25.04.2025 10.05.2025 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն լիցենզավորման պահանջներ՝ արյունաբանական, իմունաարյունաբանական, ընդհանուր կլինիկական, կենսաքիմիական, իմունաբանական, թունաբանական, հյուսվածքաբանական, բջջաբանական, գենետիկական՝ բջջագենետիկական և մոլեկուլային գենետիկական, մանրէաբանական՝ բակտերիաբանական և մակաբուծաբանական, բժշկական կենդանաբանության, նմուշառման՝ արյան նմուշառում, կլինիկական այլ նմուշների հավաքագրում կամ նմուշառում, շրջակա միջավայրից նմուշների հավաքագրում կամ նմուշառում, գործունեության տեսակների համար։ 0 0 0 276
Обсуждалось 24.10.2023 - 08.11.2023 ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախատեսվում է վարչական պատասխանատվություն սահմանել «Պետական գաղտնիքի մասին » օրենքով և օրենքից բխող Կարավառության որոշումներով սահմանված պահանջնեռի խախտման համար 9 0 0 3041
В стадии разработки Обсуждалось 03.06.2023 - 19.06.2023 "Մշակութային օրենսդրության հիմունքներիի մասին" «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ՝ Օրենք) լրացումներ և փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է օրենսդրական դաշտի նույնականացման անհրաժեշտությամբ, որը կնպաստի պետության կողմից իրականացվող մշակութային քացաքականության արդյունավետության բարձրացմանը և ոլորտի առավել արդյունավետ կառավարմանը։ Այն համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագրի՝ 1-ին, 40 և 41-րդ կետին։ «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը ընդունվել է 2002 թվականին, որպես ոլորտը կանոնակարգող մեկ միասնական իրավական փաստաթուղթ: 2011 և 2018 թվականներին նշյալ օրենքում կատարվել են փոփոխություններ և լրացումներ։ Առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները պայմանավորված են ՀՀ-ում գործող պետական մշակութային կազմակերպությունների կառավարման ու ֆինանսավորման մոդելների փոփոխությամբ և կատարելագործմամբ։ 4 4 0 3082