Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 23.10.2024 - 07.11.2024

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում կատարել լրացում, որի արդյունքում ՀՀ կառավարությանը լիազորություն կվերապահվի հաստատել Հայաստանի Հանրապետությունում լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպությունների ռեեստր ձևավորելու և վերջինիս վարման կարգը։ Լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպությունների ռեեստրի ձևավորումն անհրաժեշտ է՝ 1) Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական լաբորատորիաների տեղակայման, գործունեության տեսակների, լիզենզիայի մեջ ներառված այլ տվյալների, ինչպես նաև կարողությունների վերաբերյալ համապարփակ տեղեկատվական հարթակ ունենալու համար, 2) արտակարգ իրավիճակներում լաբորատորիաների պոտենցիալ հնարավորությունները գնահատելու և արագ արձագանքում կազմակերպելու համար, 3) ըստ պացիենտների և այլ հետաքրքրված կողմերի կարիքների՝ անհրաժեշտ տեղեկատվությունն ապահովելու համար, 4) բարելավելու լաբորատորիաների համագործակցությունը, տեղեկատվության փոխանակումը և նմուշների ուղղորդումը տարբեր մակարդակների, ինչպես նաև համապատասխան ոլորտներում գործունեություն իրականացնող լաբորատորիաների միջև։
0 624

Обсуждалось 23.09.2024 - 09.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի №273-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծի ընդունման արդյունքում կբարձրանա հանրային կազմակերպությունների գնումների գործընթացների թափանցիկությունը և օբյեկտիվությունը։
0 901

Обсуждалось 20.06.2024 - 05.07.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 796-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 796-Ն» որոշման N 1 հավելվածով սահմանված «Այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու վայրերի (կազմակերպությունների)» ցանկի որոշ կազմակերպություններ վերանվանվել են կամ լուծարվել և կամ ստեղծվել են նորերը: Այսպիսով անհրաժեշտություն է առաջացել «Այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու վայրերի (կազմակերպությունների)» ցանկում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացում՝ ապահովելով ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրության պահանջների կատարումը։
0 1123

Обсуждалось 25.09.2023 - 10.10.2023

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ ««Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ապահովել 2022 թվականի դեկտեմբերի 7-ին «Հանրային ծառայության մասին» օրենքում և հարակից օրենքներում իրականացված օրենսդրական փոփոխությունների ամբողջականացումը և դրանց՝ գործնականում կիրարկման խնդիրների հաղթահարումը։
0 2069

Обсуждалось 25.09.2023 - 10.10.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի N 1109-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 29-ի N 1109-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշման նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել 2022 թվականի դեկտեմբերի 7-ին «Հանրային ծառայության մասին» օրենքում, «Գործունեության իրականցման ծանուցման մասին» օրենքում և հարակից օրենքներում իրականացված օրենսդրական փոփոխությունների ամբողջականացումը և դրանց գործնականում կիրարկումը։
0 1894

Обсуждалось 08.09.2023 - 23.09.2023

«ՄԱՔՍԱՅԻՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսվում է սահմանել փորձաքննությունների իրականացման նպատակով համապատասխան ծառայություններ մատուցող կազմակերպությունների՝ մաքսային մարմինների կողմից հավատարմագրման հետ կապված նորմեր, որոնց արդյունքում կապահովվի այդպիսի փորձաքննությունների արժանահավատությունը և մաքսային հսկողության նպատակներով այդպիսի փորձաքննության արդյունքների օգտագործման հնարավորությունը։
0 2538

Обсуждалось 17.05.2023 - 01.06.2023

«Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Սույն Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում կոնյակի և կոնյակի սպիրտների արտադրության ոլորտում հետագա գործունեություն կիրականացնեն բացառապես այն կազմակերպությունները, որոնք համալրված են արտադրության ամբողջական ցիկլի (խաղողի մթերումից մինչև պատրաստի արտադրանքի ստացումը) ապահովման համար անհրաժեշտ տեխնոլոգիական սարքավորումներով և հումքի մթերման ու պատրաստի արտադրանքի պահման և հնացման համար անհրաժեշտ տարողություններով։ Կապահովվի նախորդ տարվա ընթացքում իրացրած պատրաստի արտադրանքի քանակի առնվազն 55 տոկոսին համարժեք քանակությամբ խաղողի երաշխավորված մթերումներ, որն էականորեն կմեղմի վերջին տարիներին առաջացող խաղողի մթերման գործընթացում առաջացող խնդիրը։
2 3361

В стадии разработки

Обсуждалось 17.05.2023 - 06.06.2023

Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 29-ի N 474-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Պետական կառավարման մարմինների կողմից 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման գործընթացի արդյունավետության բարձրացում։
0 1970

Обсуждалось 26.04.2023 - 11.05.2023

Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ամենամյա մրցանակներ սահմանելու և շնորհելու կարգը հաստատելու մասին կարգով uահմանվում են արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում (այuուհետ` Որակի բնագավառ) ամենամյա մրցանակների սահմանման և դրանց շնորհման իրավակարգավորումները, մրցույթի անցկացման պայմանները և մասնակիցներին ներկայացվող պահանջները, գնահատման չափանիշները:
0 2271