Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

Обсуждалось 25.05.2023 - 10.06.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 136-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Հանրակրթության պետական չափորոշչում լրացումներ և փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բխում է 2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիներին Տավուշի մարզի 2-3-րդ, 5-6-րդ, 7-8-րդ և 10-11-րդ դասարաններում նոր չափորոշչի ներդրման արդյունքում ի հայտ եկած խնդիրների լուծմանը միտված՝ որոշակի դրույթների ձևակերպումներ  վերանայելու կամ լրացնելու անհրաժեշտությունից:
Մնաց {days} օր
2 5322

Обсуждалось 15.05.2023 - 05.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՓԱԹԵԹ        Շրջակա միջավայրի պահպանության ծառայության ստեղծմամբ նախատեսվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառապահների (506) և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանություն իրականացնող տեսուչների (345) հաստիքների կրճատում, մասնավորապես նախատեսվում է 506 անտառապահի և 345 տեսուչների փոխարեն ստեղծել 1217 հաստիքային միավորից կազմված Շրջակա միջավայրի պահպանության ծառայություն 24 ժամ աշխատաժամանակի տևողությամբ։
Մնաց {days} օր
0 6964

Обсуждалось 12.04.2023 - 04.05.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N488-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է լրացում կատարել Կառավարության 2021թ. ապրիլի 8-ի «Նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժում նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր հանդիսացող կամ դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի ծանրաբեռնված գետերի ցանկը սահմանելու մասին» N 488-Ն որոշման մեջ՝ սահմանելով բացառություն նշված որոշման հավելվածով սահմանված ցանկում ներառված` Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատող, դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի ծանրաբեռնված գետերի՝ մինչև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը մեկ կիլոմետր հատվածի համար։
Մնաց {days} օր
0 5300

Обсуждалось 29.03.2023 - 13.04.2023

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի թիվ 305-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի թիվ 305-Ն որոշմանի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է` 1.ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 24-ի թիվ 305-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանված պայմանագրերի կնքման ժամկետի երկարացման արդյունքում թիվ 3 հավելվածում ընդգրկված բնակելի տարածքների բնակիչներին նվիրատվության պայմանագրեր կնքելու հնարավորության տրամադրմամբ, 2.Թիվ 2 հավելվածում ընդգրկված, բայց չբնակեցված բնակելի տարածքների՝ հավելվածի ցանկից հանմամբ, դրանով իսկ հնարավորություն տալով արդյունավետ միջոցներ ձեռնարկել՝ անբարեկարգ, անմխիթար, երբեմն նաև վթարայնություն ունեցող տարածքների հետագա կառավարման ուղղությամբ, 3.Բնակեցված, սակայն հավելված 2-ի ցանկում չընդգրկված նոր բնակելի տարածքի ընդգրկմամբ, ինչը հնարավորություն կտա այնտեղ բնակվող քաղաքացիների հետ կազմակերպել նվիրատվության գործընթաց:
Մնաց {days} օր
0 4340

Обсуждалось 16.02.2023 - 03.03.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
Մնաց {days} օր
0 4593

Обсуждалось 13.02.2023 - 28.02.2023

«ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ լրամշակված նախագիծ Նախագծով առաջարկվում է. - սահմանել օրենսդրության մոտարկման հասկացությունը. - նախատեսել ՀԸԳՀ-ի շրջանակներում նախատեսված Եվրոպական միության օրենսդրությանը մոտարկման համապատասխանության ստուգման կառուցակարգ, - նշված ստուգումն իրականացնելու համար իրավասու մարմին դիտարկել Արդարադատության նախարարությունը. -  սահմանել նաև նշված ստուգման իրականացման կարգը և ժամկետները:
Մնաց {days} օր
0 5435

Обсуждалось 15.11.2022 - 02.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ջրվեժի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2022 թվականի նոյեմբերի 14-ից մինչև դեկտեմբերի 2-ը ներառյալ կազմակերպվող Ջրվեժ համայնքի վարչական տարածքում 2023 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի, տեղական վճարների գծով  արտոնությունների, Ջրվեժ համայնքի 2023 թվականի բյուջեի նախագծերի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին։   Շահագրգիռ անձինք համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարկված Ջրվեժ համայնքի վարչական տարածքում 2023 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի, տեղական վճարների գծով արտոնությունների, Ջրվեժ համայնքի 2023 թվականի բյուջեի նախագծերի վերաբերյալ կարող են մինչև 2022 թվականի դեկտեմբերի 2-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնել համացանցային կայքում (www.jrvezh.am, www.e-draft.am) կամ ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (jrvezh.kotayq@mta.gov.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացնել Ջրվեժի համայնքապետարան։ Հանրային քննարկումների բաց լսումները տեղի կունենան Ջրվեժ համայնքի Ջրվեժ բնակավայրում՝ 2022 թվականի դեկտեմբերի 2-ին ժամը 16։00-ին, Ջրվեժի համայնքապետարանում, հասցեն՝գյուղ Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76։ Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 010-684-929, 091-644-929 հեռախոսահամարներով։
Մնաց {days} օր
0 6009

Обсуждалось 14.11.2022 - 03.12.2022

«Ջրվեժ համայնքում տեղական վճարների 2023 թվականի տեսակները, դրույքաչափերը և դրանց գծով արտոնությունները սահմանելու մասին» Ջրվեժ համայնքի ավագանու որոշման նախագիծ Ջրվեժի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2022 թվականի նոյեմբերի 14-ից մինչև դեկտեմբերի 2-ը ներառյալ կազմակերպվող Ջրվեժ համայնքի վարչական տարածքում 2023 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի, տեղական վճարների գծով  արտոնությունների, Ջրվեժ համայնքի 2023 թվականի բյուջեի նախագծերի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին։     Շահագրգիռ անձինք համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարկված Ջրվեժ համայնքի վարչական տարածքում 2023 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի, տեղական վճարների գծով արտոնությունների, Ջրվեժ համայնքի 2023 թվականի բյուջեի նախագծերի վերաբերյալ կարող են մինչև 2022 թվականի դեկտեմբերի 2-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնել համացանցային կայքում (www.jrvezh.am, www.e-draft.am) կամ ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (jrvezh.kotayq@mta.gov.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացնել Ջրվեժի համայնքապետարան։   Հանրային քննարկումների բաց լսումները տեղի կունենան Ջրվեժ համայնքի Ջրվեժ բնակավայրում՝ 2022 թվականի դեկտեմբերի 2-ին ժամը 16։00-ին, Ջրվեժի համայնքապետարանում, հասցեն՝գյուղ Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76։   Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 010-684-929, 091-644-929 հեռախոսահամարներով։
Մնաց {days} օր
0 5253
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: