Обсуждалось 29.10.2024 - 13.11.2024 «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծեր «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերով կարգավորվում է պետական ծառայություն իրականացնող անձանց, համայնքի ավագանու, վարչական շրջանի ղեկավարի, համայնքային հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց կողմից վարքագծի կանոնները խախտելու (բացառությամբ նվերներ ընդունելու սահմանափակումների) և (կամ) հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու և (կամ) շահերի բախման կանոնները, անհամատեղելիության պահանջները չպահպանելու դեպքերի կապակցությամբ հնարավորինս կոլեգիալ, անաչառ, պրոֆեսիոնալ, բազմակողմանի, ինչպես նաև հետագա խախտումների կանխարգելմանն ուղղված ծառայողական քննության իրականացման և այդ սկզբունքներին համապատասխան օրենսդրորեն ամրագրված էթիկայի հանձնաժողովների ստեղծման, այդ հանձնաժողովի ստեղծման շրջանակներում իրականացվող ծառայողական քննության արդյունավետության բարձրացման, իրավակիրառ պրակտիկայում առկա խնդիրների լուծման, ծառայողական քննության շահագրգիռ կողմերի իրավունքների ապահովման և երաշխիքների ամրագրման, ինչպես նաև վարքագծի կանոնների՝ միասնական սկզբունքների հիման վրա սահմանելու անհրաժեշտությամբ: 3 3 0 477
Обсуждалось 08.10.2024 - 23.10.2024 ՀՀՇՆ «ՔԱՂԱՔՆԵՐԻ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՓՈՂՈՑՆԵՐԻ ԵՎ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ » ՀՀ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ Սույն կանոնների հավաքածուն վերաբերում է քաղաքների և գյուղական բնակավայրերի նոր փողոցների և ճանապարհների նախագծմանը և վերակառուցմանը, ինչպես նաև գոյություն ունեցող փողոցների և ճանապարհների հիմնանորոգմանը:Սույն կանոնների հավաքածուի պահանջները չեն տարածվում բնակեցված տարածքների սահմաններից դուրս գտնվող ընդհանուր օգտագործման ճանապարհների վրա: 2 3 0 601
Обсуждалось 15.12.2022 - 30.12.2022 ՀԱՆՔԱՅԻՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հանքային պարարտանյութերի պահպանման և անվատանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները սահմանում են տեխնիկական անվտանգության պահանջներ՝ հանքային պարարտանյութերի պահպանման և անվտանգ շահագործման վերաբերյալ` մարդու կյանքն ու առողջությունը, շրջակա միջավայրը և գույքը պաշտպանելու համար` կանխելով այնպիսի գործողություններ, որոնք ապակողմնորոշում են սպառողներին՝ կապված դրանց նշանակության և անվտանգության հետ: Հիմնական նպատակը շահագործման գործընթացի ժամանակ առկա լինեն նորմատիվ պահանջներ՝ որոնցով առաջնորդվելով կապահովվի արտադրական վտանգավօր օբյեկտի անվտանգ շահագործումը: 2 1 1 4080
Обсуждалось 05.12.2022 - 21.12.2022 «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №522-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №523-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Ներկայացված որոշումների նախագծերի նպատակն է էլեկտրաէներգետիկական շուկայի հաղորդման և բաշխման ցանցային կանոններում սահմանված կարգավորումները համապատասխանեցնել էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի կանոններում գործող և առաջարկվող կարգավորումներին 1 2 0 2748
Обсуждалось 03.05.2022 - 19.05.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 955-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարությունը 2022 թվականից «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովում և ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելում» ծրագրի իրականացումը պատվիրակել է Երևանի քաղաքապետին՝ ներկայացված որոշման նախագիծը նպատակ է հետապնդում Երևան քաղաքում մասնակիորեն բարելավելու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման վիճակը և նպաստելու ճանապարհային երթևեկության մասնակիցների անվտանգության ապահովմանը: 1 0 0 3843
Проект принят Обсуждалось 04.12.2020 - 19.12.2020 «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 9-ի №344Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծ Որոշման նախագծի նպատակն է հստակեցնել փոքր ՀԷԿ-երից, այլ ՎԷԱ և փոքր կոգեներացիոն կայաններից բացի գնման երաշխիք չունեցող մինչև 30 ՄՎտ հզորությամբ այլ կայաններից առաքված էլեկտրական էներգիայի՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից գնման առանձնահատկությունները՝ դրանց համար սահմանելով Էլեկտրական էներգիայի գնման երաշխիք չունեցող փոքր ՀԷԿ-երից և այլ ՎԷԱ կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի գնմանը համահունչ իրավակարգավորումներ։ 1 0 0 5478