Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 08.04.2025 - 23.04.2025

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2017 թվականի ապրիլի 13-ի N 370-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Ներկայացվող առաջարկությունները նպատակ ունեն արդիականացնել և հստակեցնել կարգի դրույթները՝ ապահովելով մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցման գործընթացի առավել արդյունավետ իրականացումը, հստակեցնելով սովորողին տրամադրվող ծառայությունների ձևաչափը։ Նախագծով ամրագրվում է տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների կողմից մասնագետների վերապատրաստման և կարողությունների զարգացման բաղադրիչը: Միաժամանակ վերանայվում են ընթացակարգերն ու ձևաթղթերը՝ նպաստելով գործնական կիրառելիությանն ու պարզությանը։ Առաջարկվող փոփոխությունները հիմնված են ոլորտում իրականացված վերլուծությունների, շահառու կողմերի հետ քննարկումների հիման վրա։ Դրանք ուղղված են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողներին առավել համապարփակ և համաչափ աջակցություն ցուցաբերելուն՝ բոլոր մակարդակներում։
20 804

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 20.03.2025 - 04.04.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 499-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվող կարգավորման նպատակն է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգավորումները համապատասխանեցնել ՀՕ-475-Ն oրենքի կարգավորումներից բխող պահանջներին և լավարկել քաղաքացիական ծառայության հավաքագրման և համալրման գործընթացները։
0 496

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 11.03.2025 - 31.03.2025

««ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Ի կատարումն ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի «Ծառայությունների ոլորտների (ենթաոլորտների) ցանկը, որոնցում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործում է ծառայությունների միասնական շուկան» N 110 որոշման 54-րդ կետի պահանջների՝ գնահատման գործունեության շրջանակներում ծառայությունների մատուցման միասնական շուկան ԵԱՏՄ անդամ երկրների համար գործում է 2025 թվականի հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությունում ընդհանուր մոտեցումներին համապատասխան փոփոխություններ մտցնելուց հետո, անհրաժեշտություն է առաջացել «Գնահատման գործունեության մասին»օրենքում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ՝ համապատասխանեցնելով Ընդհանուր մոտեցումների դրույթներին։ Նախագծով նախատեսվում է սահմանել «օտարերկյա գնահատող» հասկացությունը, օտարերկյա գնահատողների իրավունքներն ու պարտականությունները, վերջիններիս կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գնահատման գործունեության իրականացման իրավունքի ծագման, ինչպես նաև գնահատման գործունեության իրականացման սահմանափակման դեպքերը և կարգը։ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է գնահատողներին և գնահատման կազմակերպություններին համապատասխան ծանուցմներն իրականացնել գործող հաշվառման ծրագրի միջոցով՝ նպատակ ունենալով խուսափել հիշյալ իրավահարաբերություններում առկա խնդիրներից և ծանուցումը դարձնել առավել դյուրին։ Բացի այդ նախատեսվում է նաև, որ պարտադիր դեպքերով գնահատման հաշվետվությունների վերաբերյալ տվյալներից բացի հաշվառման ծրագիր պետք է մուտքագրվեն նաև գնահատման հաշվետվությունները, ինչը թույլ կտա բացառել Կադաստրի կոմիտեին և շահառուներին ներկայացվող իրարամերժ գնահատման հաշվետվությունների հետ կապված ռիսկերը։ Բացի այդ Նախագծով սահմանվում է նաև, որ անշարժ գույքերի գնահատման բոլոր հաշվետվությունները պետք է մուտքագրվեն Հաշվառման ծրագիր՝ միայն անշարժ գույքի հասցեի նույնականացման տվյալներով, ինչի արդյունքում գեներացվող ծածկագիրը պետք է պարտադիր արտացոլվի համապատասխան գնահատման հաշվետվությունում։ Նշված փոփոխությունները նպատակ են հետապնդում Հաշվառման ծրագրի հասանելությունը սահմանափակելու միջոցով բացառել գնահատման գործունեություն իրականացնելու իրավասություն չունեցող անձանց կողմից համապատասխան գործունեությամբ զբաղվելու հնարավոր դեպքերը։ Նախագծով Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը լրացվում է նոր 9-րդ կետով, գնահատման պարտադիր դեպքերի շարքին ավելացնելով նաև «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով սահմանված տարածքներում անշարժ գույքի օտարման դեպքերը, բացի այդ, Նախագծով սահմանվում է նաև, որ վերոնշյալ դեպքերով կազմված գնահատման հաշվետվությունների իրավաչափության վերաբերյալ հարցերը դուրս են մասնագիտական հանձնաժողովի իրավասությունների շրջանակից։ Նախագծով Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով գնահատման կազմակերպություններին ներկայացվող պարտադիր պահանջը հանվել է, որի արդյունքում Նախագծով սահմանվել է գնահատման կազմակերպություններին լիազոր մարմնում հաշվառելու առավել դյուրին ընթացակարգ, որն է իր հերթին կնպաստի ոլորտի զարգացմանը։    Նախագծով իրականացվող փոփոխություններով, ի թիվս այլնի, նախատեսվում է նաև գնահատողների համար սահմանել նոր պատասխանատվության միջոց՝ ներդնելով որակավորման վկայականի կասեցման ինստիտուտը՝ հստակեցնելով որակավորման վկայականների կասեցման և դադարեցման դեպքերն ու պայմանները։
11 729

