Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Министерство труда и социальных вопросов

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

14.11.2025 01.12.2025
ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԿԱՑԱՐԱՆՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 710-Լ ԵՎ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 898-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսվում է կացարանով ապահովման համար վարձակալության վարձավճարի երկարաժամկետ մասնակի հատուցման եղանակով սոցիալական աջակցություն տրամադրել Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի պայմաններին բավարարող, սակայն Ծրագրի փոխարեն վարձավճարի երկարաժամկետ հատուցման միջոցով կացարանի խնդրրի լուծման տարբերակն ընտրած 1-3 անդամներից բաղկացած ընտանիքներին: Նախատեսվում է սոցիալական աջակցությունը տրամադրել 120 ամիսների ընթացքում՝ աջակցության ամսական չափը ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար սահմանելով 40000 դրամ:  
Մնաց {days} օր
0 341

14.11.2025 01.12.2025
ՏԱՐԵՑ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԽՆԱՄԱԿԱԼԻ ԿԱՄ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԻ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԽՆԱՄՔԻ) ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԱՍՀ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆ Նախագծով առաջարկվում է հաստատել տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց՝ տնային պայմաններում խնամքի, ցերեկային կենտրոններում, շուրջօրյա խնամքի կենտրոններում և համայնքային փոքր տներում մատուցվող խնամքի ծառայությունների շրջանակում տրամադրվող սննդի տեսականու, կալորիականության, հաճախականության և որակի նվազագույն պահանջները, տրամադրվող հագուստի և կոշկեղենի, հիգիենայի և անձնական օգտագործման պարագաների, ծառայություն մատուցող կազմակերպության տարածքի, կահույքի և հաստիքային միավորների սահմանաչափերը, նորմերը և նվազագույն պահանջները:
Մնաց {days} օր
0 133

08.11.2025 24.11.2025
«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել պետական նպաստի նոր տեսակ՝ երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստը, որը բովանդակային առումով իրենից կներկայացնի Կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 2169-Լ որոշմամբ սահմանված՝ ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվում է ամսական 50000 դրամի չափով աջակցության շարունակությունը (միաժամանակ լուծվել են այս աջակցության տրամադրման ընթացքում իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրները)։ Ընդ որում, նպաստը կնշանակվի առցանց դիմումի հիման վրա՝ հիմք ընդունելով հարակից շտեմարաններից ինքնաշխատ եղանակով ստացված տեղեկատվությունը։ Կառավարության սահմանած դեպքերում դիմումին կից կներկայացվի նաև փաստաթուղթ (հիմնականում՝ սերման փաստը հաստատող) և միայն այս դեպքում հարկ կլինի դիմումը ներկայացնել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։
Մնաց {days} օր
0 645

03.11.2025 19.11.2025
«ՏԱՐԵՑ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԻՑ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ ԲԽՈՂ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ԵՎ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԱԹՂԹԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է նախատեսել տարեց կամ հաշմանադամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման կարգերից և պայմաններից բխող միասնական ընթացակարգեր և օրինակելի ձևաթղթեր, որոնք կկիրառվեն տարեց կամ հաշմանադամություն ունեցող անձանց խնամք տրամադրող բոլոր հաստատությունների ու կազմակերպությունների կողմից: Ընթացակարգերը և համապատասխան օրինակելի ձևաթղթերը կազմվել են՝ հիմք ընդունելով Օրենքի ու դրանից բխող ՀՀ կառավարության որոշումների պահանջները:  
Մնաց {days} օր
0 695

