В стадии разработки Обсуждалось 09.02.2021 - 25.02.2021 «Գետաողողատային տիպի հանքավայրերում ավազի և ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N 18-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Իրավական ակտի ընդունումը բխում է Ընդերքի մասին օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 25-րդ կետի պահանջից: Ներկայումս դեռևս լիարժեք չեն կարգավորված գետաողողատային տիպի հանքավայրերում ավազի և ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանման հետ կապված իրավահարաբերությունները: Նախագիծը հնարավորություն կտա գետաողողատային տիպի հանքավայրերում ավազի և ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարներ արդյունահանող ընդերքօգտագործողներին կատարել այնպիսի գործողություններ և իրականացնել միջոցառումներ, որոնք հնարավորություն կտան ողջամիտ օգտագործել գետավազի վերականգվող պաշարները, վնաս չհասցնել գետի հունի ափագծին, ջրային ռեսուրսներին և խուսափել անդրսահմանային ազդեցություններից: 0 0 0 5376