«ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ»
-
2 - За
-
2 - Против
Առաջարկվող փոփոխությունների համատեքստում Նախագծով առաջարկվում է՝
- Օրենքի 15-րդ հոդվածով Կառավարությանը լիազորությունները լրացնել նոր կետերով հետևյալ բովանդակությամբ՝
- «գ1) սահմանում է Սևանա լճի (ձկան և խեցգետնի) արդյունագործական որսի տարեկան առավելագույն չափաքանակները և ժամկետները, ինչպես նաև դրա որակի բնութագրերը.»,
- «գ2) հաստատում է Սևանա լճից տարեկան ջրթողումների և ջրառների պլան-ժամանակացույցը, ինչպես նաև դրանցում կատարված փոփոխությունները՝ մինչև ոռոգման նպատակով Սևանա լճից ջրառ իրականացնելու մասին Կառավարության որոշման ընդունումը։»։
Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվող մյուս փոփոխությունը խմբագրական բնույթի է, քանի որ համաձայն «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքի և Կառավարության 2018 թվականի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կանոնադրությունը հաստատելու մասին» N 733-Լ որոշման բնապահպանական վերահսկողության գործառույթն իրականացնում է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը: Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել օրենքի 16-րդ հոդվածի «բ» կետ ուժը կորցրած ճանաչել:
Նախագծով առաջարկվող փոփոխություններն ու լրացումները կլուծեն մի շարք հարցեր, որոնք առաջանում են գործող օրենսդրության և իրավակարգավորումների կիրարկման ժամանակ։
-
Обсуждалось
28.08.2024 - 12.09.2024
-
Тип
Закон
-
Область
Охрана природы, Энергетика и природные ресурсы, Территориальное управление и развитие, Водное хозяйство, Инспекционная система
-
Министерство
Министерство окружающей среды
Просмотры 1419
Принт