Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 28.10.2024 - 12.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ զբոսաշրջային ուղևորափոխադրումների ոլորտը կանոնակարգվում է «Զբոսաշրջության մասին» օրենքով, որով նախատեսված է զբոսաշրջային ավտոբուսների պարտադիր որակավորում, ինչն էլ ենթադրում է զբոսաշրջիկների անվտանգության և որակյալ ծառայությունների տրամադրման ապահովում՝ սույն նախագծով առաջարկվում է միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներից միայն զբոսաշրջային ավտոբուսներով զբոսաշրջային ուղևորափոխադրումները ազատել յուրաքանչյուր երթ իրականացնելու համար պետական տուրքից։ Միաժամանակ, զբոսաշրջային ավտոբուսների որակավորման համար արդեն իսկ սահմանվել են խելամիտ տարեկան դրույքաչափեր, ինչը անմիջականորեն չի վնասի զբոսաշրջային փաթեթի իրացմանը տարածաշրջանում։ Միաժամանակ այս կերպ հնարավոր կլինի սահմանել մեխանիզմներ ուղևորափոխադրող և զբոսաշրջային ուղևորափոխադրող ավտոբուսները միմյանցից տարանջատելու համար։
0 545

В стадии разработки

Обсуждалось 05.08.2024 - 20.08.2024

«ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է երկարաձգել «Զբոսաշրջային օպերատորի և արտագնա զբոսաշրջային գործակալի կողմից ներկայացվող երաշխիքի ձևը, նպատակը, չափերը, պարբերականությունը, ներկայացման կարգը, երաշխիքի տեքստի օրինակելի ձևը, երաշխիք տրամադրող կազմակերպությունների մասին տեղեկատվությունը, երաշխիքով պահանջ ներկայացնելու, երաշխիքի գումարը բաշխելու և երաշխիքը դադարեցնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման ժամկետը։ Ժամկետի երկարաձգման նպատակն է ապահովել նախագծով նախատեսվող կարգավորման պատշաճ ներդրումը։
1 1163

Обсуждалось 12.07.2024 - 27.07.2024

ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ Նախագծով առաջարկվում է սահմանել զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց վերաբերյալ էլեկտրոնային գրանցամատյանում գրանցված զբոսաշրջային ծառայություններ մատուցողների տեղեկատվության բովանդակությունը, ներկայացման և վարման կարգն ու ձևերը։ Էլեկտրոնային գրանցամատյանի ներդրումը հնարավորություն կտա ապահովել որակյալ ծառայությունների, հավասար մրցակցային դաշտի առկայությունը զբոսաշրջության ոլորտում, ինչպես նաև՝ առկա տեղեկատվության թափանցիկությունն ու հասանելիությունը։
1 1928

Обсуждалось 12.07.2024 - 27.07.2024

ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԱՌՑԱՆՑ ԿԱՄ ԱՅԼ ՀԱՐԹԱԿՆԵՐՈՒՄ ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՎԱԶԴՆԵՐՈՒՄ ԿԱՄ ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԻՐ ԿՈՂՄԻՑ ՏԱՐԱԾՎՈՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՈՒՄ ՏԵՂԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է սահմանել հյուրանոցային ծառայություն մատուցող անձանց կողմից առցանց կամ այլ հարթակներում հյուրանոցային ծառայությունների գովազդներում կամ հյուրանոցային ծառայություն մատուցելու մասին իր կողմից տարածվող հայտարարություններում, ինչպես նաև հյուրանոցային տնտեսության օբյեկտում տեղադրվող տեղեկատվությանը ներկայացվող չափանիշները և տեղեկատվության տեղադրման կարգը։ Նշված կարգի սահմանումը հնարավորություն կտա ապահովել որակյալ ծառայությունների, հավասար մրցակցային դաշտի առկայությունը զբոսաշրջության ոլորտում, ինչպես նաև՝ առկա տեղեկատվության թափանցիկությունն ու հասանելիությունը։
0 1899

