Обсуждалось 28.08.2024 - 12.09.2024 «ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» Առաջարկվող փոփոխությունների համատեքստում Նախագծով առաջարկվում է՝ Օրենքի 15-րդ հոդվածով Կառավարությանը լիազորությունները լրացնել նոր կետերով հետևյալ բովանդակությամբ՝ «գ1) սահմանում է Սևանա լճի (ձկան և խեցգետնի) արդյունագործական որսի տարեկան առավելագույն չափաքանակները և ժամկետները, ինչպես նաև դրա որակի բնութագրերը.», «գ2) հաստատում է Սևանա լճից տարեկան ջրթողումների և ջրառների պլան-ժամանակացույցը, ինչպես նաև դրանցում կատարված փոփոխությունները՝ մինչև ոռոգման նպատակով Սևանա լճից ջրառ իրականացնելու մասին Կառավարության որոշման ընդունումը։»։ Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվող մյուս փոփոխությունը խմբագրական բնույթի է, քանի որ համաձայն «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքի և Կառավարության 2018 թվականի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կանոնադրությունը հաստատելու մասին» N 733-Լ որոշման բնապահպանական վերահսկողության գործառույթն իրականացնում է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը: Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել օրենքի 16-րդ հոդվածի «բ» կետ ուժը կորցրած ճանաչել: Նախագծով առաջարկվող փոփոխություններն ու լրացումները կլուծեն մի շարք հարցեր, որոնք առաջանում են գործող օրենսդրության և իրավակարգավորումների կիրարկման ժամանակ։ 2 2 0 1404
Проект принят Обсуждалось 06.05.2021 - 27.05.2021 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 27-ի N 75-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Կախված տեղանքի առանձնահատկություններից ըստ 14 խոշոր գետավազանների ջրի որակի նորմերը սահմանվել են դեռևս 2011թ. համաձայն ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 27-ի N 75-Ն որոշման: Հաշվի առնելով տարիների ընթացքում ջրի որակի վրա մարդածին և բնածին ազդեցությունները` ջրի որակի էկոլոգիական նորմերի թարմացումն անհրաժեշտություն է: Սևանա լիճը որպես ռազմավարական նշանակություն ունեցող քաղցրահամ ջրային էկոհամակարգ պահպանելու համար անհրաժեշտ է առանձին հավելվածով սահմանել Սևանա լճի ջրի որակի էկոլոգիական նորմերը: 6 0 0 6127
Обсуждалось 28.03.2019 - 18.04.2019 <<ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱՍԻՆ>> ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ԵՎ <<ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՈՒ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ <<Սևանա լճի մասին>> օրենքի 3-րդ հոդվածի <<Սևանա լճի ջրհավաք ավազան>> հասկացությունը սահմանվել է որպես <<տարածք, որի մակերևութային և ստորերկրյա ջրերը հոսում են դեպի Սևանա լիճ: Սևանա լճի ջրհավաք ավազանի մասն են կազմում նաև Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարները, Արփա և Որոտան գետերի ջրհավաք ավազանները` մինչև Կեչուտի ջրամբար.>>: <<Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին>> օրենքի Ներածության 2-րդ պարբերությունում սահմանվում է, որ Սևանա լճի ջրհավաք ավազանը, ընդգրկում է Սևանա լճի բուն ջրհավաք ավազանը և Արփա գետի ջրհավաք ավազանի վերնագավառը` Կեչուտի ջրամբարից հոսանքն ի վեր ընկած տարածքներն ու Որոտան գետի ջրհավաք ավազանի վերնագավառները` Սպանդարյան ջրամբարից հոսանքն ի վեր ընկած տարածքները: Թունելի շահագործման ամբողջ ընթացքում Եղեգիս գետի ջրերը փաստացի նույնպես տեղափոխվել են լիճ, սակայն վերը նշված սահմանումներով Օրենքների կիրառման ոլորտից դուրս են մնացել Եղեգիս գետի ջրհավաք ավազանը՝ մինչև Եղեգիս գետ – Արփա-Սևան N 2 թունել հիդրոհանգույցը: 4 8 3 11359