Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1099-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1109-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի N 1099-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի N 1109-Ն որոշումների մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է 2025 թվականի հոկտեմբերի 22-ի ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N ՀՕ-342-Ն օրենքի ընդունմամբ։ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի գործող խմբագրության 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կադաստրային գործի փաստաթղթերը թղթային տարբերակով ներկայացված կամ կազմված լինելու դեպքում պահվում են թղթային և էլեկտրոնային եղանակով վարվող կադաստրային գործերում, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից հետո ներկայացված կամ կազմված բոլոր փաստաթղթերը՝ միայն էլեկտրոնային եղանակով վարվող կադաստրային գործերում: Նախագծի ընդունման արդյունքում Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորները դիմումատուների կողմից հանձնված դիմումները և դրանց կից ներկայացված բնօրինակ փաստաթղթերը այլևս չեն հանձնի Կադաստրի կոմիտե, որով կապահովվի «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի ամբողջական կատարումը:

  • Обсуждалось

    16.02.2026 - 06.03.2026

  • Тип

    Pешение

  • Область

    Кадастр

  • Министерство

    Kомитет кадастра

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 424

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: