-
4 - За
-
4 - Против
«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ՝ Օրենք) լրացումներ և փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է օրենսդրական դաշտի նույնականացման անհրաժեշտությամբ, որը կնպաստի պետության կողմից իրականացվող մշակութային քացաքականության արդյունավետության բարձրացմանը և ոլորտի առավել արդյունավետ կառավարմանը։ Այն համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագրի՝ 1-ին, 40 և 41-րդ կետին։
«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը ընդունվել է 2002 թվականին, որպես ոլորտը կանոնակարգող մեկ միասնական իրավական փաստաթուղթ:
2011 և 2018 թվականներին նշյալ օրենքում կատարվել են փոփոխություններ և լրացումներ։
Առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները պայմանավորված են ՀՀ-ում գործող պետական մշակութային կազմակերպությունների կառավարման ու ֆինանսավորման մոդելների փոփոխությամբ և կատարելագործմամբ։
-
Обсуждалось
03.06.2023 - 19.06.2023
-
Тип
Закон
-
Область
Культура
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Просмотры 2459
Принт