման կարողությունների, մասնավորապես՝ գծային (անկյունագծային) մեծությունների, էլեկտրական մեծությունների, ուժի և հարակից մեծությունների, քիմիական մեծությունների ուղղություններով տրամաչափարկման լաբորատորիաների ձևավորումը և այլն։ 0 0 0 2816
Обсуждалось 13.12.2021 - 30.12.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի N 883-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2021 թվականի նոյեմբերի 2-ի N 02/10.3/37766-2021 հանձնարարականով, ինչի շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել ապահովել ոլորտին առնչվող Կառավարության և վարչապետի որոշումների և դրանց իրավական հիմքն ապահովող օրենսդրական փոփոխությունները՝ ապահովելով լիազորող նորմի առկայությունը, որը պետք է համապատասխանի իրավական որոշակիության սկզբունքին։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում ստանդարտացման և չափագիտության լիազորված մարմին ճանաչելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 22-ի N 1038-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 883-Ն որոշման նախաբանում որպես լիազորող նորմ բացակայում էր «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի և 11-րդ հոդվածի 1-ին մասի հղումները, ուստի անհրաժեշտություն է առաջացել վերանայել վերոնշյալ Նախագծի լիազորող նորմերը և կատարել անհրաժեշտ փոփոխություն։ 0 0 0 4034
Обсуждалось 13.12.2021 - 30.12.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 648 ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 29 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Իրավական ակտի անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 14-ի «Ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ազգային ֆոնդի ստեղծման ու ստանդարտացման, չափագիտության և համապատասխանության հավաստման միջազգային, տարածաշրջանային կազմակերպությունները տեղեկատվությամբ ապահովելու կարգը հաստատելու մասին» N 648 որոշման համար հիմք հանդիսացող օրենքով նախատեսված լիազորող նորմերի բացակայությամբ պայմանավորված՝ «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի նոյեմբերի 9-ի ՀՕ-18 օրենքը, ուժը կորցրած է ճանաչվել «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-21 օրենքով։ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 26-ի «Հայաստանի հանրապետության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության ու Հայաստանի Հանրապետության արտոնագրային վարչության մասին» N 29 որոշման համար Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում ամրագրված կարգավորումների համատեքստում, օրենքով նախատեսված բացակայում է լիազորող նորմը։ Որոշումը ուժը կորցրած ճանաչելու անհրաժեշտության համար հիմք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 24-ի «Ստանդարտների ազգային ինստիտուտ» և «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունները միաձուլման ձեվով վերակազմակերպելու և «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին» N 1472-Ա որոշումը։ 0 0 0 3793
Обсуждалось 17.08.2021 - 09.09.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի № 393-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Այս բնագավառում իրականացվող քաղաքականությունն ամբողջովին նպատակաուղղված է չափագիտական կանոններին և նորմերին անհամապատասխան չափման միջոցների ներմուծման կանխարգելմանը Հայաստանի Հանրապետության տարածք: Որոշման ընդունումը նպատակաուղղված է չափումների միասնականության ապահովման ոլորտում անվտանգության և օրենսդրության պահանջների պահպանմանն ու Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված չափման միջոցների նկատմամբ սահմանված չափագիտական կանոնների և նորմերի խախտումների կանխարգելմանը և չափագիտական վերահսկողության ուժեղացմանը: 0 0 0 4024
Обсуждалось 23.07.2020 - 12.08.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի № 883-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի № 882-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման ընդունման արդյունքում ՀՀ ստանդարտացման և չաձագիտության ազգային մարմին կճանաչվի «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերությունը և որպես մեկ մարմին համապատասխան գործառույթների հստակեցման արդյունքում կբացառվեն նմանատիպ, նույնանման գործառույթների իրականացումը։ 3 0 0 5746