Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

В стадии разработки

Обсуждалось 16.11.2017 - 01.12.2017

«Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին որոշման նախագիծ Նախագծերի ընդունումը նպատակ ունի կարգավորել անտառից դուրս գտնվող տարածքներում կամ տեղափոխման ժամանակ հայտնաբերված ապօրինի մթերված փայտանյութի և դրանից արտադրված արտադրատեսակների վնասի հատուցման սակագների գումարային տարբերությունը անտառում հայտնաբերված ապօրինի հատումների հետևանքով պատճառված վնասի հատուցման սակագներից, արդյունքում հաշվարկի կրկնապատիկ չափը փոխարինվում է հնգապատիկով, իսկ վարչական պատասխանատվություն ենթադրող սանկցիաների կիրառման ժամանակ գրեթե կրկնապատկվում են նախատեսվող տուժանքների գումարային չափը:
0 8842

В стадии разработки

Обсуждалось 16.11.2017 - 01.12.2017

ՍՊՈՐՏԱՅԻՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ Հայեցակարգը հիմք է սպորտային զբոսաշրջության զարգացման համար անհրաժեշտ միջոցառումների մշակման համար, որոնք ենթադրում են պետական և օրենսդիր մարմինների, կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների, զբոսաշրջային, հասարակական, ինչպես նաև բոլոր շահագրգիռ կառույցների ջանքերի համատեղում։ Հայեցակարգի նպատակներից են նպաստել արդյունավետ սպորտային զբոսաշրջային համալիրի կայացմանը Հայաստանի Հանրապետությունում, ստեղծել օպտիմալ և անվտանգ պայմաններ արդյունավետ մարզա-առողջարարական զբոսաշրջային միջոցառումների իրականացման համար, ինչը հնարավոր կդարձնի մեծ քանակությամբ քաղաքացիների ներգրավումը սպորտային զբոսաշրջության շարժման մեջ, ձևավորել նոր մոտեցում ակտիվ հանգստի կազմակերպման նկատմամբ, ինչը կնպաստի հոգևոր և ֆիզիկական ինքնահաստատմանը։    
0 8795

В стадии разработки

Обсуждалось 16.11.2017 - 01.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԱԿԱՅԻՆ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2018-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ Հայաստանի  Հանրապետությունում բակային սպորտի համակարգի կատարելագործում և զարգացման հիմնական ուղությունների նախանշում:Նախագծի նպատակներից են՝ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ազգային համակարգում բակային սպորտով զբաղվելու մշակույթի վերականգնումը, ժամանակակից պահանջներին համապատասխան,հանրապետության տարածաշրջաններում խաղահրապարակների, մարզական բակերի, ակտիվ հանգստի այլ օբյեկտների ստեղծում:
0 7855

Проект принят

Обсуждалось 15.11.2017 - 30.11.2017

«Հայաստանի Հանրապետությունում տոհմաբուծարանների հինման ծրագիրը հաստատելու մասին» արձանագրային որոշման նախագիծ Ծրագրի իրականացման արդյունքում հոլշտին ցեղի համար նախատեսված տոհմաբուծարանը հանրապետության տավարաբուծական տնտեսություններին կմատակարարի 580 գլուխ հոլշտին ցեղի տոհմային ցուլիկներ, էգ հորթեր և երինջներ: Որպես հավելյալ արդյունք, 2018-2022 թվականներին տոհմաբուծարանում կարտադրվի 5050 տոնա կաթ և շուրջ 100 տոննա սպանդային քաշով միս: Ծրագրի ավարտից հետո տոհմաբուծարանը տարեկան տավարաբուծական տնտեսություններին կվաճառի շուրջ 230 գլուխ տոհմային ցուլիկներ, էգ հորթեր և երինջներ, տարեկան կարտադրի 1020-1050 տոննա կաթ, ինչպես նաև 40-50 տոննա միս: Շվից ցեղի համար նախատեսված տոհմաբուծարանը (այն տավարի տեղական կովկասյան գորշ ցեղի կաթնային և մսային հատկանիշների կատարելագործման գործընթացում մեծ դեր խաղացած հիմնական ցեղն է)  ծրագրի իրականացման արդյունքում հանրապետության տավարաբուծական տնտեսություններին կմատակարարի շուրջ 150 գլուխ շվից ցեղի տոհմային կենդանիներ, այդ թվում` 100 գլուխ կովեր, երինջներ, էգ հորթեր և 50 գլուխ ցուլեր, արու հորթեր: Որպես հավելյալ արդյունք, 2018-2022 թվականներին տոհմաբուծարանում կարտադրվի նաև 1200 տոնա կաթ և շուրջ 5 տոննա միս: Ծրագրի ավարտից հետո տոհմաբուծարանը տարեկան տավարաբուծական տնտեսություններին կվաճառի շուրջ 60 գլուխ տոհմային ցուլիկներ, էգ հորթեր և երինջներ, իսկ տարեկան կարտադրի 400-420 տոննա կաթ, ինչպես նաև 2-3 տոննա միս: Կորիդելի տիպի համար նախատեսված տոհմաբուծարանը գործունեության արդյունքում մինչև 2025 թվականը հանրապետությունում կիրականացնի շուրջ 1260 գլուխ կիսանրբագեղմ կորիդելի տիպի տոհմային ոչխարների վաճառք (տարեկան շուրջ 180 գլուխ), ինչպես նաև տարեկան լրացուցիչ կարտադրի ավելի քան 14 ցենտներ ոչխարամիս (3.5 մլն ՀՀ դրամ) և շուրջ 17.9 տոննա ոչխարի կաթ (3.6 մլն ՀՀ դրամ), մինչդեռ սկսած 2016 թվականից այն համապատասխանաբար կկազմի՝ 2.4 ցենտներ ոչխարամիս, 26.6 տոննա ոչխարի կաթ և տարեկան 380 գլուխ տոհմային կենդանի: Սուֆֆոլկ ցեղի տոհմաբուծարանի գործունեության 3-րդ տարվանից սկսած կպլանավորվի տարեկան շուրջ 280 գլուխ սուֆֆոլկ ցեղի մաքրացեղ կենդանիների տոհմային վաճառք, այդ թիվը արդեն 7-րդ տարում հասցնելով 1050 գլխի: Ընդհանուր առմամբ 2018-2025 թվականներին ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է հանրապետությունում որպես տոհմային կենդանի իրացնել ավելի քան 107 մլն ՀՀ դրամ արժողությամբ շուրջ 5300 գլուխ կիսանրբագեղմ սուֆֆոլկ ցեղի մաքրացեղ կենդանիներ: Ծրագրի իրականացման նույն ժամանակահատվածում հանրապետությունում տարեկան կարտադրվի հավելյալ 18 մլն ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ շուրջ 856.4 ցենտներ բարձրորակ ոչխարամիս, ինչպես նաև 8.5 մլն ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ 8.5 ցենտներ կիսանուրբ բուրդ:
0 9627

В стадии разработки

Обсуждалось 14.11.2017 - 30.11.2017

<<Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ և 53-րդ հոդվածներում, ինչպես նաև փոփոխություններ՝ 184-185-րդ հոդվածներում:
1 12142

В стадии разработки

Обсуждалось 14.11.2017 - 29.11.2017

<<ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ռազմավարությունում մանրամասն դիտարկվել են շրջակա միջավայրի բաղադրիչներ հանդիսցող հողերը, կենսաբազմազանությունը, ներառյալ` անտառները և բնության հատուկ պահպանվող տարածքները (ԲՀՊՏ-ներ), ջրային ռեսուրսները, մթնոլորտը:(Ընդերքում պարփակված օգտակար հանածո հանդիսացող բնական ռեսուրսների մասով ՀՀ կառավարության 2017թ. օգոստոսի 24-ի նիստի 21-րդ կետով ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգը,  համաձայն որի նախատեսված հիմնախնդիրների լուծման համար պետք է իրականացվի ախտորոշիչ ուսումնասիրություններ, ինչի հիման վրա կմշակվի ռազմավարական փաստատաթուղթ` ներառելով ոլորտի կայուն զարգացման համար խոչընդոտ հանդիսացող խնդիրների լուծման մանրամասն ուղղությունները, ինչպես նաև հանքարդյունաբերության ոլորտի բարեփոխումներին ուղղված միջոցառումները, ֆինանսական գնահատականները և ակնկալվող արդյունքները): Ներկայացված Ռազմավարությունը կստեղծի  շրջակա միջավայրի պահպանության, վերականգնման, բարելավման համար համապատասխան պայմաններ, ինչպես նաև կապահովի անցումը կայուն զարգացման՝ ներկա և ապագա սերունդների պահանջմունքների ապահովման համար: Մասնավորապես.        կկատարելագործվի շրջակա միջավայրի պահպանության նորմատիվա-իրավական դաշտը, այդ թվում՝ կնախատեսվի էկոլոգիապես արդյունավետ տեխնոլոգիաների ներդրման նպատակով տնտեսվարող սուբյեկտների տնտեսական խթանման միջոցները,        կձևավորվի շրջակա միջավայրի պահպանության ոլորտի կառավարման արդյունավետ՝ ներառելով միջազգային ստանդարտները, համակարգը,        կնպաստի խախտված էկոհամակարգերի վերականգնմանը, ինչպես նաև ավելի մատչելի կդարձնի շրջակա միջավայրի վիճակի մասին տեղեկատվության ապահովումը և միջազգային համագործակցության զարգացումը: Ռազմավարական բնապահպանական գործողությունների ծրագիրը նախատեսում է բնապահպանական քաղաքականության գործիքների համակարգված փաթեթ, այն առավել համակարգված կդարձնի բնապահպանական և բնօգտագործման ոլորտում առկա և առաջիկա բնագավառային գործողությունների ծրագրերը, կանդրադառնա խնդիրների լուծմանը, ինչպես նաև հաշվի կառնի ՀՀ միջազգային պարտավորությունները` բնապահպանության ոլորտում:
0 10487

Находится в правительстве РА

Обсуждалось 14.11.2017 - 29.11.2017

«Տարածքային կառավարման հայեցակարգին հավանություն տալու մասին» Սույն հայեցակարգի նպատակն է սահմանել տարածքային կառավարման համակարգի նկարագրությունը, որը հիմք կհանդիսանա հետագա օրենսդրական և կառուցվածքային փոփոխությունների համար։
0 9139

Обсуждалось 13.11.2017 - 30.11.2017

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N 165-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ Նախագծով առաջարկվում է Կոռուպցիայի  դեմ պայքարի խորհրդին վերապահել կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ներգրավված միջազգային դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության համակարգման իրավասություն:  Ըստ այդմ, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում դոնորների կողմից հետագայում արդյունավետ ու թափանցիկ ֆինանսավորում ապահովելու համար կստեղծվի անհրաժեշտ մեխանիզմ:  
0 8070

В стадии разработки

Обсуждалось 13.11.2017 - 04.12.2017

ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հայաստանի Հանրապետությունում էկոլոգիական կրթության,  դաստիարակության և իրազեկման համակարգի կատարելագործումը
0 8289