Добавить в избранное

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

0%100%

Նախագծով առաջարկվում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում կատարել լրացումներ, որի արդյունքում

1.Կսահմանվեն լաբորատոր-ախտորոշիչ գործունեության տեսակի լիցենզիա ունեցող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից որակի կառավարման համակարգի ներդրումն ապահովող լրացուցիչ իրավական մեխանիզմներ, ինչպես նաև կներդաշնակեցվեն լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից որակի կառավարման համակարգ ներդնելու օրենսդրական պահանջները։

2.ՀՀ կառավարությանը լիազորություն կվերապահվի հաստատել Հայաստանի Հանրապետությունում լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպությունների ռեեստր ձևավորելու և վերջինիս վարման կարգը։

 Լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպությունների ռեեստրի ձևավորումն անհրաժեշտ է՝

1) Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական լաբորատորիաների տեղակայման, գործունեության տեսակների, լիզենզիայի մեջ ներառված այլ տվյալների, ինչպես նաև կարողությունների վերաբերյալ համապարփակ տեղեկատվական հարթակ ունենալու համար,

2) արտակարգ իրավիճակներում լաբորատորիաների պոտենցիալ հնարավորությունները գնահատելու և արագ արձագանքում կազմակերպելու համար,

3) ըստ պացիենտների և այլ հետաքրքրված կողմերի կարիքների՝ անհրաժեշտ տեղեկատվությունն ապահովելու համար,

4) բարելավելու լաբորատորիաների համագործակցությունը, տեղեկատվության փոխանակումը և նմուշների ուղղորդումը տարբեր մակարդակների, ինչպես նաև համապատասխան ոլորտներում գործունեություն իրականացնող լաբորատորիաների միջև։

  • Обсуждалось

    02.12.2024 - 17.12.2024

  • Тип

    Закон

  • Область

    Здравоохранение

  • Министерство

    Министерство здравоохранения

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1671

Принт

Предложения

Լիլիթ Պողոսյան

04.12.2024

Ըստ Որակի Կառավարման համակրգի հավաստագրման և հավատարմագրման միջազգային պրակտիկայի (ISO/IEC 17011, ISO/IEC 17021)՝ գնահատման բուն գործընթացին հաջորդում է անհամապատասխանությունների վերացման/շտկման փուլ՝ հիմնականում 1-3 ամիս տևողությամբ։ Առաջարկվում է 80% շեմը չհաղթահարող կազմակերպություններին տրամադրել հավելյալ ժամանակահատված (օրինակ՝ 20 աշխատանքային օր), որի ընթացքում անհամապատասնությունները չվերացնելու դեպքում միայն կասեցվի գործունեության լիցենզիան։

Լիլիթ Պողոսյան

04.12.2024

"...կամ որակի կառավարման համակարգ ներդնելու նպատակով լիազոր մարմնին դիմում չներկայացնելու դեպքում..." նմանատիպ դիմումի մասին որևէ տեղ որևէ պարզաբանում չկա, ի՞նչ դիմումի մասին է խոսքը, միգուցե դա վերաբերում է 1413-Ն ԿՈ-ով սահմանվող "ՈՐԱԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ" դիմումի՞ն։ Հիմնավորման մեջ նմանատիպ կետ է գրված․ "1) Օրենքով ևս կամրագրվեն լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից որակի կառավարման համակարգ ներդնելու ընդհանուր պահանջից բացառություններ, որոնք արդեն իսկ սահմանված են Կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 02-ի N 1413-Ն որոշմամբ:" Սական այդ որոշման մեջ որակի կառավարման համակարգ ներդնելու ընդհանուր պահանջից բացառություններ նկարագրված չեն, եթե դա վերաբերում է հավելվածի առաջին գլխի 1 կետին, ապա այդ երկու բացառությունները նույն միտքը չեն արտահայտում։

Узнать больше