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 06.12.2024 - 26.12.2024

««ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ ««Գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը բխում է 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 68-րդ հոդվածի, Պայմանագրի N 16 հավելվածի 42-րդ կետի, Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի «Ծառայությունների ոլորտների (ենթաոլորտների) ցանկը, որոնցում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործում է ծառայությունների միասնական շուկան» N 110 որոշման 54-րդ կետի և 2021 թվականի ապրիլի 5-ի N 4 կարգադրությամբ հաստատված «Մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների իրականացման գործողությունների» ծրագրի 1.3-րդ կետի պահանջներից:
0 1030

Քննարկվել է 06.12.2024 - 22.12.2024

«Բյուջետային ծրագրերի գնահատման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է իրավական հիմքեր ձևավորել բյուջետային ծրագրերի գնահատման կառուցակարգերի, ինչպես նաև բյուջետային ծրագրերի ազդեցության և արդյունավետության պարբերական և կանոնավոր գնահատման գործընթացի ներդրման համար, որը կնպաստի բյուջետային ծրագրերի արդյունավետության բարձրացմանը:
1 1138

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 18.11.2024 - 06.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի N 1044-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ    Նախագծով նախատեսվում է նոր խմբագրությամբ շարադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 7-ի «Գնահատման որակավորման քննությունների անցկացման կարգը սահմանելու մասին» N 1044-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածի (այսուհետ՝ Հավելված) 3-րդ և 6-րդ կետերը՝ դրանք համապատասխանեցնելով «Գնահատման գործունեության մասին» օրենքի 20-րդ հոդվածի գործող կարգավորումներին։     Ներկայումս Հավելվածի 23-րդ հոդվածով նախատեսված է, որ որակավորման քննությանը ներկայանալիս հայտատուների կողմից պարտադիր կերպով պետք է ներկայացվեն Հավելվածի 15-րդ կետի 2-6-րդ ենթակետերով սահմանված համապատասխան փաստաթղթերը՝ բարձրագույն կրթության մասին վկայող փաստաթղթի (դիպլոմ) պատճենը, մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի, անձը հաստատող փաստաթղթի (անձնագրի) պատճենը, պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը, դրանք հանձնաժողովի կողմից ևս մեկ անգամ ուսումնասիրելու և բնօրինակների հետ համեմատելու նպատակով։     Որակավորման հանձնաժողովի աշխատանքները բեռնաթափելու և որակավորման քննություններին մասնակցող հայտատուներին որակավորման քննության մասնակցության համար դիմումով արդեն իսկ ներկայացված փաստաթղթերը կրկնակի ներկայացնելու պահանջով չծանրաբեռնելու նպատակով՝ Նախագծով առաջարկվում է Հավելվածի 23-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ նախատեսելով, որ որակավորմանը մասնակցելու համար դիմած հայտատուն որակավորման քննությանը մասնակցելու համար պետք է ներկայանա անձը հաստատող փաստաթղթով, որպեսզի հանձնաժողովը հնարավորություն ունենա ստուգել հայտատուի ինքնությունը։
0 1126

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 12.11.2024 - 29.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1950-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է 2026 թվականից ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների վարձատրությունը կկազմակերպել գործավճարի սկզբունքով։
0 1006

Քննարկվել է 28.10.2024 - 13.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1871-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ներդնել Հակակոռուպցիոն ռազմավարության մոնիթորինգի և գնահատման առավել ներառական և ամբողջական մոնիթորինգի և գնահատման կառուցակարգեր, որոնք կապահովեն նաև միջազգային պարտավորություններով ստանձնած հանձնառությունների կատարումը և գործնականում առաջացած խնդիրների հաղթահարումը։
0 1203