11.03.2025 31.03.2025 ««ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Ի կատարումն ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի «Ծառայությունների ոլորտների (ենթաոլորտների) ցանկը, որոնցում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործում է ծառայությունների միասնական շուկան» N 110 որոշման 54-րդ կետի պահանջների՝ գնահատման գործունեության շրջանակներում ծառայությունների մատուցման միասնական շուկան ԵԱՏՄ անդամ երկրների համար գործում է 2025 թվականի հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությունում ընդհանուր մոտեցումներին համապատասխան փոփոխություններ մտցնելուց հետո, անհրաժեշտություն է առաջացել «Գնահատման գործունեության մասին»օրենքում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ՝ համապատասխանեցնելով Ընդհանուր մոտեցումների դրույթներին։ Նախագծով նախատեսվում է սահմանել «օտարերկյա գնահատող» հասկացությունը, օտարերկյա գնահատողների իրավունքներն ու պարտականությունները, վերջիններիս կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գնահատման գործունեության իրականացման իրավունքի ծագման, ինչպես նաև գնահատման գործունեության իրականացման սահմանափակման դեպքերը և կարգը։ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է գնահատողներին և գնահատման կազմակերպություններին համապատասխան ծանուցմներն իրականացնել գործող հաշվառման ծրագրի միջոցով՝ նպատակ ունենալով խուսափել հիշյալ իրավահարաբերություններում առկա խնդիրներից և ծանուցումը դարձնել առավել դյուրին։ Բացի այդ նախատեսվում է նաև, որ պարտադիր դեպքերով գնահատման հաշվետվությունների վերաբերյալ տվյալներից բացի հաշվառման ծրագիր պետք է մուտքագրվեն նաև գնահատման հաշվետվությունները, ինչը թույլ կտա բացառել Կադաստրի կոմիտեին և շահառուներին ներկայացվող իրարամերժ գնահատման հաշվետվությունների հետ կապված ռիսկերը։ Բացի այդ Նախագծով սահմանվում է նաև, որ անշարժ գույքերի գնահատման բոլոր հաշվետվությունները պետք է մուտքագրվեն Հաշվառման ծրագիր՝ միայն անշարժ գույքի հասցեի նույնականացման տվյալներով, ինչի արդյունքում գեներացվող ծածկագիրը պետք է պարտադիր արտացոլվի համապատասխան գնահատման հաշվետվությունում։ Նշված փոփոխությունները նպատակ են հետապնդում Հաշվառման ծրագրի հասանելությունը սահմանափակելու միջոցով բացառել գնահատման գործունեություն իրականացնելու իրավասություն չունեցող անձանց կողմից համապատասխան գործունեությամբ զբաղվելու հնարավոր դեպքերը։ Նախագծով Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը լրացվում է նոր 9-րդ կետով, գնահատման պարտադիր դեպքերի շարքին ավելացնելով նաև «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով սահմանված տարածքներում անշարժ գույքի օտարման դեպքերը, բացի այդ, Նախագծով սահմանվում է նաև, որ վերոնշյալ դեպքերով կազմված գնահատման հաշվետվությունների իրավաչափության վերաբերյալ հարցերը դուրս են մասնագիտական հանձնաժողովի իրավասությունների շրջանակից։ Նախագծով Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով գնահատման կազմակերպություններին ներկայացվող պարտադիր պահանջը հանվել է, որի արդյունքում Նախագծով սահմանվել է գնահատման կազմակերպություններին լիազոր մարմնում հաշվառելու առավել դյուրին ընթացակարգ, որն է իր հերթին կնպաստի ոլորտի զարգացմանը։ Նախագծով իրականացվող փոփոխություններով, ի թիվս այլնի, նախատեսվում է նաև գնահատողների համար սահմանել նոր պատասխանատվության միջոց՝ ներդնելով որակավորման վկայականի կասեցման ինստիտուտը՝ հստակեցնելով որակավորման վկայականների կասեցման և դադարեցման դեպքերն ու պայմանները։ 2 25 0 512
