Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

В стадии разработки

Обсуждалось 26.02.2019 - 14.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի № 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով «1115 Երիտասարդության ծրագիր» ծրագրի «11001 Երիտասարդական պետական քաղաքականությանն ուղղված ծրագրեր և միջոցառումներ» միջոցառման շրջանակներում «Միջազգային փառատոներին, խորհրդաժողովներին, մրցույթներին, գիտաժողովներին, սեմինարներին, դասընթացներին և այլ հանրային միջոցառումներին հայաստանցի երիտասարդների և երիտասարդական պատվիրակությունների մասնակցությանն աջակցություն» միջոցառման անխափան իրականացման անհրաժեշտությամբ: 
0 6707

Обсуждалось 24.08.2018 - 09.09.2018

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 319-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգում փոփոխություներ և լրացումներ կատարելու արդյունքում   կկարգավորվեն պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի և տնօրենի ընտրության հետ կապված իրավահարաբերությունները:
1 11221

Проект принят

Обсуждалось 29.06.2018 - 14.07.2018

«ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԱՏԱՐԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հանրային հեռուստառադիոընկերության  խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով ձևավորված մրցութային հանձնաժողովի անդամների կատարած ծախսերի փոխհա­տուց­ման չափը և կարգը սահմանելու մասին» վարչապետի որոշման նախագծով՝ 1) սահմանվել է Հանձնաժողովի  անդամների կատարած ծախսերի փոխհա­տուց­ման ենթակա ծախսերի շրջանակը և դրանց առավելագույն չափը, 2) սահմանվել է, փոխհատուցման տրամադրման ընթացակարգը և դրա իրավասու մարմինը, 3) նախատեսվել են այլ կարգավորումներ:
0 7162

Обсуждалось 22.01.2018 - 10.02.2018

«ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՈՆՑԵՍԻՈՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունները կոնցեսիոն կառավարման պայմանագրով փոխանցելու մրցույթի անցկացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ մարզերում գործող բժշկական կազմակերպությունները կոնցեսիոն կառավարման հանձնելու նպատակով համապատասխան մրցութային ընթացակարգ սահմանելու անհրաժեշտությամբ, ինչը հնարավորություն կտա հետագայում կազմավորվող մրցութային հանձնաժողովին ընտրել հնարավորիս փորձառու, սահմանված չափանիշների բավարարող և տվյալ մարզում կոնցեսիոն կառավարման հանձնվող բժշկական կազմակերպության առավել արդյունավետ գործունեություն ապահովող կոնցեսիոներ:
0 8760

Обсуждалось 27.07.2017 - 18.08.2017

«Լիազոր մարմնի և ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման համար հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված անձի միջև կնքվող նախնական պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի ընդունումով կսահմանվի ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության համար անցկացվող մրցույթի արդյունքում հաղթողի և լիազոր մարմնի միջև  կնքվող  նախնական պայմանագրի օրինակելի ձևը, որում կամրագրվեն շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի և երկրաբանական ուսումնասիրության նյութերի փորձաքննության ներկայացնելու ժամկետները:
0 7563

Обсуждалось 21.06.2017 - 06.07.2017

«Ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման մրցութային հանձնաժողովի գործունեության կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացված որոշման նախագծի ընդունմամբ կկարգավորվեն ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման համար ստեղծվող մրցութային հանձնաժողովի գործառույթները:
0 8072