Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 19.10.2018 - 04.11.2018

<<Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ոլորտներում համագործակցության մասին>> Համաձայնագրի նախագիծ Հայ-լեհական տնտեսական համագործակցության զարգացման տեսանկյունից տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության ոլորտները համարվում են առաջնային կարևորություն ունեցող ոլորտներ: Հայկական և լեհական ընկերությունները ակտիվորեն համագործակցում են այդ բնագավառում, մասնակցում կազմակերպվող ցուցահանդեսներին/ EXPO-ներին, գիտաժողովներին: 2018թ. փետրվարին կայացած հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրությամբ ամրագրված է կողմերի հանձնառությունն ընդլայնելու և խորացնելու համագործակցությունը տվյալ ոլորտում: Այդ իսկ պատճառով Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության միջև տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ոլորտը կարգավորող միջազգային պայմանագրի կնքումը գտնում ենք նպատակահարմար:
0 8108

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 20.07.2018 - 05.08.2018

Հայաստանի Հանրապետության Կառավարության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության Կառավարության միջև Տեղեկատվական և Հաղորդակցման Տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր 2017թ սեպտեմբերին Երևանում կայացավ հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի 5-րդ նիստը, որին մասնակցելու նպատակով Հայաստան էր ժամանել ԵԱՀ ներդրումների և միջազգային համագործակցության նախարար Սահար Նասրը, ով հանդիպումներ ունեցավ ՀՀ նախագահի, վարչապետի, ԱԳ, Տնտեսական զարգացման և ներդրումների և տարածքային կառավարման նախարարների հետ։ Նիստի արդյունքում ստորագրվել է 7 փաստաթուղթ։ Վերոնշյալ այցը և միջկառավարական նիստի կայացումը, ինչպես նաև Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությունը զգալիորեն մեծացրել են եգիպտացի գործարարների հետաքրքրվածությունը Հայաստանի հետ առևտրատնտեսական կապեր հաստատելու հարցում։ Հայաստանի Հանրապետության Կառավարության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության Կառավարության միջև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության փոխըմբռնման հուշագրի ստորագրման գործնական նպատակահարմարությունը քննարկվել է 2017թ մայիսին Կահիրեում կայացած հայ-եգիպտական համատեղ ՏՏ ֆորումի ընթացքում, որին մասնակցելու նպատակով Կահիրե էր ժամանել ՀՀ Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի տեղակալը։ Ֆորումի ընթացքում երկու կողմերի մասնագետների կողմից ի հայտ էին բերվել առանձնակի հետաքրքրություն ներկայացնող ենթաոլորտները և համատեղ քննարկումների արդյունքում մշակվել էր փոխըմբռնման հուշագրի նախագիծ։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ ակնկալվում է, որ հուշագրի ստորագրումը ՏՏ ոլորտում փոխշահավետ  համագործակցության լայն հնարավորություններ կընձեռի։
0 6878