Обсуждалось 27.05.2024 - 12.06.2024

«ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ Սույն նախագծով առաջարկվում է սահմանել զբոսաշրջային գործունեության սուբյեկտների կողմից զբոսաշրջային ծառայությունների մատուցման կանոնները և պահանջները, որոնք նպատակ ունեն ոչ միայն հստակ տարբերակելու զբոսաշրջային օպերատորների և զբոսաշրջային գործակալների գործունեությունը, այլև ապահովելու որակյալ ծառայությունների, հավասար մրցակցային դաշտի առկայությունը զբոսաշրջության ոլորտում։
0 1979

Обсуждалось 20.05.2024 - 05.06.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծանուցված և հաշվառված զբոսաշրջային օպերատորների կողմից ներգնա զբոսաշրջային փաթեթների իրացման նկատմամբ սահմանել ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ:
3 2837

Обсуждалось 02.10.2023 - 17.10.2023

«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած ներդրումային ծրագրերի իրականացման նպատակներից, միտված է Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջության բազմազանության ու զարգացման ապահովմանը, նոր ներդրումների ներգրավմանը և համահունչ է ՀՀ կառավարության կողմից որդեգրած տնտեսական զարգացման ռազմավարությանը: Մոտեցումը, որը նախատեսում է Օրինագծերի փաթեթը, ենթադրում է, որ Ծրագրով նախատեսվող զբոսաշրջային գոտում պետք է հնարավորություն տրվի խաղատների ստեղծում նույնատիպ պայմաններով, ինչ ներկայումս առկա է գործող օրենսդրությամբ (Ծաղկաձոր, Ջերմուկ, Սևան և այլ քաղաքների նմանությամբ)։ Գործող օրենսդրությամբ նշված կարգավորումները նպատակ են հետապնդել, որ խաղատների առկայությունը լինի զբոսաշրջային կենտրոն հանդիսացող տարածքներում, ինչը հնարավորություն կտա ներգրավել առավել շատ թվով զբոսաշրջիկների։ Առաջարկվող մոտեցումը ենթադրում է, որ այն պետք է կիրառվի Կառավարության կողմից հավանության արժանացած ներդրումային ծրագրերի համար, և մոտեցումների կիրառման նույնատիպությունն անհրաժեշտ է նախատեսել օրենսդրությամբ։ Առաջարկվում է կատարել լրացումներ համապատասխանաբար «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» և ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում:    
0 2210

В стадии разработки

Обсуждалось 11.07.2023 - 27.07.2023

«Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության զարգացման 2024-2028թթ․ ռազմավարությունը և ռազմավարության գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագիծը  ներկայացվում է ի կատարումն  ՀՀ կառավարության 2021թ․ նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N1902-L որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված Հավելված 1-ի «ՀՀ էկոնոմիկայի նախարարություն» բաժնի «10.2 Հայաստանի զբոսաշրջության 2022-2030թթ․ ռազմավարությանը հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման հաստատում և իրագործում» միջոցառման։ Նախագծով առաջարկվում է սահմանել զբոսաշրջության զարգացման տեսլականը, հիմնական գերակայությունները, որոնք հիմք կհանդիսանան հետագա ռազմավարական ծրագրերի և համապատասխան միջոցառումների մշակման համար։ Առաջարկվում է նաև գործողությունների ծրագիր, որը կսահմանի թե ինչպես կարելի է Հայաստանի զբոսաշրջային ներուժը վերածել ներքին և միջազգայնորեն գրավիչ և մրցունակ զբոսաշրջության արդյունաբերության։
4 3999

В стадии разработки

Обсуждалось 05.01.2023 - 20.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է հյուրանոցային ծառայությունների գնի փոխհատուցման միջոցով ակտիվացնել Սյունիքի և Վայոց ձորի մարզերի զբոսաշրջային հոսքերը
1 3512