11.03.2025 31.03.2025 ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով մանրամասն սահմանվում է գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեության որակավորման վկայական ունեցող անձանց կողմից հողամասի հանութագրման, շինությունների չափագրման և դրանց հատակագծերի կազմման ընթացակարգը: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բարձրացնել գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեության ոլորտում իրականացվող աշխատանքների, մասնավորապես՝ հողամասերի և շենք-շինությունների հատակագծերի կազմման որակը, որը կապահովի դրանց միատեսակությունը, ինչն էլ իր հերթին կնպաստի ոլորտի զարգացմանը։ 5 8 11 447
В стадии разработки Обсуждалось 21.02.2025 - 09.03.2025 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետությունում տարածական տվյալների ոլորտի համակարգված զարգացումը հանդիսանում է ռազմավարական առաջնահերթություն՝ միտված պետության կայուն զարգացմանը և հնարավոր ռիսկերի արդյունավետ կառավարմանը: Չնայած վերջին տարիների զգալի առաջընթացին, մասնավորապես իրավական և ինստիտուցիոնալ շրջանակի զարգացման առումով, ոլորտը դեռևս բախվում է մի շարք մարտահրավերների: Առանցքային խնդիրներից է տվյալների փոխգործելիության բացակայությունը՝ պայմանավորված տարբեր կազմակերպությունների կողմից հավաքագրված տվյալների ստանդարտացման պակասով: Էական մարտահրավեր է նաև մասնագիտական կարողությունների զարգացման անհրաժեշտությունը: Ինստիտուցիոնալ մակարդակում առկա են համակարգման և հստակ դերաբաշխման խնդիրներ: Ֆինանսական և տեխնիկական ռեսուրսների սահմանափակումները նույնպես խոչընդոտում են համակարգի լիարժեք զարգացմանը: Առանձին խնդիր է նաև երկարաժամկետ ռազմավարական տեսլականի ձևավորման անհրաժեշտությունը: Վերը նշված մարտահրավերների և խնդիրների լուծումը հնարավոր է միայն հստակ և համակարգված միջոցառումների իրագործման շնորհիվ, վերջինիս իրավակարգավորման կարճաժամկետ և միջնաժամկետ ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ է նոր ռազմավարական ծրագրի (այսուհետև՝ Ծրագիր) մշակում և հաստատում: Ծրագրի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել մեկ միասնական թվային ենթակառուցվածք, որը կապահովի տարածական տվյալների ինտեգրում՝ միաժամանակ ապահովելով գործող համակարգի կայուն, անխափան և ճկուն աշխատանք: Ծրագիրը հնարավորություն կստեղծի տարածական տվյալների համակողմանի օգտագործման համար՝ աջակցելով դիմացկուն և կայուն պետության ձևավորմանը՝ բարելավելով տարածական տվյալների կառավարումը, տարածումը և օգտագործումը որոշումների կայացման գործընթացում: Ծրագրի իրականացումը կնպաստի նաև տարածական տվյալների ոլորտի ինստիտուցիոնալ կառավարման համակարգի զարգացմանը, իրավական դաշտի կատարելագործմանը, ոչ թվային գործընթացների թվայնացմանը և Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ու պետական միասնական գեոպորտալի հնարավորությունների ընդլայնմանը: Սա իր հերթին կբարձրացնի պետական կառավարման արդյունավետությունը և կնպաստի երկրի անվտանգային մակարդակի բարձրացմանը: 10 6 0 758
В стадии разработки Обсуждалось 05.02.2025 - 26.02.2025 «ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հաշվի առնելով վերջին տարիներին Կադաստրի կոմիտեի կողմից Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի և դրա անբաժանելի մաս կազմող էլեկտրոնային քարտեզագրական հարթակների զարգացման և նոր թվային գործիքներով համալրման միտումները, ինչպես նաև քարտեզագրական հարթակներում առկա բազային տարածական տվյալների տրամադրման ժամանակակից ծրագրային հնարավորությունների ներդրման, ֆիզիկական և իրավաբանական անձանց արդիական և օպերտաիվ տեղեկատվության ապահովվման կարևորությունը, անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություն և լրացում կատարել «Տարածական տվյալների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածում։Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային հարթակում (e-cadastre.am) ներկայումս ներդրվել է թվային գործիքակազմ, որը հնարավորություն է տալիս ինքնաշխատ եղանակով .shp (Էս ԷԻՉ ՓԻ) վեկտորային ձևաչափով տրամադրել կադաստրային հատակագծերի և քարտեզների բազային տեղեկատվություն, սակայն այն իրականացվում է Օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դիմումը ներկայացնելու օրվանից երրորդ աշխատանքային օրը: Հետևաբար, այս դեպքում հնարավոր չի լինում ապահովվել տրամադրվող տեղեկատվության արդիականությունը և արագությունը, որոնք իրենց հերթին անդրադառնում են շահագրգիռ կողմի արդյունավետ աշխատանքների իրականացմանը և արդյունքում նվազում է հետաքրքրությունը վերը նշված մեթոդով տեղեկատվության ձեռք բերմանը: Ուստի անհրաժեշտություն է առաջացել Օրենքում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ, ըստ որի ինքնաշխատ եղանակով ստացվող տեղեկատվությունը պետք է ներբեռնվի անմիջապես: 13 2 0 719
В стадии разработки Обсуждалось 27.01.2025 - 17.02.2025 «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում Կադաստրի կոմիտեի կողմից տարածական տվյալների տրամադրումը բոլոր, այդ թվում՝ պետական կառավարման համակարգի մարմիններին կնախատեսվի իրականացնել վճարովի հիմունքներով, որի մանրամասները սահմանված են Օրենքի 19-րդ հոդվածով։ Նախագծով համապատասխան փոփոխություն է կատարվել նաև Օրենքի 19-րդ հոդվածի 7-րդ մասում՝ այն համապատասխանեցնելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներին։ ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով ակնկալվում է, որ նույն օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված տեղեկատվությունը փաստաթղթերի պատճենների ձևով համապատասխան մարմիններին կտրամադրվի վճարովի, իսկ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի գրանցման մատյանում առկա տվյալների մասին տեքստային տեղեկատվությունը՝ անվճար հիմունքներով։ 3 15 0 915
В стадии разработки Обсуждалось 15.01.2025 - 05.02.2025 ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՄԱՐԿՇԵՅԴԵՐԱԿԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ, ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ, ՉԱՓԱԳՐԱԿԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով մանրամասն մեկնաբանվում են գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեության մեջ ներառվող աշխատանքները՝ սահմանելով դրանց իրականացման ընթացքում համապատասխան որակավորվման վկայական ունեցող անձնաց ներկայացվող պարտադիր պահանջները՝ իրավունքներն ու պարտականությունները։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բարձրացնել գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեության ոլորտում իրականացվող աշխատանքների որակը, որն էլ իր հերթին կնպաստի ոլորտի զարգացմանը։ 4 11 1 829
Обсуждалось 30.12.2024 - 23.01.2025 «Ռիելթորական գործունեության մասին», ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր Ռիելթորական գործունեության կարգավորման և զարգացման ոլորտում առաջարկվող փոփոխություններից ակնկալվող արդյունքներն են՝ 1) Ռիելթորական գործունեության նորմատիվ իրավական բազայի ձևավորում, ներդրում և կիրառում, 2) Ռիելթորական գործունեության ոլորտում միասնական կանոնների մշակում, նրանց պարտադիր կիրառման ապահովում, 3) Ռիելթորների որակավորման և վերաորակավորման ընթացակարգերի մշակում, 4) Որակավորված ռիելթորների մասնագիտական շահերի պաշտպանություն, 5) Անշարժ գույքի շուկայի մասնակիցների իրավունքների պաշտպանության արդյունավետ մեխանիզմների ներդրման և կիրառման ապահովում, 6) Միասնական տեղեկատվական համակարգի մշակում, ներդրում և կիրառում, 7) Ռիելթորական գործունեության թափանցիկության և հաշվետվողականության բարձրացում՝ այդ ոլորտի գործունեության ստվերային հատվածի տեղափոխում հարկման դաշտ, 8) Ռիելթորական գործունեության ոլորտի նկատմամբ հասարակության լայն զանգվածի վստահության բարձրացում, 9) անշարժ գույքի կառավարման ինստիտուտի ներդրում և ոլորտի կարգավորում: 2 3 12 1455
