Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Министерство индустрии высоких технологий

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

12.05.2026 27.05.2026
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԵՎ ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Սահմանադրության 153-րդ հոդվածի 3-րդ մասը ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1.    Հաստատել հանրային ծառայությունների ցանկի բարելավման և թվայնացման մեթոդաբանությունը՝ համաձայն հավելվածի․ 2․ Հանրային ծառայությունների թվայնացման գործընթացի պատշաճ համակարգման, մատուցվող ծառայությունների ավելորդ վարչարարական պահանջներն ու ընթացակարգերը նվազեցնելու, միասնական թվային քաղաքականության ու ճարտարապետության սկզբունքներին հակասող թվային լուծումների ու հարթակների ստեղծումը բացառելու և փոխարենը ծառայությունները քաղաքացու փորձառության տեսանկյունից դիտարկելու և համակարգային փոփոխություններ ապահովելու նպատակով.
Մնաց {days} օր
0 141

11.05.2026 26.05.2026
«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անվանումը փոխել դարձնելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության  նախարարություն՝ համահունչ դարձնով նախարարությանը վերապահված նոր գործառույթին՝ Արհեստական բանականության, ամպային հաշվողական ծառայությունների ներդրման և զարգացման քաղաքականության մշակման և իրականացմանը:
Մնաց {days} օր
0 460

Обсуждалось 23.04.2026 - 08.05.2026

ՀԱՆՐԱՅԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՇՐՋԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը պայմանավորված է նաև ՀՀ վարչապետի 2026 թվականի փետրվարի 13-ի ««Կիբեռանվտանգության մասին», «Հանրային տեղեկությունների մասին», «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին», «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 117-Ա որոշման պահանջներով, համաձայն որի, ի թիվս այլ օրենքների, սահմանվել են նաև «Հանրային տեղեկությունների մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները։ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը նախատեսված է այդ որոշմամբ սահմանված միջոցառումների ցանկի 12-րդ կետով։
Մնաց {days} օր
0 598

Обсуждалось 22.04.2026 - 07.05.2026

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1302-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ռազմարդյունաբերության ոլորտում տեղի ունեցած և սպասվող ինստիտուցիոնալ և կազմակերպական փոփոխությունները, ինչպես նաև ռազմարդյունաբերական համալիրի գործունեության ընդլայնումը պայմանավորում են պետական պատվերի կատարման որակի հսկողության գործընթացների կատարելագործման և գործառույթների հստակեցման անհրաժեշտությունը, որի կապակցությամբ անհրաժեշտ է նորմատիվ իրավական մակարդակում սահմանել նաև գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական և փորձանմուշների պատրաստմա աշխատանքների ժամանակ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի միջոցով նշված աշխատանքների նկատմամբ որակի վերահսկողությունը։
Մնաց {days} օր
0 620

Обсуждалось 08.04.2026 - 23.04.2026

ՏՎՅԱԼՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Անհրաժեշտություն է առաջացել ընդունել Կառավարության որոշում (այսուհետ՝ Նախագիծ), որով կհաստատվի Դասակարգման համակարգը՝ ներառյալ դասակարգիչների նկատմամբ պահանջները, կառավարման ընթացակարգերը, ինչպես նաև Ինքնավար մարմնի դերը: Նախագծով նախատեսվում են նաև անցումային ժամկետներ, ըստ որոնց` ՊՏՀ-ի կառավարչական համակարգում գրանցվելու համար համապատասխան մարմինները պարտավոր են իրենց տվյալների շտեմարանները համապատասխանեցնել Պետական տեղեկատվական համակարգի կառավարական համակարգի (այսուհետ՝ ՊՏՀԿՀ) պահանջներին Նախագծի ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա, իսկ գործող դասակարգիչները ՊՏՀԿՀ-ում ներառել՝ 3 ամսվա ընթացքում:
Մնաց {days} օր
0 767

Обсуждалось 06.04.2026 - 21.04.2026

«ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆՈՒՄ ՈՉ ՃԻՇՏ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՈՒՂՂՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հանրային տեղեկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 7-րդ մասը Հայաստանի Հանրապետության կառավարությանը հանձնարարում է սահմանել պետական տեղեկատվական համակարգում գրանցված տվյալների շտեմարաններում պահվող ոչ ճիշտ տվյալների ուղղման, ջնջման և մշակման սահմանափակման կարգը։ Նախագծի ընդունումը պայմանավորված է նաև ՀՀ վարչապետի 2026 թվականի փետրվարի 13-ի ««Կիբեռանվտանգության մասին», «Հանրային տեղեկությունների մասին», «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին», «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 117-Ա որոշման պահանջներով, համաձայն որի, ի թիվս այլ օրենքների, սահմանվել են նաև «Հանրային տեղեկությունների մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները։ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը նախատեսված է այդ որոշմամբ սահմանված միջոցառումների ցանկի 16րդ կետով։
Մնաց {days} օր
0 841

Обсуждалось 06.04.2026 - 21.04.2026

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն կարգով կարգավորվում են պետական ​​և տեղական ինքնակառավարման մարմինների տվյալների շտեմարաններում պարունակվող տվյալների մշակման համար օգտագործվող տեղեկատվական համակարգերի և դրանց հետ փոխկապակցված ենթակառուցվածքների անվտանգության միջոցառումների համակարգի ստեղծման և դրա կիրառման կարգի հետ կապված հարաբերությունները։
Մնաց {days} օր
1 603

Обсуждалось 30.03.2026 - 14.04.2026

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 1308-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերության ոլորտում իրականացված ինստիտուցիոնալ փոփոխությունների արդյունքում ռազմարդյունաբերության քաղաքականության մշակման և իրականացման, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռազմական նշանակության արտադրանքի արտադրության և զարգացման հետ կապված մի շարք գործառույթներ իրականացվում են Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից։ Այդ հանգամանքով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի N 1308-Ն որոշմամբ հաստատված կարգերում և փաստաթղթերի ձևերում կատարել համապատասխան փոփոխություններ։
Մնաց {days} օր
0 822

Обсуждалось 26.03.2026 - 10.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 29-Ի N 295-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծի նպատակն է ապահովել լիցենզավորման համակարգի համաչափությունը, ռիսկահեն մոտեցումը և պետական պատվերի արդյունավետ իրականացումը՝ առանց անվտանգության պահանջների թուլացման։  
Մնաց {days} օր
0 774
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: