Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

В стадии разработки

Обсуждалось 23.01.2020 - 09.02.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի N 1183-Ն որոշման մեջ լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի N 1183-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգում առաջարկվում է լրացումներ և փոփոխություններ կատարել, որով հնարավորություն կընձեռվի ևս երկու խմբի պատկանող ուսանողների օգտվելու պետության կողմից տրամադրվող ֆինանսական աջակցությունից՝ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ հիմնադրված բուհեր սահմանված կարգով առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով ընդունված և անվճար համակարգում չընդգրկված երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներին, ինչպես նաև 2016 թվականի ապրիլի 2-6-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացրած (զինվորական գրքույկում համապատասխան նշման կամ զինվորական կոմիսարիատի կողմից տրամադրած տեղեկանքի առկայությամբ) առկա և հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրում ընդգրկված ուսանողներին:
0 9074

Обсуждалось 25.11.2019 - 10.12.2019

Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515- ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու,Հայաստանի Հանրապետության Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզպետարաններին Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից գումար հատկացնելու և 2019 թվականին տարերային աղետների հետևանքով պատճառված վնասների մասնակի փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու մասին Հողերի օգտագործման ռիսկայնության մակարդակի նվազեցում, հողօգտագործողների սոցիալական վիճակի բարելավում:
0 6917

Обсуждалось 06.11.2019 - 22.11.2019

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 339-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում կապահովվեն Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցչի, որպես Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության խորհրդականի, և նրա հետ համատեղ բնակվող ընտանիքի յուրաքանչյուր անդամի օտարերկրյա պետությունում ծառայության հետ կապված ծախսերի փոխհատուցումը:
0 8253

Обсуждалось 18.10.2019 - 03.11.2019

«ՀԱՅԱՎՏՈԿԱՅԱՐԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծով նախատեսվում է Տաշիրի բժշկական կենտրոնի համար նոր շենք կառուցելու նպատակով Տաշիրի ավտոկայանի տարածքը Լոռու մարզպետարանին ամրացնել «Հայավտոկայարան» ՓԲԸ-ին պետության կողմից շահութաբաժնի գումարի չափով փոխհատուցում տրամադրելու դիմաց:
0 6926

В стадии разработки

Обсуждалось 24.09.2019 - 10.10.2019

Հայաստանի Հանրապետության 2019/2020 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ /անվճար/, հեռակա ուսուցմամբ տեղերը հաստատելու մասին    «Հայաստանի Հանրապետությունում 2019/2020 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ /անվճար/, հեռակա ուսուցմամբ տեղերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի հիմնավորում:  
0 9223

В стадии разработки

Обсуждалось 16.08.2019 - 02.09.2019

«Բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց իրավունքների եվ սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծ Սույն Նախագծի ընդունման նպատակն է ընդունել նոր օրենք, քանի որ գործող օրենքի հոդվածների կեսից ավելին կամ փոփոխվում են, կամ ճանաչվում՝ ուժը կորցրած, ինչպես նաև նոր նախագծով առավել իրատեսական և առարկայական կդառնան բռնադատվածների սոցիալական պաշտպանությանն ուղղված` օրենքի դրույթները, մասնավորապես՝ բռնադատվածների համար սահմանելով ամենամսյա դրամական աջակցություն, ինչը մասամբ կմեղմի բռնադատվածների սոցիալական վիճակը: Գործող օրենքում այժմ կան մի շարք հոդվածներ, որոնք կիրառելի չեն և կորցրել են իրենց արդիականությունը: Միաժամանակ, օրենքի նախագիծ են ներառվել նաև այն արտոնությունները (բուժօգնություն, տրանսպորտային սպասարկում), որոնք այսօր ամրագրված են միայն ՀՀ կառավարության որոշումներով:
15 9032

В стадии разработки

Обсуждалось 16.08.2019 - 02.09.2019

«ՈՐՈՇԱԿԻ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂ ՏԱՐԵՑՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ 18 ՏԱՐԻՆ ԼՐԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԵՆՑ ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման նպատակը տարեցների ու հաշմանդամություն ունեցող անձանց համար առավել բարենպաստ պայմանների ստեղծումն է, ինչը կնպաստի նրանց առողջ, ակտիվ, անկախ ապրելակերպի ապահովմանը և համայնքում սոցիալական ներառմանը: Սոցիալական աջակցության չափը և տրամադրման կարգը կսահմանի ՀՀ կառավարությունը սույն օրենքի ընդունումից հետո: Սույն նախագծով նախատեսվում է աջակցել որոշակի բնակության վայր չունեցող, աշխատող  այն անձանց, ովքեր բնակվում են վարձակալական հիմունքներով, նրանց հատկացնելով դրամական փոխհատուցում բնակարանի (տան) վարձակալության դիմաց:
4 7001

Обсуждалось 31.10.2018 - 15.11.2018

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ լրացումներ ու փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը գումար հատկացնելու մասին» 2018 թվականին ուսման վարձի փոխհատուցման կարիք ունեն 293 սիրիահայ ուսանող: Նրանցից 246 սիրիահայ ուսանողի ուսման վարձի վճարումները կատարվում են հետևյալ կերպ՝ ուսման վարձի 50%-ը վճարվում է ուսանողի կողմից, 50%-ը «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության, Հայկական բարեգործական ընդհանուր միության և Լոնդոնի Սուրբ Սարգիս բարեգործական հիմնադրամի միջոցների հաշվին, 47 սիրիահայ ուսանողի ուսման վարձի 50%-ը վճարվում է ուսանողի կողմից, իսկ 50%-ը առաջարկվում է վճարել պետական բյուջեի միջոցների հաշվին, որը կազմում է 13,762.6 հազար դրամ:
1 7474

Обсуждалось 09.10.2018 - 24.10.2018

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ Սահմանադրական դատարանն իր 2018 թվականի հուլիսի 10-ի ՍԴՈ-1424 որոշմամբ անդրադառնալով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ մասին, զինծառայողի՝ չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց փոխհատուցում ստանալու հնարավորությունը զինվորական ծառայությունից արձակվելու և դրան նախորդող երկու տարվա ժամանակահատվածով սահմանափակվելու մասով ճանաչել է Սահմանադրության 29-րդ, 60-րդ, 73-րդ և 82-րդ հոդվածներին հակասող և անվավեր: Վերոնշյալ օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանությունն ապահովելու նպատակով մշակվել է սույն նախագիծը: Նախագծով սահմանվել է չօգտագործված բոլոր արձակուրդների համար Կառավարության սահմանած չափով հատուցում ստանալու իրավունքը:  Բացի այդ օրենքի գործողությունը տարածվել է նաև 2017 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը փոխհատուցում ստանալու հետ կապված իրավահարաբերությունների վրա, և այն անձինք, որոնք փոխհատուցում են ստացել նշված ժամանակահատվածում, սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում կարող են դիմել չօգտագործված արձակուրդի համար տրամադրված փոխհատուցման վերահաշվարկ կատարելու համար:  
0 8624