Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

Обсуждалось 30.09.2025 - 16.10.2025

«Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի օգոստոսի 6-ի N 477-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ փոխվարչապետի որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է ներկայում հատկացված (կամ նախատեսվող) ֆինանսական ռեսուրսների շրջանակում ապահովել առավելագույն թվով և ամենամյա պարբարականությամբ՝ քրեակատարողական ծառայողների օրենսդրությունից բխող ամենօրյա և հատուկ օպերատիվ-ծառայողական խնդիրների հաջող իրականացման համար անհրաժեշտ, ծառայողի մշտական մարտական և ֆիզիկական պատրաստվածությունն ապահովելու նպատակով ծառայողական, մարտական և ֆիզիկական պատրաստականության պարապմունքների (դասընթացների) իրականացումը: 
Մնաց {days} օր
0 952

Обсуждалось 19.03.2025 - 05.04.2025

«ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԿԱՐՄՐԱՇԵՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՀԵՐՀԵՐԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2024-2025 ուսումնական տարում սեպտեմբերի 1-ի դրությամբ «ՀՀ Վայոց ձորի մարզի Կարմրաշենի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում երկու աշակերտ հաշվառված լինելու հանգամանքով պայմանավորված պետական ոչ առևտրային կազմակերպության, ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի առջև ծառացած խնդիրների կարգավորման նպատակով նպատակահարմար է երկու հաստատությունների միավորումը և առաջարկվում է վերակազմակերպել՝ հիմնելով մեկ միջնակարգ դպրոց: Նախագծի ընդունմամբ՝ ակնկալվում է, որ «ՀՀ Վայոց ձորի մարզի Կարմրաշենի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում հնարավոր սովորողները կունենան համապատասխան տարածք և աշակերտների ուսուցումը կկազմակերպվի ավելի արդյունավետ՝ էապես  բարելավելով կրթության որակը:
Մնաց {days} օր
0 1529

Обсуждалось 14.03.2025 - 29.03.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 38-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹ Սույն փոփոխությամբ կհստակեցվի սովորողների երկարօրյա խմբերում ընդգրկվածության հիմքը: Կկարգավորվի ոչ պետական դպրոցում երկարօրյա ծրագրի իրականացման հնարավորություն ընձեռող դրույթը:    
Մնաց {days} օր
31 5130

Обсуждалось 17.02.2025 - 05.03.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունվարի 11-ի N 57-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունվարի 11-ի N 57-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար կարճաժամկետ ուսուցման դասընթացի կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման ծրագրի արդյունավետությունն էլ ավելի բարձրացնելու նպատակով և իրավակիրառական պրակտիկայում ծրագիրն իրականացնող պետական մարմնի կողմից արձանագրված խնդիրներին լուծում տալու անհրաժեշտությունից ելնելով։
Մնաց {days} օր
0 2122

Обсуждалось 04.02.2025 - 19.02.2025

«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է օրենքից հանել Արդարադատության ակադեմիայի կողմից պետական բյուջեի միջոցների հաշվին մասնագիտական պատրաստում անցնող ունկնդիրներին կրթաթոշակ վճարելու և դրան ուղղակիորեն վերաբերող կարգավորումները՝ պետական բյուջեի միջոցների օգտագործումը դարձնելով ավելի թիրախային և հիմնավորված, ինչը թույլ կտա տնտեսված միջոցները օգտագործել Ակադմիայի կարիքների բավարարման և կարողությունների զարգացման համար:
Մնաց {days} օր
0 2188

Обсуждалось 08.01.2025 - 24.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 430-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-389-Ն օրենքի կիրարկումն ապահովելու և ՀՀ-ում, ինչպես նաև օտարերկրյա պետություններում հանրակրթական կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող քաղաքացիների տվյալների տրամադրման գործընթացի կատարելագործմամբ, ավելորդ վարչարարությունից խուսափելու և գործընթացը թվայնացնելու անհրաժեշտությամբ:
Մնաց {days} օր
0 1996

Обсуждалось 10.05.2024 - 25.05.2024

ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ, ԴԱՍԸՆԹԱՑ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ Նախագծով նախատեսվում է սահմանել էկոպարեկային ծառայության ուսումնական դասընթացում ներգրավելու, դասընթաց անցկացնելու կարգը, պայմանները և դասընթացի ավարտից հետո պաշտոնի նշանակման կարգը
Մնաց {days} օր
0 3084

Обсуждалось 18.03.2024 - 02.04.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի N 477-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի օգոստոսի 6-ի «Քրեակատարողական ծառայության հանրային ծառայողների հրազեն և օրենքով նախատեսված հատուկ միջոցներ կրելու, պահելու և գործադրելու (կիրառելու) նպատակով հատուկ ուսուցում անցնելու կարգն ու պայմանները սահմանելու մասին» N 477–Լ որոշմամբ սահմանված հավելվածի 6-րդ կետի համաձայն՝ քրեակատարողական ծառայության հանրային ծառայողների առնվազն 90 տոկոսը ենթակա են պարտադիր հատուկ ուսուցման առնվազն յուրաքանչյուր տարին մեկ անգամ, ինչը հնարավոր չէ ապահովել Քրեակատարողական ծառայողների խիստ ծանրաբեռնվածության պատճառով։ Առաջարկվող նախագծի ընդունմամբ կբարձրացվի քրեակատարողական ծառայության հանրային ծառայողների հատուկ ուսուցման դասընթացների արդյունավետությունը և հնարավոր կլինի պատշաճ կերպով կազմակերպել և ապահովել մասնակցությունը կազմակերպվող դասընթացներին։
Մնաց {days} օր
0 3352

Обсуждалось 22.02.2024 - 11.03.2024

«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2024/2025 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը  «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2024/2025 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը
Մնաց {days} օր
0 3658
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: