««ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
««Գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը բխում է ոլորտում գործունեություն իրականացնող անձանց կարգավիճակի հստակեցման, ինչպես նաև վերջիններիս պատասխանատվության չափորոշիչների մանրամասն սահմանման, մասնագիտական վերապատրաստման անընդհատությունը և գործունեության լավարկումն ապահովելու անհրաժեշտությունից՝ հիմքում դնելով գնահատման գործունեության հետ կապված իրավահարաբերությունների կարևորությունը և բազմաշերտությունը: Գնահատման գործունեությունը կարևոր մասնագիտական ոլորտ է, որի արդյունքներից կախված են պետական, համայնքային և մասնավոր իրավահարաբերություններում գույքի և այլ ակտիվների արժեքի օբյեկտիվ գնահատականները, որպես հետևանք նաև շուկայի կայունությունը։ Գնահատողների մասնագիտական պատրաստվածության և որակավորման միասնական ու հստակ չափորոշիչների սահմանումը ուղղակիորեն ապահովում է գնահատման արդյունքների վստահելիությունը և միջազգային ստանդարտներին համապատասխանությունը։
-
Քննարկվել է
20.08.2025 - 09.09.2025
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Կադաստր
-
Գերատեսչություն
Կադաստրի կոմիտե
-
Կարգավիճակ
Դիտումներ` 1314
Տպել