Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

Обсуждалось 24.07.2025 - 08.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի և հետազոտվող դեղագործական արտադրանքի ներմուծման և արտահանման թույլտվության գործընթացի հստակ իրավական հիմքերի և դեղագործական արտադրանքի որակի ապահովման երաշխիքների ապահովում:
Մնաց {days} օր
0 1461

Обсуждалось 24.07.2025 - 08.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 172-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում ընդլայնելով այն միջազգային կազմակերպությունների ցանկը, որոնց անդամակցող երկրների որոշումները ճանաչելով կընդլայնվի որակյալ, անվտանգ և արդյունավետ դեղերի հասանելիության ապահովման հնարավորությունները:
Մնաց {days} օր
0 1332

Обсуждалось 24.07.2025 - 08.08.2025

««ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ », ««ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծի ընդունման արդյունքում կհանվի բժշկական արտադրատեսակներ արտադրողներին լիցենզավորման պահանջը և կհետաձգվի բժշկական արտադրատեսակների սպասարկման գործունեությունների լիցենզավորման պարտադիր պահանջի գործողության ժամկետը, ինչով նշված ոլորտի տնտեսավարողներին կտրվի լիցենզավորմանը պատշաճ պատրաստվելու համար պահանջվող բավարար ժամանակ, ինչն էլ կբարելավի դրան հաջորդող գործընթացներում նրանց իրավական վիճակը:
Մնաց {days} օր
0 1424

Обсуждалось 23.07.2025 - 08.08.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N1694-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Սույն որոշման նախագծով կանոնակարգվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «ՀԱԷԿ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենների խորհրդի քանակական կազմի հետ կապված հարցերը:
Մնաց {days} օր
0 1264

Обсуждалось 23.07.2025 - 07.08.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1581-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Իրավական  ակտում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բխում է «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 500 մանկապարտեզներ և նախակրթարաններ»-ի ծրագրում  ընդգրկված մանկապարտեզների և նախակրթարանների ցանկը համալրելու հանգամանքից: Գործող կարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու արդյունքում հստակեցվում է ցանկում ընդգրկված նախադպրոցական ուսումնական հաստատություններում շինարարական միջամտության անհրաժեշտությունը՝ հիմնվելով իրականացվող պարբերական ուսումնասիրությունների վրա, ինչպես նաև ցանկը համալրվում է նոր հաստատություններով՝ նպաստելով նախադպրոցական ծառայությունների հասանելիության ապահովման ծրագրի արդյունավետության բարձրացմանը: Նախադպրոցական կրթության վաղ հասանելիությունը էական ազդեցություն ունի սաների հետագա կրթական արդյունքների վրա. ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, լավագույն ազդեցությունը լինում է սաների՝ նախադպրոցական կրթության մեջ երեք և ավելի տարի ընդգրկված լինելու դեպքում: Նախադպրոցական կրթության հասանելիությունը կարող է նաև էական ազդեցություն ունենալ տնտեսական զարգացման տեսանկյունից՝ ստեղծելով ծնողների զբաղվածության բարենպաստ պայմաններ: Բնակավայրերը կունենան ժամանակակից շենքային պայմաններ` ապահովված համապատասխան ենթակառուցվածքներով և գույքով, կբարելավվեն շենքերի և կոմունալ ենթակառուցվածքների ֆիզիկական վիճակը, կբարեկարգվեն բակային տարածքները: Գյուղական բնակավայրերի հաստատությունները կարող են  ընդլայնել իրենց նշանակությունը՝ գործելով իբրև համայնքային կենտրոն՝ ապահովելով բնակավայրի մշակութային, մարզական, ժամանցային միջավայրերն ու ենթակառուցվածքները։ Կրթական գործընթացի կազմակերպման արդյունավետության տեսանկյունից կարող են գործել կրթահամալիրներ, որտեղ իրականացվելու են նաև նախադպրոցական կրթական ծրագրեր։
Մնաց {days} օր
1 1197

Обсуждалось 23.07.2025 - 07.08.2025

Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 27-ի N 105-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի շրջանակում գյուղատնտեսական կոոպերատիվների համար լիզինգի առարկայի արժեքի կանխավճարի մասնակի սուբսիդավորման կարգը հաստատելու մասին «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 27–ի (Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագիրը հաստատելու մասին) N 105–Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի շրջանակում գյուղատնտեսական կոոպերատիվների համար լիզինգի առարկայի արժեքի կանխավճարի մասնակի սուբսիդավորման կարգը (այսուհետ՝ կարգ) հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակումն ու ընդունումը պայմանավորված է՝ Հայաստանի Հանրապետությունում գործող գյուղատնտեսական կոոպերատիվների (այսուհետ՝ ԳԿ) արդյունավետ գործունեությունը խթանելու անհրաժեշտությամբ:
Մնաց {days} օր
0 1665

Обсуждалось 23.07.2025 - 08.08.2025

ՀԱՅԱՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի N 982-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  «Հայատանի Հանրապետության կառավարության 2025 թվականի  հուլիսի 17-ի N 982-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է կրթության բնագավառում նշանակալի նվաճում ունեցող քաղաքացի Դավիթ Երվանդի Սիմոնյանի կրթության անընդհատությունը և շարունակականությունը ապահովելու նպատակով:
Մնաց {days} օր
0 1423

Обсуждалось 22.07.2025 - 07.08.2025

«ԳՈՐԾԱՐՔԻ ԱՌԱՐԿԱ ԳՈՒՅՔԻ ԿԱՄ ԴՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ  «Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-196-Ն օրենքի 1-ին հոդվածի համաձայն «Գործարքի առարկա գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի ձեռքբերման նախապատվության իրավունքի իրացնելու կարգը» սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։
Մնաց {days} օր
0 1325
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: