Обсуждалось 17.03.2025 - 01.04.2025 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի N 154-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Կարգի գործարկման ընթացքում առաջացած բազմաթիվ խնդիրներով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել նոր փոփոխություններ կատարելու կարգում: Իրավական ակտի ընդունմամբ իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրներին լուծում կտրվի: 8 2 11 876
Обсуждалось 21.02.2025 - 08.03.2025 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի N 154-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Կարգի գործարկման ընթացքում առաջացած բազմաթիվ խնդիրներով պայմանավորված և վերահսկողական գործառույթ ունեցող մարմնի կողմից ստացված առաջարկների հիման վրա անհրաժեշտություն է առաջացել նոր փոփոխություն կատարելու կարգում: 8 0 12 1148
Обсуждалось 16.01.2025 - 31.01.2025 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի N 154-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը բխում է այն հանգամանքից, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի N 154-Ն որոշմամբ կարգավորվում են պարտադիր կրթությունից դուրս մնացած, ինչպես նաև պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկում գտնվող դպրոցահասակ երեխաների բացահայտման և ուղղորդման (կրթության մեջ ներառման) հետ կապված իրավահարաբերությունները, և այդ հիմնավորմամբ 2023 թվականի հոկտեմբերի 31-ին կայացած՝ Սոցիալական նախարարական կոմիտեի նիստի ԿԱ/324-2023 արձանագրության օրակարգի 2․1-ին կետով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն առաջարկվել էր առաջիկայում «Հանրակրթության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) փոփոխություն նախաձեռնելու դեպքում նախագծում ներառել նաև Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասում 2021 թվականի փետրվարի 11-ի N 154-Ն որոշման լիազորող նորմի վերաբերյալ դրույթում համապատասխան փոփոխություն։ 2 0 0 805
Обсуждалось 11.04.2023 - 26.04.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 172 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 9-ի N 172 որոշման դրույթները կհամապատասխանեցվեն «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-353-Ն օրենքի 140-րդ հոդվածին, «Պետական տուրքի մասին» օրենքի 19․9-րդ հոդվածին։ Միաժամանակ, կստեղծվեն հիմքեր՝ մաքսային մարմիններ համապատասխան դիմումների՝ էլեկտրոնային եղանակով ներկայացման համար, կսահմանվի մաքսային մարմինների կողմից դիմումների քննարկման ժամկետ։ 5 3 0 2919
Обсуждалось 05.12.2022 - 20.12.2022 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 12-ի N 154-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նկատի ունենալով, որ 12-ամյա հանրակրթության պարտադիր պահանջը, ինչպես նաև այն, որ հանրակրթության մեջ երեխաների ընդգրկվածության ցուցանիշները հիմք են հանդիսանում երկրի միջազգային տարբեր գնահատականների համար (մարդկային զարգացման համաթիվ, գլոբալ մրցունակության համաթիվ և այլն), կարևոր է ունենալ կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման (կրթության մեջ ներառման) գործուն համակարգ, որը հենված կլինի բոլոր շահագրգիռ և պատասխանատու կառույցների համագործակցության վրա: 0 1 0 4056
В стадии разработки Обсуждалось 03.05.2017 - 20.06.2017 ԴԵՂԱՏՈՄՍԵՐԻ ԴՈՒՐՍ ԳՐՄԱՆ ԵՎ ԴԵՂԵՐԻ ԲԱՑ ԹՈՂՆՄԱՆ (ՆԵՐԱՌՅԱԼ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ) ԿԱՐԳԸ, ԴԵՂԱՏՈՄՍԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԴԵՂԻ ԲԱՂԱԴՐԱՏԱՐՐԵՐԻ ՆՇՈՒՄՆԵՐԻ ԼԱՏԻՆԱԿԱՆ ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐԸ, ԴԵՂԵՐԻ ԵՎ ԴԵՂԱՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ, ԴԵՂԻ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄՈՎ ԴԵՂԱՏՈՄՍԻ ԴՈՒՐՍ ԳՐՄԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի ԹԻՎ 759 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Դեղատոմսերի դուրս գրման և դեղերի բաց թողնման (ներառյալ էլեկտրոնային եղանակով) կարգը, դեղատոմսերի ձևերը, բժշկության և դեղագործության մեջ ընդունված դեղի բաղադրատարրերի նշումների լատինական կրճատումները, դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը, դեղի առևտրային անվանումով դեղատոմսի դուրս գրման հիմնավորման ձևը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 14-ի թիվ 759 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մշակվել է «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա՝ ի կատարումն ՀՀ վարչապետի 2016 թվականի օգոստոսի 11-ի թիվ 736-Ա որոշման Հավելվածի 10-րդ կետի, և պայմանավորված է «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: 4 2 0 17324