30.12.2024 14.01.2025 «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» ՀՀ օրենքի և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 4-րդ բաժնի 4.5 կետով որպես Կառավարության հիմնական առաջնահերթություն առանձնացվում է առողջապահության ոլորտի զարգացումը` ընդգծելով այն կարևոր հանգամանքը, որ Կառավարության քաղաքականությունն ուղղված է լինելու անհատի և հանրային առողջության պահպանմանն ու բարելավմանը` ապահովելով հասանելի, արդիական, բարձր որակի առողջապահական ծառայությունների մատուցումը: ՀՀ կառավարության վերը նշված ծրագրում պահանջ է առաջադրվում ներդնել առողջության համապարփակ ապահովագրության համակարգը` քաղաքացիների համար առողջապահական ծառայությունների հասանելիության և մատչելիության ապահովման համար, որն ուղղված է լինելու առողջապահական ծառայություններ ստանալու պահին քաղաքացու համար զգալի ծախսերի նվազեցմանը: Ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» փաստաթղթում որպես 4-րդ մեգանպատակ ընդգծվում է այն բոլոր անհրաժեշտ պայմանների ապահովումը, որոնք ուղղված են առողջ ապրելակերպին, առողջության պահպանմանը, վերականգնմանը և արդյունավետ աշխատանքային գործունեությանը: Հարկ է նշել, որ ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 2-ի 133-Լ որոշմամբ հաստատվել է Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը, որի հավելված 1-ի 4.1 կետով նախատեսվում է առողջության համապարփակ ապահովագրության ներդրմանն ուղղված օրենսդրական փաթեթի մշակման պահանջ: Ըստ այդմ, «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» ՀՀ օրենքի և հարակից այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի մշակումը բխում է նշված պահանջից: ՀՀ առողջապահության ֆինանսավորման համակարգի գնահատման միջազգային համեմատականները և ծախսարդյունավետ ծրագրերի մասով դիտարկումները ցույց են տալիս, որ համապատասխան ֆինանսական միջոցների առկայության պայմաններում առողջապահության համակարգը գործում է արդյունավետ, և հնարավորություն է տալիս գրանցել բարելավվող ոչ ֆինանսական ցուցանիշներ՝ կյանքի միջին տևողության աճի, մայրական մահացության, երեխաների մահացության նվազման տեսքով: ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 4-րդ բաժնի 4.5 կետով որպես Կառավարության հիմնական առաջնահերթություն առանձնացվում է առողջապահության ոլորտի զարգացումը` ընդգծելով այն կարևոր հանգամանքը, որ Կառավարության քաղաքականությունն ուղղված է լինելու անհատի և հանրային առողջության պահպանմանն ու բարելավմանը` ապահովելով հասանելի, արդիական, բարձր որակի առողջապահական ծառայությունների մատուցումը: ՀՀ կառավարության վերը նշված ծրագրում պահանջ է առաջադրվում ներդնել առողջության համապարփակ ապահովագրության համակարգը` քաղաքացիների համար առողջապահական ծառայությունների հասանելիության և մատչելիության ապահովման համար, որն ուղղված է լինելու առողջապահական ծառայություններ ստանալու պահին քաղաքացու համար զգալի ծախսերի նվազեցմանը: 17 5 1 1010
Проект принят Обсуждалось 11.01.2023 - 26.01.2023 ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով ներկայացվել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հիմնական հայեցակարգային մոտեցումները, ներդրման ակնկալվող արդյունքները, մասնավորապես՝ առողջապահական ծառայություններ ստանալիս բնակչության ֆինանսական պաշտպանվածության մակարդակի բարձրացումը, առողջապահական ծառայությունների ֆինանսական հասանելիության բարելավումը, որոնց արդյունքում հնարավոր կլինի կրճատել բնակչության կողմից կատարվող ծախսերը, այդ թվում աղետալի առողջապահական ծախսերը, կրճատել հիվանդացության, մահացության դեպքերի թիվը, ավելացնել կյանքի միջին տևողությունը, որոնք էլ իրենց հերթին կնպաստեն մարդկային կապիտալի զարգացմանը և տնտեսական աճին։ Նախագծում ներկայացվել է նաև Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության փուլային ներդրման ռազմավարությունը, ըստ ներդրման փուլերի իրականացման ենթակա միջոցառումները, դրանց իրականացման ժամկետները։ Նախագիծը հնարավորություն է տալիս ամփոփել Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հետ կապված հայեցկարգային մոտեցումների վերաբերյալ 2019 թվականին սկսված հանրային քննարկումները, ներառելով այս ժամանակահատվածում հասարակական կազմակերպությունների, միջազգային գործընկերների հետ իրականացրած քննարկումների արդյունքում կատարված որոշակի փոփոխություններ, որոնք վերաբերում են ապահովագրավճարի չափի հաշվարկման և ֆինանսական միջոցների հավաքագրման, դրանց կառավարման հիմնական սկզբունքներին, առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ռիսկերի նվազեցմանը։ Ակնկալվում է, որ Նախագծի վերաբերյալ ներկայացվող առաջարկությունները հաշվի կառնվեն նախագծի վերջնական տարբերակի լրամշակման և կառավարության քննարկմանը ներկայացվելու ընթացքում: 251 31 11 12345