30.10.2025 17.11.2025
«ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԽՆԱՄՔԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԽՆԱՄԱԿԱԼԻ ԿԱՄ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԻ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԽՆԱՄՔԻ) ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է գործող նվազագույն չափորոշիչները համապատասխանեցնել «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքին, ինչպես նաև «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիային, ինչպես նաև «Երեխաների այլընտրանքային խնամքի ուղեցույցով» սահմանված չափորոշիչներին, ինչի արդյունքում ակնկալվում է՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների իրավունքների իրացման համար ավելի նպաստավոր պայմանների ստեղծում և երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների բարձր որակի ապահովում՝ կարգավորելով երեխաներին տրամադրվող սննդի տեսականու, սահմանաչափերի, կալորիականության, հաճախականության և որակի նվազագույն պահանջները, երեխաներին տրամադրվող հագուստի և կոշկեղենի, հիգիենայի և անձնական օգտագործման պարագաների, ծառայություն մատուցող կազմակերպության տարածքի, կահույքի և անձնակազմի նկատմամբ սահմանաչափերը, նորմերը և նվազագույն պահանջները:
Մնաց {days} օր
2 860

Обсуждалось 20.10.2025 - 04.11.2025

««Արհեստակցական միությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Գործատուների միությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» oրենքների նախագծերի և հարակից նախագծերի փաթեթ Նախագծերի փաթեթի ընդունման նպատակն արհմիությունների ինստիտուտի դերի բարձրացումն է, ինչպես նաև բոլոր մակարդակներում սոցիալական գործընկերության զարգացման և խորացման նպատակով համապատասխան հիմքերի ապահովումն է՝ գործատուների և արհմիությունների գործունեության օրենսդրական կարգավորումները համապատասխանեցնելով նաև ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների (Աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվենցիաներ և Վերանայված եվրոպական սոցիալական խարտիա) պահանջներին։
Մնաց {days} օր
29 786

Обсуждалось 20.10.2025 - 04.11.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2339-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսվում է անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու գործընթացը դարձնել շարունակական՝ գործողության ժամկետը երկարաձգելով մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: Նախագծով նաև նախատեսվում է հետվճարի հաշվարկման համար անկանխիկ վճարումների գումարի նկատմամբ կիրառվող 12%-ն ավելացնել և սահմանել 20%, իսկ հետվճարի առավելագույն չափը 6000 դրամից դարձնել 10000 դրամ։  
Մնաց {days} օր
3 950

Обсуждалось 13.10.2025 - 29.10.2025

«Մինչև 2026 թվականի հունվարի 1-ը կնքված և շարունակվող աշխատանքային պայմանագրերի թվային համակարգ մուտքագրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի ներդրումից հետո գործող աշխատանքային պայմանագրերի թվային համակարգ մուտքագրելու կարգը։ Մասնավորապես, նախատեսվում է, որ 2026 թվականի հունվարի 1-ից հետո՝ տասներկուամսյա ժամկետում, գործատուները թվային համակարգ են մուտքագրելու իրենց հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող աշխատողների աշխատանքային պայմանագրերը (եթե աշխատանքային պայմանագրերը չեն կնքվել թվային համակարգի միջոցով), ինչպես նաև աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերը մուտքագրման պահին գործող պայմաններով:»։ Նախագծով նախատեսվում է նաև վերը նշված գործողությունն իրականացնելու ընթացակարգերը։  
Մնաց {days} օր
1 1401

Обсуждалось 10.10.2025 - 27.10.2025

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հաշտարարության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծեր Նախագծերով առաջարկվում է աշխատանքային հարաբերությունների կողմերի համար նախատեսել աշխատանքային իրավունքների պաշտպանության այլընտրանքային տարբերակ՝ աշխատանքային վեճերի լուծման արտադատական համակարգի ներդրում՝ աշխատանքային իրավունքների պաշտպանությունն իրականացնող աշխատանքային վեճերի հանձնաժողովի ձևաչափով։ Ներդրված նոր կարգավորումներն աշխատանքային հարաբերությունների կողմերին հնարավորություն կտան աշխատանքային վեճերի քննությունն իրականացնել առավել կարճ ժամկետներում, անվճար հիմունքներով, առավել պարզ ընթացակարգերով։  
Մնաց {days} օր
39 2739
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: