В стадии разработки Обсуждалось 26.09.2024 - 14.10.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1078-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագիծն ընդունվելու դեպքում կապահովվի Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց մատուցվող՝ աջակցության կենտրոնի ծառայությունների պատշաճ հավաստագրումը և աջակցության կենտրոնների կողմից հավաստագրման համար անհրաժեշտ նվազագույն պահանջների պահպանումը։ 0 0 0 745
В стадии разработки Обсуждалось 01.02.2024 - 16.02.2024 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2024-2028 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է սահմանել գենդերային հավասարության քաղաքականության ապահովման վեց գերակայություններ՝ կառավարման և որոշումների ընդունման մակարդակների, սոցիալ-տնտեսության և աշխատանքային, կրթության և գիտության, առողջապահության, գենդերային բռնության, կանանց/աղջիկների նկատմամբ և ընտանեկան բռնության կանխարգելման և կլիմայի ոլորտներում։ Այդ գերակայություններն ուղղված են նշված ոլորտներում կանանց և տղամարդկանց իրավունքների կիրարկման ու հնարավորությունների իրացման համար բարենպաստ և դրական միջավայրի ստեղծմանը՝ առաջնորդվելով նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններով։ Համապատասխանաբար յուրաքանչյուր գերակայության համար առանձնացվել են ոլորտային խնդիրների լուծմանն ուղղված նպատակները և ակնկալվող արդյունքները: Ակնկալվող արդյունքներն ավելի առարկայական ներկայացվել են ռազմավարության միջոցառումների ծրագրում։ Ելակետային իրավիճակը նկարագրվում է ռազմավարության բուն տեքստում՝ յուրաքանչյուր գերակայության վերաբերյալ առանձին։ Յուրաքանչյուր գերակայություն, բացի տվյալ ոլորտի իրավիճակի համառոտ վերլուծություն-նկարագիրը տրամադրելուց, ներկայացնում է նաև գերակայության նպատակներն ու ակնկալվող արդյունքները։ Միջոցառումների ծրագրով սահմանվում են գերակա ուղղություններից և նպատակներից բխող գործողությունները՝ դրանց կատարման համար պատասխանատու մարմնի, կատարման վերջնաժամկետի, ակնկալվող արդյունքների, արդյունքային ցուցանիշների և յուրաքանչյուր գործողության համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ակնկալվող աղբյուրի նախատեսմամբ: Ստորև ներկայացվում են ոլորտային գերակայություններ․ Գերակայություն 1. Կառավարման բոլոր ոլորտներում և որոշումների ընդունման մակարդակում գենդերային խտրականության հաղթահարում. Կանանց առաջխաղացման ազգային մեխանիզմի կատարելագործում, կանանց և տղամարդկանց հավասար ու լիարժեք մասնակցության հնարավորությունների ապահովում և ընդլայնում – սույն գերակայության շրջանակում բոլոր ջանքերն ուղղված են լինելու պետական քաղաքականության և կառավարման բոլոր ոլորտներում գենդերային հավասարության հասնելուն, մասնավորապես՝ մասնակցային, ներառական և հասանելի քաղաքական դաշտ ապահովելուն, որտեղ կանայք և տղամարդիկ, այդ թվում՝ տարբեր խոցելի խմբերի ներկայացուցիչները, կարող են ակտիվորեն և լիարժեք մասնակցել և հավասարապես նշանակալից ազդեցություն ունենալ կառավարման մակարդակում և որոշումների կայացման գործընթացների վրա: Գերակայություն 2. Սոցիալ-տնտեսական բնագավառում՝ աշխատաշուկայում, տնտեսության տարբեր ճյուղերում, աշխատանքային գործունեության ձևերում գենդերազգայուն մոտեցումների խրախուսում, աշխատուժի գենդերային խզվածքի նվազեցում և աշխատանքի պաշտպանության կառուցակարգերի բարելավում - սույն գերակայության շրջանակում նախանշված միջոցառումներն ուղղված են լինելու աշխատաշուկայի, զբաղվածության, տնտեսության ոլորտում գենդերազգայուն մոտեցումների խրախուսմանը, աշխատուժի սեռային խզվածքի նվազեցմանը, կանանց սոցիալ-տնտեսական ակտիվության խրախուսմանը և աշխատանքի պաշտպանության կառուցակարգերի բարելավմանը, ներառյալ` աշխատանքային գործունեության մեջ խնամառության աշխատանքի պաշտպանությանը։ Այս գերակայության շրջանակում կարևորվում է (երիտասարդ) կանանց և (երիտասարդ) տղամարդկանց սոցիալ-տնտեսական կյանքում հավասար ներգրավվածության և առաջխաղացման խթանումը։ Գերակայություն 3. Կրթության և գիտության ոլորտում գենդերային խտրականության հաղթահարում, կանանց և տղամարդկանց լիարժեք մասնակցության խթանում, հավասար հնարավորությունների ընդլայնում և բարենպաստ միջավայրի ամրապնդում - սույն գերակայության շրջանակում նախանշված միջոցառումներն ուղղված են լինելու ոլորտում աղջիկների և տղաների, կանանց և տղամարդկանց հավասարակշռված ներկայացվածությանն ու արդյունավետ մասնակացությանը՝ հանուն անհատի ներուժի բացահայտման և զարգացման, ինչպես նաև հասարակության և պետության առաջխաղացման։ Գերակայություն 4. Առողջապահության ոլորտում կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ապահովում - սույն գերակայության շրջանակում բոլոր ջանքերն ուղղված են լինելու մեծացնել կանանց հասանելիությունը հիմնական առողջապահական և վերարտադրողական առողջապահական ծառայություններին, հատկապես խոցելի խմբերի, գյուղական բնակավայրերի կանանց, հաշմանդամություն ունեցող կանանց և էթնիկ փոքրամասնությունների խմբերին պատկանող կանանց համար, այդ թվում՝ պետական բյուջեից տրամադրվող հատկացումները մեծացնելու և առողջության պարտադիր ապահովագրության համակարգում ներառելու ճանապարհով։ Գերակայություն 5. Գենդերային բռնության և խտրականության հաղթահարում, կանանց և աղջիկների նկատմամբ բռնության և ընտանիքում բռնության կանխարգելում, հաղթահարում և բռնության ենթարկված կանանց և աղջիկների պաշտպանություն և աջակցություն - սույն գերակայության բոլոր ջանքերն ուղղված են լինելու ավելի ապահով և անվտանգ միջավայր և հասարակաություն ստեղծելուն՝ բոլոր կանանց և աղջիկների համար, ինչպես նաև կանխելուն ցանկացած տեսակի բռնություն և աջակցելուն որևէ տեսակի բռնության ենթարկված անձանց, մասնավորապես՝ կանանց և աղջիկներին, ինչպես նաև պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության հաղթահարմանը։ Գերակայություն 6. Կլիմայի փոփոխության նկատմամբ գենդերազգայուն և գենդերաարձագանքող մոտեցումների ձևավորում, ներառական սկզբունքների ապահովում և իրազեկվածության բարձրացում - սույն գերակայության բոլոր ջանքերն ուղղված են լինելու կլիմայի փոփոխության հետևանքով գենդերային և սոցիալական ազդեցության հիմնախնդիրների վերհանմանը ու գենդեր-արձագանքող մոտեցումների ներդրմանը։ Նախագծի ընդունմամբ նախատեսվում է ապահովելու հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում՝ կառավարման և որոշումների կայացման ոլորտում կանանց հավասար մասնակցության առկայությունը, կանանց և տղամարդկանց սոցիալ-տնտեսական կյանքում հավասար ներգրավվածության և առաջխաղացման խթանումը, կրթական և առողջապահական ոլորտներում հավասար մատչելիությունն ապահովող ծրագրերի առկայությունը, գենդերային բռնության դեմ պայքարի շրջանակում համալիր միջոցառումների իրականացումը, կլիմայի փոփոխության հետևանքով գենդերային և սոցիալական ազդեցության հիմնախնդիրների վերհանումը ու գենդեր-արձագանքող մոտեցումների ներդրումը։ 9 21 18 4731
В стадии разработки Обсуждалось 02.11.2023 - 17.11.2023 ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԵՐԵԽԱՅԻ՝ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՈՒՂՂՈՐԴՄԱՆ ԿԱՐԳԸ, ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԵՐԵԽԱՅԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է՝ 1) ներդնել բռնության ենթարկված երեխայի՝ պաշտպանության կամ աջակցության տրամադրման նպատակով համապատասխան մարմիններ ուղղորդման կարգը, 2) սահմանել բռնության ենթարկված երեխային տրամադրվող աջակցության ձևերը և դրանց տրամադրման առանձնահատկությունները,3) հստակեցնել բռնության ենթարկված երեխային տրամադրվող աջակցության տրամադրման կարգը՝ սահմանելով աջակցության առանձնահատկությունները: 2 1 0 2713
Обсуждалось 25.09.2023 - 10.10.2023 «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծի փաթեթի ընդունմամբ առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի՝ քրեական պատասխանատվությունը հանցագործությունից տուժածի քրեական հայցի հիման վրա վերտառությունը կրող 15-րդ հոդվածում ավելացնել քրեական օրենսգրքով նախատեսված հանրորեն վտանգավոր որոշակի արարքներ: Մասնավորապես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (բացառությամբ սույն օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով նախատեսված պաշտոնատար անձի), 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (բացառությամբ սույն օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով նախատեսված պաշտոնատար անձի) և 277-րդ հոդվածով (բացառությամբ, երբ էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին) նախատեսված հանրորեն վտանգավոր արարքները: 1 7 3 2669
В стадии разработки Обсуждалось 04.11.2022 - 21.11.2022 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Օրենքներում նախատեսվող փոփոխությունները ուղղված են երեխաների հիմնահարցերի ոլորտի բարեփոխումներին։ 2 1 5 8996
В стадии разработки Обсуждалось 19.02.2021 - 09.03.2021 «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հուլիսի 31-ի N 885-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծ Նախագիծը մշակվել է սահմանված միջոցառման ժամկետների փոփոխման և առավել իրատեսական ժամկետների սահմանման նպատակով։ 0 0 0 5621
Обсуждалось 14.08.2019 - 29.08.2019 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է ՀՀ քրեական օրենգիրքը լրացնել 226.2 հոդվածով, որով պատասխանատվություն կնախատեսվի անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ նման բռնությունը քարոզելու համար: 41 36 8 17925
Проект принят Обсуждалось 02.07.2018 - 17.07.2018 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով Օրենսգրքի՝ հատուկ հայցային վարույթներին վերաբերող գլխում լրացվել են «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ պաշտպանական որոշման կայացման վարույթին վերաբերող դրույթներ: 5 2 0 8064