Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

В стадии разработки

Обсуждалось 03.05.2024 - 18.05.2024

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի և հարակից օրենքների նախագծեր Նախագծով առաջարկվում է «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված առանձին ծառայությունների տեսակների գործունեությունը կարգավորող իրավական ակտերում վերանայել կամ լրացնել շահերի բախման վերաբերյալ առկա կառուցակարգերը՝ դրանք համապատասխանեցնելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 33-րդ հոդվածի դրույթներին։ Բացի այդ, առաջարկվում է որպես պարտականություն սահմանել Օրենքի 33-րդ հոդվածով սահմանված վարքագծային դրսևորումներին հետևելը, իսկ նշյալ պահանջին չհետևելը սահմանել որպես կարգապահական պատասխանատվության հիմք:
13 1540

Обсуждалось 08.05.2022 - 23.05.2022

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հանրային ծառայության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի և հարակից իրավական ակտերի նախագծերի (այսուհետ նաև՝ Նախագծերի փաթեթ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների շահերի բախման և անհամատեղելիության պահանջների վերաբերյալ օրենսդրական կարգավորումների կատարելագործման, ինչպես նաև միջազգային պարտավորությունների շրջանակներում ստանձնած պարտավորությունների կիրարկման անհրաժեշտությամբ: Նախագծերի ընդունմամբ կհստակեցվի շահերի բախման կարգավորումը, այն կդառնա ավելի ընդգրկուն` ներառելով նաև պոտենցիալ և թվացյալ շահերի բախման դեպքերը: Ընդլայնվել է նաև փոխկապակցված անձանց շրջանակը: Կարգավորվելու է առևտրային ընկերությունների բաժնեմասերի/բաժնետոմսերի հավատարմագրային կառավարման հանձնելու ընթացակարգը: Այն դառնալու է ավելի բացահայտ և կառավարելի` բացառելով այդպիսի պայմանագրերի ձևական բնույթը:
2 5957

Проект не принят

Обсуждалось 05.02.2019 - 21.02.2019

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծեր   «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերով (այսուհետ՝ Նախագծեր)` 1. նախատեսվել է պետության, ինչպես նաև պետության մասնակցությամբ կազմակերպությունների հետ պայմանագիր կնքելիս կոնտրագենտների կողմից իրենց իրական շահառուներին առնչվող տեղեկատվության անվերապահ բացահայտման պարտականություն՝ այդ մասին նոտարի մոտ արված բանավոր հայտարարություն ներկայացնելու միջոցով, ընդ որում, նոտարի մոտ արված բանավոր հայտարարությունը ճշմարտացի լինելու վերաբերյալ կեղծ երդում տալու համար քրեական պատասխանատվություն է նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 338.1-ին հոդվածով. 2. կեղծ տեղեկություններ տրամադրելու կամ տրամադրված տեղեկություններում փոփոխություն տեղի ունենալու պարագայում այդ մասին նոր հայտարարարություն չներկայացնելու համար նախատեսվել է պետության, ինչպես նաև պետության մասնակցությամբ կազմակերպությունների՝ կնքված պայմանագրից միակողմանի հրաժարվելու և պայմանագրի լուծմամբ պատճառված վնասների հատուցում պահանջելու իրավունքը:
1 8737

Обсуждалось 04.09.2018 - 19.09.2018

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԱԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ Հայեցակարգը մասնավորապես անդրադառնում է` 1) սոցիալական ձեռնարկատիրության ոլորտում առկա իրավիճակին և խնդիրներին 2) խնդիրների լուծման հիմնական ուղղություններին և անհրաժեշտ միջոցառումներին 3) խնդիրների լուծման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումների իրականացման համար պահանջվող միջոցներին և ակնկալվող արդյունքներին:
0 19919