ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի N 883-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
0 - Против
Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2021 թվականի նոյեմբերի 2-ի N 02/10.3/37766-2021 հանձնարարականով, ինչի շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել ապահովել ոլորտին առնչվող Կառավարության և վարչապետի որոշումների և դրանց իրավական հիմքն ապահովող օրենսդրական փոփոխությունները՝ ապահովելով լիազորող նորմի առկայությունը, որը պետք է համապատասխանի իրավական որոշակիության սկզբունքին։
Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում ստանդարտացման և չափագիտության լիազորված մարմին ճանաչելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 22-ի N 1038-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 883-Ն որոշման նախաբանում որպես լիազորող նորմ բացակայում էր «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի և 11-րդ հոդվածի 1-ին մասի հղումները, ուստի անհրաժեշտություն է առաջացել վերանայել վերոնշյալ Նախագծի լիազորող նորմերը և կատարել անհրաժեշտ փոփոխություն։
-
Обсуждалось
13.12.2021 - 30.12.2021
-
Тип
Pешение
-
Область
Экономика
-
Министерство
Министерство экономики
Просмотры 4013
Принт