Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 06.08.2024 - 21.08.2024

«ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Նախագծի կարգավորման առարկան՝ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի հիման վրա պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող մաքսային հսկողության գոտիներում առևտրային գործունեության՝ մրցույթի հիման վրա իրականացման կարգավորումների սահմանումն է։ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է մաքսային հսկողության գոտիներում իրականացվող գործունեության իրականացման արդյունավետության և մաքսային գործառնությունների անխափան իրականացման հնարավորություն։ Նախագծով մասնավորապես նախատեսվում է սահմանել՝ 1) մաքսային հսկողության գոտիներում առևտրային գործունեություն իրականացնող անձանց շրջանակը․ 2) մաքսային հսկողության գոտիներում առևտրային գործունեության իրականացմանը ներկայացվող պահանջները․ 3) մաքսային հսկողության գոտիներում առևտրային գործունեության իրականացման մրցույթի կազմակերպման և անցկացման կարգը:
0 805

Обсуждалось 06.08.2024 - 21.08.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 286 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Նախագծի կարգավորման առարկան՝ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի հիման վրա պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող մաքսային հսկողության գոտիներում առևտրային գործունեության՝ մրցույթի հիման վրա իրականացմամբ պայմանավորված՝ ՀՀ հողային օրենսգրքի շրջանակներում նախատեսված մրցույթի իրականացումից համապատասխամ բացառության սահմանումն է։ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է «Մաքսային կարգավորման մասին» օրենքով և ՀՀ հողային օրենսգրքով նախատեսված մրցութային կարգերի միջև համապատասխանության ապահովում։
0 886