Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

Обсуждалось 04.09.2025 - 20.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն թվականի մայիսի 12-ից ուժի մեջ է մտնելու «Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին» 2025 թվականի մայիսի 12-ի ՀՕ-107-Ն օրենքը և հարակից օրենքների փաթեթը, որով Կրթության տեսչական մարմնին վերապահվել է մի շարք նոր լիազորություններ, մասնավորապես վերոգրյալ օրենքների նախագծերի փաթեթի հիմնական նպատակը Կրթության տեսչական մարմնի համար կրթության որակի բարձրացմանն աջակցող վերահսկողական գործիքակազմի սահմանումն է։ Ըստ այդմ Նախագծերի փաթեթով նախ սահմանվել և կարգավորվել են հետևյալը. ուսումնական հաստատություններն իրենց հաշվետվություններն այսուհետ ներկայացնելու են ոչ թե լիազոր մարմնին, այլ հենց Տեսչական մարմնին, որն էլ իրականացնելու է դրանց ուսումնասիրությունն ու վերլուծությունը։ Այս կարգավորումը ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանվել է 2026 թվականի հունվարի 31-ից։ այսուհետ տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնելու նաև բարձրագույն ուսումնական հաստատության կրթական ծառայության իրականացման լիցենզիայի առկայության, լիցենզիայի պայմանների և պահանջների նկատմամբ, որն այժմ վերապահված է լիազոր մարմնին՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:
Մնաց {days} օր
5 2096

Обсуждалось 04.09.2025 - 20.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 1180-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշման մեջ սահմանել հետևյալ հիմնական կարգավորումները․ 1) Դիտարկման ընթացքում անձի ֆունկցիոնալության գնահատման օրենսդրությամբ սահմանված պայմանների և պահանջների խախտում հայտնաբերելու դեպքում Տեսչական մարմնի ներկայացրած միջնորդագիրը հիմք է հանդիսանալու ֆունկցիոնալության գնահատում իրականացնելու համար․ 2) Տեսչական մարմնին տրվելու է հասանելիություն տեղեկատվական շտեմարանին՝ «e-disability» էլեկտրոնային համակարգին:
Մնաց {days} օր
0 2102

Обсуждалось 04.09.2025 - 20.09.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի ապրիլի 3-ի N 374-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի ապրիլի 3-ի N 374-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող և բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության համար նախատեսված արտադրանքի (առանց պարտադիր պահանջներով նախատեսված մակնշման, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանի) ներմուծման թույլատրելի վերջնաժամկետի կրճատմամբ։
Մնաց {days} օր
0 1215

Обсуждалось 04.09.2025 - 21.09.2025

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՐԹԱԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՐԹԱԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
Մնաց {days} օր
9 1693

Обсуждалось 04.09.2025 - 20.09.2025

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի №374-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ      Որոշման նախագծի ընդունումը կհանգեցնի էլեկտրաէներգետիկական շուկայի մրցակցային հատվածում գործող անձանց և վաճառվող էլեկտրաէներգիայի ավելացմանը՝ խթանելով շուկայի զարգացումը, ինչպես նաև շուկայի մրցակցային հատված մուտքի իրավունքի, առավել դյուրին, իրացմանը։
Մնաց {days} օր
0 1886

Обсуждалось 04.09.2025 - 19.09.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հուլիսի 3-ի № 905-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ ՀՀ կառավարության 2025 թվականի հուլիսի 3-ի «2025 թվականի ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող իրանական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու, ներմուծման թույլատրելի ծավալի բաշխման ընթացակարգը սահմանելու, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» N 905-Ն որոշմամբ նախատեսված է 365 տոննա սակագնային քվոտայի ծավալով ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2002 90 110 0, 2002 90 190 0, 2002 90 310 0, 2002 90 390 0, 2002 90 910 0, 2002 90 990 0 ծածկագրերին դասվող լոլիկի մածուկի բաշխում։ Նախագծով առաջարկվում է 2025 թվականի հուլիսի 3-ի «2025 թվականի ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող իրանական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու, ներմուծման թույլատրելի ծավալի բաշխման ընթացակարգը սահմանելու, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» N 905-Ն որոշմամբ նախատեսված լոլիկի մածուկի սակագնային քվոտայով հատկացված 365 տոննա ծավալի համար ներմուծման լիցենզիայի գործողության ժամկետ սահմանել ս․թ․ հոկտեմբերի 16-ից մինչև ս․թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ։
Մնաց {days} օր
0 1868

Обсуждалось 03.09.2025 - 18.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՓՈՔՐ ՎԵԴԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՎ «ՔԱՂԱՔԱՏԵՂԻ ԱՐՏԱՇԱՏ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի Փոքր Վեդի բնակավայրի տարածքում գտնվող և «Քաղաքատեղի Արտաշատ» պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի տարածքում ներառված հողամասերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու միջոցով հուշարձանի տարածքի ամբողջացում 
Մնաց {days} օր
1 1638

Обсуждалось 03.09.2025 - 18.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-Ի N 340-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կառավարության 2025 թվականի մարտի 20-ի N 340-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Լենուղի բնակավայրի 4-րդ փողոցի N 1 և N 3 բազմաբնակարան վթարային շենքերում փաստացի բնակվող բնակիչների բնակարանային պայմանների բերելավման գործընթացն ամբողջությամբ իրականացնելու և ի հայտ եկած խնդիրները հարթելու անհրաժեշտությամբ։
Մնաց {days} օր
0 1821
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: