В стадии разработки
«Գետաողողատային տիպի հանքավայրերում ավազի և ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N 18-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - За
-
0 - Против
Իրավական ակտի ընդունումը բխում է Ընդերքի մասին օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 25-րդ կետի պահանջից: Ներկայումս դեռևս լիարժեք չեն կարգավորված գետաողողատային տիպի հանքավայրերում ավազի և ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանման հետ կապված իրավահարաբերությունները:
Նախագիծը հնարավորություն կտա գետաողողատային տիպի հանքավայրերում ավազի և ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարներ արդյունահանող ընդերքօգտագործողներին կատարել այնպիսի գործողություններ և իրականացնել միջոցառումներ, որոնք հնարավորություն կտան ողջամիտ օգտագործել գետավազի վերականգվող պաշարները, վնաս չհասցնել գետի հունի ափագծին, ջրային ռեսուրսներին և խուսափել անդրսահմանային ազդեցություններից:
-
Обсуждалось
09.02.2021 - 25.02.2021
-
Тип
Pешение
-
Область
Территориальное управление и развитие
-
Министерство
Министерство территориального управления и инфраструктур
Просмотры 5370
Принт