Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

В стадии разработки

Обсуждалось 08.04.2025 - 23.04.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի N 1612-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարի 2024 թ. հունիսի 21-ի N 1612-Ն հրամանով հաստատված «Հավատարմագրման վկայագրի հավելվածի ձևը փորձարկման լաբորատորիաների համար» ձևում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է «Հավատարմագրման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի, ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17011-2018 «Համապատասխանության գնահատում. Համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրում իրականացնող հավատարմագրման մարմիններին ներկայացվող պահանջներ» ստանդարտի 7.8.4 կետի պահանջը ապահովելու և Հավատարմագրման եվրոպական համագործակցության կազմակերպության (EA) կողմից 2024 թ. դեկտեմբերին «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ին գնահատելու արդյունքների հիման վրա ուղղիչ գործուղոթյուններ իրականացնելու հետ: Նախագծի ընդունմամբ անասնաբուժական, բուսասանիտարական և բույսերի պաշտպանության միջոցների հետազոտությունների, դեղերի փորձարկման լաբորատորիաների համար կիրառելի կլինի հավատարմագրվել ճկուն ոլորտով (ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17011-2018 ստանդարտի 3.7 կետ):
0 329

Обсуждалось 06.02.2025 - 23.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1266-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ՝ Որոշմամբ սահմանված ցանկում ներառված երկրներում կատարված թունաբանահիգիենիկ փորձարկումների հիման վրա պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման արդյունքում հանրապետությունում տնտեսավարողներին հնարավորություն կընձեռնվի սեղմ ժամկետներում կազմակերպել իրականացվող գործառույթները, հանրապետության հողօգտագործողներին մատակարարել բարձր արդյունավետությամբ, մարդու առողջության և շրջակա միջավայրի համար նվազ վտանգավոր բույսերի պաշտպանության միջոցներ։ Կգրանցվեն և կշրջանառվեն միջազգային չափանիշներին համապատասխան պեստիցիդներ և ագրոքիմիկատներ՝ ապահովելով հանրապետությունում կայուն բուսասանիտարական իրավիճակ, միաժամանակ բարձրացնելով սննդամթերքի անվտանգության մակարդակը։ Միաժամանակ, նախագծի ընդունմամբ կապահովվի Սահմանադրության դրույթներին համապատասխան՝ իրավական ակտի լիազորող նորմի որոշակիությունը և իրավական դաշտում անհամապատասխանությունների բացառումը։
2 1517

Обсуждалось 02.02.2024 - 22.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 621 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 25-ի «Առանց ավելացված արժեքի հարկի հաշվարկման ու գանձման` Հայաստանի Հանրապետություն խաղողի կտրոնների, կարտոֆիլի, սպելտայի (հաճար), փափուկ ցորենի և մեսլին սերմացուի, գարու, ոլոռի և լոբու, աշորայի, վարսակի և տրիտիկալեի (ցորեն-աշորա) սերմացուների ներմուծման կարգը հաստատելու մասին» N 621 որոշման մասին
1 3105

Обсуждалось 09.01.2023 - 24.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 514-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ բուսասանիտարիայի ոլորտում գործող որոշման մեջ կհամապատասխանեցվի լիազորող նորմը՝ համաձայն Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի դրույթներին և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում ամրագրված կարգավորումների համատեքստում խնդրահարույց չի լինի:
0 3668

Обсуждалось 20.04.2022 - 05.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի N 1009-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 1-ի N 1009-Ն որոշման մեջ փոփոխություն  կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում ուժը կորցրած կճանաչվի վերը նշված  որոշման 1-ին կետի 13-րդ ենթակետը:
0 4162

Обсуждалось 21.03.2022 - 05.04.2022

Հայաստանի Հանրապետության Կառավարության մի շարք որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք  որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում իրավական կարգավորում կստանան Հայաստանի Հանրապետությունում գործողության մեջ դրված սանիտարական, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական ոլորտների Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) հանձնաժողովի իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտերով սահմանված դրույթները։
0 4526

Обсуждалось 21.03.2019 - 05.04.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 13-ի N 103-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է, որ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի լիազոր մարմին հանդիսացող Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի փոխարեն լիազոր մարմին հանդիսանա Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը:
4 10286