Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ (ԼՐԱՄՇԱԿՎԱԾ)

Նախագծի մշակումը պայմանավորված է էլեկտրական էներգիայի բաշխման ցանցի աշխատանքի, ինչպես նաև բաշխողի և սպառողների (այդ թվում՝ ինքնավար էներգաարտադրող հանդիսացող սպառողների)  փոխհարաբերությունների առավել արդյունավետ կարգավորման, մշտապես արդիականացման և բարելավման անհրաժեշտությամբ, ինչը կնպաստի էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրական էներգիայի արտադրության և բաշխման համակարգերի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:

Նախագծով, ի թիվս մատակարար-սպառող կարգավորվող իրավահարաբե­րությունների առավել հստակ կանոնակարգմանն ուղղված նոր կարգավորումներին, առաջարկվում է սպառողների և էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի («Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ) միջև հստակեցնել այն հարաբերությունները, որոնք առնչվում են սպառողների էլեկտրամատակարարման նպատակով օգտագործվող էլեկտրատեղակայանք­ների շահագործման և սպասարկման (նորոգման, փոխարինման, պահպանման) պարտականություններին և դրանցից բխող ծախսերին, ինչպես նաև սահմանել այդ գործընթացի առանձնահատկություններով պայմանավորված բացառությունները:

  • Обсуждалось

    21.07.2023 - 06.08.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Энергетика (системы электричество, теплоснабжение, газоснабжения)

  • Министерство

    Комиссия по регулированию общественных услуг РА

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2797

Принт