Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

25.11.2025 10.12.2025
«ՀՀՇՆ __________-2025 «ՇԵՆՔԵՐԻ և ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ. ՆԱԽԱԳԾՄԱՆ ՆՈՐՄԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ     Սույն շինարարական նորմերը մշակվել են ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) սկզբունքներին համապատասխան։ Կոնվենցիայի հիմնարար սկզբունքներն են՝ բոլոր մարդկանց լիարժեք և արդյունավետ մասնակցությունը հասարակական կյանքին, հավասար հնարավորությունները և մատչելիությունը։ Սույն նորմերի հիմքում դրված է համընդհանուր դիզայնի սկզբունքը, որը նախատեսված է Կոնվենցիայով և արտացոլված է ազգային և միջազգային ստանդարտներում։Կոնվենցիայի սկզբունքների կիրառումը նախագծման և շինարարության գործընթացում նպատակ ունի ձևավորել անարգել, անվտանգ և հարմարավետ միջավայր բոլոր անձանց համար՝ անկախ նրանց ֆիզիկական, զգայական, տարիքային կամ այլ առանձնահատկություններից, առանց հետագա վերակառուցման կամ հարմարեցման անհրաժեշտության։
Մնաց {days} օր
0 418

Обсуждалось 23.04.2025 - 08.05.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N2093-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՄԻՆՉԵՎ 2026 ԹՎԱԿԱՆԸ ԿԱՌՈՒՑՎՈՂ, ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՂ ԿԱՄ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՆՔԵՐՈՎ ԿԱՄ ԱՌԱՆՑ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՆՔԵՐԻ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ոչ սահմանամերձ բնակավայրերում կառուցվող հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների շրջանակներում նախատեսված ֆինանսական միջոցների տնտեսում։
Մնաց {days} օր
2 1781

Обсуждалось 04.02.2025 - 19.02.2025

ՀՀԿՀ- «ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄՈԴԵԼԱՎՈՐՈՒՄ․ ՕԲՅԵԿՏԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄՈԴԵԼԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԿՅԱՆՔԻ ՑԻԿԼԻ ՏԱՐԲԵՐ ՓՈՒԼԵՐՈՒՄ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ Սույն կանոնների հավաքածուն տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքաշինական գործունեության պետական տեղեկատվական համակարգում գրանցվող նոր կառուցվող, վերակառուցվող, վերականգնվող, հիմնանորոգվող, արդիականացվող (վերազինվող), ընդլայնվող, նորոգվող, կոնսերվացվող, շահագործվող, կազմաքանդվող կապիտալ շինարարության բնակելի, հասարակական և արտադրական նպատակային նշանակության օբյեկտների, այդ թվում՝ գծային կառուցվածքների տեղեկատվական մոդելների վրա։       Սույն կանոնների հավաքածուն չի տարածվում կապիտալ շինարարության այն օբյեկտների տեղեկատվական մոդելների վրա, որոնք չի նախատեսվում գրանցել քաղաքաշինական գործունեության Հայաստանի Հանրապետության  պետական տեղեկատվական համակարգում։      
Մնաց {days} օր
3 1838

Обсуждалось 09.09.2024 - 24.09.2024

ԿԱՌՈՒՑՎՈՂ, ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՂ, ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ, ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ, ՈՒԺԵՂԱՑՎՈՂ, ԸՆԴԼԱՅՆՎՈՂ, ԱՐԴԻԱԿԱՆԱՑՎՈՂ, ՎԵՐԱԶԻՆՎՈՂ, ՆՈՐՈԳՎՈՂ, ՔԱՆԴՎՈՂ ԿԱՄ ԱՊԱՄՈՆՏԱԺՎՈՂ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ Կառուցվող, հիմնանորոգվող, վերակառուցվող, ուժեղացվող, ընդլայնվող, արդիականացվող, վերազինվող, նորոգվող, քանդվող կամ ապամոնտաժվող շենքերի, շինությունների, կառուցվածքների հզորության միավորին բերված շինարարության նորմատիվային գները (այսուհետ՝ ՇՆԳ) և շինարարական աշխատանքների տեսակների արժեքի խոշորացված ցուցանիշները (այսուհետ՝ ՇԱԱԽՑ) կիրառվում են քաղաքաշինական ծրագրերի, նախագծերի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հաշվարկային չափի (կանխատեսումների) որոշման, նոր շինարարության, գոյություն ունեցող շենքերի և շինությունների (օբյեկտների) հիմնանորոգման, վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, ընդլայնման, արդիականացման, վերազինման, քանդման և ապամոնտաժման աշխատանքների արժեքի հաշվարկման, գնահատման համար։ ՇԱԱԽՑ-ը չեն վերաբերում պատմության և մշակույթի հուշարձանների ամրակայման, նորոգման, վերականգնման նախագծերին:
Մնաց {days} օր
2 2956

Обсуждалось 26.06.2024 - 11.07.2024

«ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 28-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Ճանապարհաշինարարական ծրագրերի արդյունավետության բարձրացում, նոր կառուցվող, վերակառուցվող և հիմնանորոգվող ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների շինարարական աշխատանքների կատարման և դրանց որակի հսկողության սկզունքների սահմանում։ 
Մնաց {days} օր
0 2917
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: