Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

Обсуждалось 26.06.2025 - 11.07.2025

«Պետական ուսումնական հաստատություն տնօրեն գործուղելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ    «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հոկտեմբերի 24-ի N ՀՕ-387-Ն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով ամրագրվել է  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով պետական ուսումնական հաստատություն տնօրեն գործուղելու կարգի հաստատումը՝ որպես լիազորող նորմ: Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայում բազմաթիվ են դեպքերը, երբ հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնը տևական ժամանակ թափուր է մնում օրենքի պահանջին համապատասխանող հավակնորդների բացայակությամբ կամ դիմողների՝ հարցազրույցի փուլը չհաղթահարելու պատճառով: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ հնարավորություն կստեղծվի սույն կարգով համալրելու հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների թափուր հաստիքները, ինչի արդյունքում պայմաններ կստեղծվեն հաստատության անխափան և արդյունավետ գործունեության համար:
Մնաց {days} օր
25 2387

Обсуждалось 20.03.2025 - 04.04.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 499-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվող կարգավորման նպատակն է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգավորումները համապատասխանեցնել ՀՕ-475-Ն oրենքի կարգավորումներից բխող պահանջներին և լավարկել քաղաքացիական ծառայության հավաքագրման և համալրման գործընթացները։
Մնաց {days} օր
0 1761

Обсуждалось 04.03.2025 - 19.03.2025

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունվարի 31-ի N 73-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 11-րդ հոդվածը, որը վերաբերում է վարկանիշային ցուցակների կազմմանը և վարկանիշային ցուցակներից պաշտոն զբաղեցնելուն, շարադրվել է նոր խմբագրությամբ։  Նախագծով առաջարկվող փոփոխությունը բխում է oրենքով սահմանված կարգավորումների բովանդակությունից, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրները լուծելու, ոչ հստակ կարգավորումները որոշակիացնելու, վարկանիշային ցուցակները կազմելու համար անցկացվող թեստավորման և հարցազրույցի կազմակերպման ընթացքում արձանագրված խնդիրները լուծելու անհրաժեշտությունից։
Մնաց {days} օր
0 1846

Обсуждалось 06.05.2024 - 21.05.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ     2023 թվականից մեկնարկել է տնօրենների ընտրության և նշանակման նոր ձևաչափով գործընթացը, որի կիրարկման ընթացքում ի հայտ են եկել կարգավորման ենթակա մի քանի խնդիրներ մասնավորապես հարցազրույցի փուլը հաղթահարած հավակնորդների մասնագիտական զարգացման և աջակցության տրամադրման, ինչպես նաև զարգացման ծրագրի փորձաքննությունն իրականացնող կազմակերպությունների աշխատակարգի հաստատման և փորձաքննության ընթացակարգերի վերաբերյալ որոշ դրույթների վերանայման ուղղությամբ։ Ներկա նախագիծը կոչված է հասցեագրել և շտկել այդ խնդիրները։
Մնաց {days} օր
4 3827

Обсуждалось 13.07.2023 - 28.07.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը ՀՀ ուսումնական հաստատություններում կառավարման նոր մոդելին անցնելու ողջ տրամաբանությունը տնօրենի կողմից բովանդակային պատասխանատվություն կրելն է, որի համար վերջինս պետք է կազմի հաստատության զարգացման ծրագիրը, ինչից պարզ է դառնալու, թե որքանով է հավակնորդը պատկերացնում հաստատության զարգացման հեռանկարը, ինչպես է իրականացնելու այն բոլոր քայլերը, որոնք միտված են լինելու հաստատությունում կրթության որակի բարձրացմանը, նոր չափորոշչով կրթություն կազմակերպելուն, և այդ համատեքստում կարևորվում է մասնագետի պատրաստվածությունն ու համապատասխանությունն այն պաշտոնին, որին հավակնում է: Ուստի Կրթության կառավարման պետական լիազոր մարմինը նպատակահարմար է գտնում տնօրենի հետ անցակցվող հարցազրույցի գործառույթը ստանձնելն այս փուլում, որը շատ կարևոր է գործընթացի մեկնարկի փուլում ընդհանուր պատկերացում կազմելու համար, թե ովքեր են լինելու հաստատությունների ապագա կառավարիչները կարևորագույն այդ պաշտոնում, և արդյոք զարգացման ծրագրերը համահունչ են պետական քաղաքականության սկզբունքներին: Անհրաժեշտություն է առաջացել նաև նկարագրելու հարցազրույցի ընթացակարգը: Ներկայում գործող կարգում առկա է բողոքարկման վերաբերյալ կարգավորում, որն արտացոլված չէ վերնագրում: Կարգում առկա է նաև ժամկետի հետ կապված խնդիր, որն  ի հայտ է եկել գործընթացը մեկնարկելու ժամանակ:  Հաշվի առնելով այս և նմանօրինակ այլ խնդիրները՝ տնօրենի մրցույթի կարգում փոփոխության անհրաժեշտություն է առաջացել:
Մնաց {days} օր
8 5607
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: