Քննարկվել է 06.05.2024 - 21.05.2024 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ 2023 թվականից մեկնարկել է տնօրենների ընտրության և նշանակման նոր ձևաչափով գործընթացը, որի կիրարկման ընթացքում ի հայտ են եկել կարգավորման ենթակա մի քանի խնդիրներ մասնավորապես հարցազրույցի փուլը հաղթահարած հավակնորդների մասնագիտական զարգացման և աջակցության տրամադրման, ինչպես նաև զարգացման ծրագրի փորձաքննությունն իրականացնող կազմակերպությունների աշխատակարգի հաստատման և փորձաքննության ընթացակարգերի վերաբերյալ որոշ դրույթների վերանայման ուղղությամբ։ Ներկա նախագիծը կոչված է հասցեագրել և շտկել այդ խնդիրները։ 0 7 4 1926
Քննարկվել է 13.07.2023 - 28.07.2023 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը ՀՀ ուսումնական հաստատություններում կառավարման նոր մոդելին անցնելու ողջ տրամաբանությունը տնօրենի կողմից բովանդակային պատասխանատվություն կրելն է, որի համար վերջինս պետք է կազմի հաստատության զարգացման ծրագիրը, ինչից պարզ է դառնալու, թե որքանով է հավակնորդը պատկերացնում հաստատության զարգացման հեռանկարը, ինչպես է իրականացնելու այն բոլոր քայլերը, որոնք միտված են լինելու հաստատությունում կրթության որակի բարձրացմանը, նոր չափորոշչով կրթություն կազմակերպելուն, և այդ համատեքստում կարևորվում է մասնագետի պատրաստվածությունն ու համապատասխանությունն այն պաշտոնին, որին հավակնում է: Ուստի Կրթության կառավարման պետական լիազոր մարմինը նպատակահարմար է գտնում տնօրենի հետ անցակցվող հարցազրույցի գործառույթը ստանձնելն այս փուլում, որը շատ կարևոր է գործընթացի մեկնարկի փուլում ընդհանուր պատկերացում կազմելու համար, թե ովքեր են լինելու հաստատությունների ապագա կառավարիչները կարևորագույն այդ պաշտոնում, և արդյոք զարգացման ծրագրերը համահունչ են պետական քաղաքականության սկզբունքներին: Անհրաժեշտություն է առաջացել նաև նկարագրելու հարցազրույցի ընթացակարգը: Ներկայում գործող կարգում առկա է բողոքարկման վերաբերյալ կարգավորում, որն արտացոլված չէ վերնագրում: Կարգում առկա է նաև ժամկետի հետ կապված խնդիր, որն ի հայտ է եկել գործընթացը մեկնարկելու ժամանակ: Հաշվի առնելով այս և նմանօրինակ այլ խնդիրները՝ տնօրենի մրցույթի կարգում փոփոխության անհրաժեշտություն է առաջացել: 7 16 8 3890