Արտակ Պողոսյան
18.09.2020
Հարգելի գործընկերներ, ներկայացված նախագծի նպատակը և սկզբունքները ընդունելի են միանշանակ և ամբողջական ձևով: Սակայն լուրջ վերանայման կարիք ունի կազմակերպությունների ընտրության և գնահատման չափանիշները՝ թափանցիկ և ազատ արդար ընտրություն կատարելու համար՝ կարգի 8-րդ կետը: Մյուս կողմից սկզբունքորեն դեմ եմ և հիմնավորված չեմ համար արտերկրյա կազմակերպությունների ներգրավումը այս գործընթացներին: Բացի այդ, լուրջ վերանայման կարիք ունի պայմանագրի օրինակելի ձև՝ առնվազն երկու կողմերի իրավունքները և պարտականությունները պետք է մանրամասն նկարագրված լինի, ինչպես նաև դրան չկատարման համար բոլոր կողմերի պատասխանատվությունը, այլ ոչ թե միայն մեկի: Բացի այդ, հիմնավորման և հստակեցման կարիք ունի օրինակելի պայմանագրի 17-րդ կետի «ներկայացնում է [ապահովման միջոցը] պայմանագիր» պահանջը: