«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ;
-
1 - За
-
0 - Против
Որոշման նախագծի համաձայն հստակեցվում են զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, հիվանդությունների ծանրության աստիճանները, օրգանների ֆունկցիաների խախտումների աստիճանները և դրանց ախտորոշման համար անհրաժեշտ գործիքակազմերը, այս գործընթացում ներդրվում է առաջավոր փորձը, ցանկում նշված հիվանդությունները և դրանց ձևակերպումները համապատասխանեցվում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից մշակված դասակարգումներին, ինչպես նաև հստակեցվում են քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները՝ ի դեմս սահմանափակումների բնութագրերի և չթույլատրվող ֆիզիկական վարժությունների:
-
Обсуждалось
29.09.2020 - 15.10.2020
-
Тип
Pешение
-
Область
Здравоохранение, Безопасность
-
Министерство
Министерство обороны
Просмотры 11702
Принт