Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип
18.11.2024 06.12.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի N 1044-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ    Նախագծով նախատեսվում է նոր խմբագրությամբ շարադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 7-ի «Գնահատման որակավորման քննությունների անցկացման կարգը սահմանելու մասին» N 1044-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածի (այսուհետ՝ Հավելված) 3-րդ և 6-րդ կետերը՝ դրանք համապատասխանեցնելով «Գնահատման գործունեության մասին» օրենքի 20-րդ հոդվածի գործող կարգավորումներին։     Ներկայումս Հավելվածի 23-րդ հոդվածով նախատեսված է, որ որակավորման քննությանը ներկայանալիս հայտատուների կողմից պարտադիր կերպով պետք է ներկայացվեն Հավելվածի 15-րդ կետի 2-6-րդ ենթակետերով սահմանված համապատասխան փաստաթղթերը՝ բարձրագույն կրթության մասին վկայող փաստաթղթի (դիպլոմ) պատճենը, մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի, անձը հաստատող փաստաթղթի (անձնագրի) պատճենը, պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը, դրանք հանձնաժողովի կողմից ևս մեկ անգամ ուսումնասիրելու և բնօրինակների հետ համեմատելու նպատակով։     Որակավորման հանձնաժողովի աշխատանքները բեռնաթափելու և որակավորման քննություններին մասնակցող հայտատուներին որակավորման քննության մասնակցության համար դիմումով արդեն իսկ ներկայացված փաստաթղթերը կրկնակի ներկայացնելու պահանջով չծանրաբեռնելու նպատակով՝ Նախագծով առաջարկվում է Հավելվածի 23-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ նախատեսելով, որ որակավորմանը մասնակցելու համար դիմած հայտատուն որակավորման քննությանը մասնակցելու համար պետք է ներկայանա անձը հաստատող փաստաթղթով, որպեսզի հանձնաժողովը հնարավորություն ունենա ստուգել հայտատուի ինքնությունը։
0 359
12.11.2024 29.11.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1950-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է 2026 թվականից ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների վարձատրությունը կկազմակերպել գործավճարի սկզբունքով։
0 343

Обсуждалось 28.10.2024 - 13.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1871-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ներդնել Հակակոռուպցիոն ռազմավարության մոնիթորինգի և գնահատման առավել ներառական և ամբողջական մոնիթորինգի և գնահատման կառուցակարգեր, որոնք կապահովեն նաև միջազգային պարտավորություններով ստանձնած հանձնառությունների կատարումը և գործնականում առաջացած խնդիրների հաղթահարումը։
0 525

В стадии разработки

Обсуждалось 19.08.2024 - 04.09.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի N 201-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների վարձատրությունը կկազմակերպել գործավճարի սկզբունքով։
1 910

В стадии разработки

Обсуждалось 25.07.2024 - 09.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ՆՈՐՄԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄ Եվրոպական Ջրային շրջանակային դիրեկտիվի և Խորհրդի 1998 թվականի նոյեմբերի 3-ի 98/83/ԵՀ մարդու կողմից սպառ­ման համար նախատեսված ջրի որակի մասին կանոնակարգի պահանջներին և սկզբունքներին համահունչ մոտարկման նպատակով  Նախագծով  սահմանվում են Նախագծի ընդունմամբ կապահովվի Ջրային օրենսգրք կիրարկումը և ստորերկրյա ջրի որակի գնահատման և մոնիթորինգային գործընթացը կիրականացվի Եվրոպական Ջրային շրջանակային դիրեկտիվի պահանջներին համապատասխան՝ ըստ քիմիական և քանակական տարրերի, ստորերկրյա ջրի որակի ցուցանիշները սահմանվել են Խորհրդի 1998 թվականի նոյեմբերի 3-ի 98/83/ԵՀ մարդու կողմից սպառ­ման համար նախատեսված ջրի որակի մասին կանոնակարգի դրույթներին համապատասխան։
0 2440

В стадии разработки

Обсуждалось 20.05.2024 - 04.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ՆՈՐՄԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄ Եվրոպական Ջրային շրջանակային դիրեկտիվի և Խորհրդի 1998 թվականի նոյեմբերի 3-ի 98/83/ԵՀ մարդու կողմից սպառ­ման համար նախատեսված ջրի որակի մասին կանոնակարգի պահանջներին և սկզբունքներին համահունչ մոտարկման նպատակով  Նախագծով  սահմանվում են Նախագծի ընդունմամբ կապահովվի Ջրային օրենսգրք կիրարկումը և ստորերկրյա ջրի որակի գնահատման և մոնիթորինգային գործընթացը կիրականացվի Եվրոպական Ջրային շրջանակային դիրեկտիվի պահանջներին համապատասխան՝ ըստ քիմիական և քանակական տարրերի, ստորերկրյա ջրի որակի ցուցանիշները սահմանվել են Խորհրդի 1998 թվականի նոյեմբերի 3-ի 98/83/ԵՀ մարդու կողմից սպառ­ման համար նախատեսված ջրի որակի մասին կանոնակարգի դրույթներին համապատասխան։
0 2248

В стадии разработки

Обсуждалось 25.04.2024 - 13.05.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով կարգավորվում է ֆունկցիոնալության գնահատման ընթացքում ի հայտ եկած խնդիրները:
2 1973

В стадии разработки

Обсуждалось 25.04.2024 - 13.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 1177-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով կարգավորվում է ֆունկցիոնալության գնահատման ընթացքում ի հայտ եկած խնդիրները:
7 1621

Обсуждалось 17.04.2024 - 03.05.2024

««ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Նախագծով նախատեսվում է որակավորման հանձնաժողովում ընդգրկվող գնահատողի հինգ տարվա գնահատողի աշխատանքային փորձի շեմը նվազեցնել՝ դարձնելով երկու տարի, նպատակ ունենալով հանձնաժողովի աշխատանքներին ներգրավել գործող գնահատողների առավել լայն շրջանակ։ Նախագծով նախատեսվում է նաև գնահատողի որակավորման քննությանը մասնակցելու համար Օրենքով սահմանված վերջին վեց ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպություններից որևէ մեկի անցկացրած վերապատրաստման դասընթացին մասնակցելու և համապատասխան հավաստագիր ստանալու պահանջը վերացնել, որը թույլ կտա խուսափել ինքնակարգավորվող կազմակերպությունների կողմից դասընթացների ընթացքում հնարավոր սուբյեկտիվ մոտեցումներ ցուցաբերելու ռիսկերից։
16 2277