В стадии разработки Обсуждалось 19.10.2018 - 04.11.2018 <<Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ոլորտներում համագործակցության մասին>> Համաձայնագրի նախագիծ Հայ-լեհական տնտեսական համագործակցության զարգացման տեսանկյունից տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության ոլորտները համարվում են առաջնային կարևորություն ունեցող ոլորտներ: Հայկական և լեհական ընկերությունները ակտիվորեն համագործակցում են այդ բնագավառում, մասնակցում կազմակերպվող ցուցահանդեսներին/ EXPO-ներին, գիտաժողովներին: 2018թ. փետրվարին կայացած հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրությամբ ամրագրված է կողմերի հանձնառությունն ընդլայնելու և խորացնելու համագործակցությունը տվյալ ոլորտում: Այդ իսկ պատճառով Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության միջև տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ոլորտը կարգավորող միջազգային պայմանագրի կնքումը գտնում ենք նպատակահարմար: 1 0 0 8109
В стадии разработки Обсуждалось 20.07.2018 - 05.08.2018 Հայաստանի Հանրապետության Կառավարության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության Կառավարության միջև Տեղեկատվական և Հաղորդակցման Տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր 2017թ սեպտեմբերին Երևանում կայացավ հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի 5-րդ նիստը, որին մասնակցելու նպատակով Հայաստան էր ժամանել ԵԱՀ ներդրումների և միջազգային համագործակցության նախարար Սահար Նասրը, ով հանդիպումներ ունեցավ ՀՀ նախագահի, վարչապետի, ԱԳ, Տնտեսական զարգացման և ներդրումների և տարածքային կառավարման նախարարների հետ։ Նիստի արդյունքում ստորագրվել է 7 փաստաթուղթ։ Վերոնշյալ այցը և միջկառավարական նիստի կայացումը, ինչպես նաև Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությունը զգալիորեն մեծացրել են եգիպտացի գործարարների հետաքրքրվածությունը Հայաստանի հետ առևտրատնտեսական կապեր հաստատելու հարցում։ Հայաստանի Հանրապետության Կառավարության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության Կառավարության միջև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության փոխըմբռնման հուշագրի ստորագրման գործնական նպատակահարմարությունը քննարկվել է 2017թ մայիսին Կահիրեում կայացած հայ-եգիպտական համատեղ ՏՏ ֆորումի ընթացքում, որին մասնակցելու նպատակով Կահիրե էր ժամանել ՀՀ Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի տեղակալը։ Ֆորումի ընթացքում երկու կողմերի մասնագետների կողմից ի հայտ էին բերվել առանձնակի հետաքրքրություն ներկայացնող ենթաոլորտները և համատեղ քննարկումների արդյունքում մշակվել էր փոխըմբռնման հուշագրի նախագիծ։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ ակնկալվում է, որ հուշագրի ստորագրումը ՏՏ ոլորտում փոխշահավետ համագործակցության լայն հնարավորություններ կընձեռի։ 1 0 0 6882
Обсуждалось 26.07.2017 - 16.08.2017 ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ-2019 ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2019 թվականին ՀՀ-ում կայանալիք Տեղեկատվական Տեխնոլոգիաների Համաշխարհային Համաժողովի աշխատանքները պատշաճ կազմակերպելու և անցկացնելու մասին: 0 0 0 8534