В стадии разработки Обсуждалось 13.12.2024 - 09.01.2025 «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի 2024 թվականի սեպտեմբերի 23-ի նիստում Կադաստրի կոմիտեի կողմից ՀՀ վարչապետի 2023 թվականի ապրիլի 21-ի ««Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին», «Տարածական տվյալների մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N 440-Ա որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 12-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով մշակված «Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց օգտագործման համար հասանելի տարածական տվյալների ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի քննարկումները, որոնց ժամանակ Կադաստրի կոմիտեին առաջարկվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնել համապատասխան իրավական ակտի նախագիծ, որով Կադաստրի կոմիտեի կողմից տարածական տվյալների տրամադրումը բոլոր, այդ թվում՝ պետական կառավարման համակարգի մարմիններին կնախատեսվի իրականացնել վճարովի հիմունքներով, և ի կատարումն Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի 2024 թվական սեպտեմբերի 23-ի նիստի N ԿԱ/284-2024 արձանագրության 2-րդ կետի 1-ին ենթակետի՝ անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել «Տարածական տվյալների մասին» և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքներում։ 1 10 0 1115
В стадии разработки Обсуждалось 12.12.2024 - 08.01.2025 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 7-ի N 384-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 20-ի N 1219-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծեր Ներկայումս Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների բնակարանային ապահովության մասին» N 384-Ն և 2023 թվականի հուլիսի 20-ի «Ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում պայմանագրային զինծառայողներին ամսական դրամական հատուցում վճարելու կարգը և չափերը սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի N 1321-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1219-Ն որոշումների (այսուհետ՝ Որոշում) դրույթների համաձայն՝ քաղաքացիները բնակարանային հաշվառման մեջ ընդգրկվելու, ամսական դրամական հատուցում ստանալու, ինչպես նաև վերջիններիս սեփականության իրավունքով անհատույց բնակարաններ տրամադրելու նպատակով համապատասխան ոլորտային լիազոր մարմնին պարտադիր պետք է ներկայացնեն՝ Կոմիտեի կողմից տրված՝ զինծառայողի և օրենքով սահմանված նրա ընտանիքի անդամների անվամբ Հայաստանի Հանրապետության տարածքում սեփականության իրավունքով բնակելի տարածության առկայության կամ այդպիսին չլինելու մասին, ինչպես նաև զինծառայողի և նրա ընտանիքի անդամների անվամբ վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում սեփականության իրավունքով բնակելի տարածության օտարման վերաբերյալ տեղեկանք: Կոմիտեն վերջին տարիներին ձեռնամուխ է եղել դյուրացնելու իր կողմից մատուցող ծառայությունները՝ դրանք հնարավորինս թվայնացնելու և մատուցման ժամկետները կրճատելու նպատակով: Վերոգրյալի հաշվառմամբ, ինչպես նաև քաղաքացիներին լրացուցիչ վարչարարությամբ չծանրաբեռնելու նպատակով Նախագծով առաջարկվող փոփոխությունների համատեքստում առաջարկվում է ոլորտային լիազոր մարմինների կողմից Որոշումներով պահանջվող տեղեկատվությունը Կոմիտեից ձեռք բերել անմիջականորեն՝ առցանց ռեժիմով, փոխգործելիության միջոցով։ 5 1 0 970