В стадии разработки Обсуждалось 10.03.2020 - 25.03.2020 Պետական սեփականություն հանդիսացող գույքի վարձակալության տրամադրման գործընթացը կանոնակարգելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 9-ի N 731, 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 և 2013 թվականի հոկտեմբերի 3-ի N 1106-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին Առաջարկվում է պետական գույքի վարձակալության տրամադրման գործընթացը իրականացնել մեկ միասնական կարգով։ Մասնավորապես առաջարկվում է սահմանել վարձակալական վճարների որոշման և գանձվող վարձակալական վճարների բաշխման գործընթացում միասնական մոտեցումներ, որով կբացառվեն գործընթացում տեղ գտած թերությունները և կպարզեցնեն վարձակալության տրամադրման պայմանները, ինչպես նաև պետական գույքի վարձակալության տրամադրման գործընթացում կիրառել արդյունավետ և ժամանակակից ձևեր (էլեկտրոնային աճուրդ), մրցակցային դաշտի ապահովում և սակարկությունների ձևով վարձակալության տրամադրման պրակտիկայի լայն կիրառում, գույքի բարելավման և ներդրումների ներգրավման նպատակով վարձակալության տրամադրման ժամանակ ներկայացվող ներդրումային ծրագրերի հիմնավորվածության մակարդակի բարձրացում և դրանց հիմնավորվածության վերաբերյալ ընտրանքային փորձաքննության իրականացում: 1 0 0 6933
Обсуждалось 02.12.2019 - 17.12.2019 «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Կադաստրի կոմիտեի համակարգում բարեփոխումները կրում են շարունակական բնույթ: ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 331-րդ կետով նախատեսվում առցանց, ինքնաշխատ, անթուղթ անշարժ գույքի կադաստրի ներդրում: Այն ենթադրում է օրենսդրական դաշտի կարգավորում, որի արդյունքում կիրականացվեն իրավունքների գրանցման ու տեղեկատվության տրամադրման բարեփոխումներ գրանցման, տարածական տվյալների ոլորտներում: Օրենսդրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է նաև ՀՀ կառավարության 2019 թվականի ապրիլի 25-ի N 560-Լ որոշմամբ, որի արդյունքում ակնկալվում է Հայաստանի գործարար միջավայրի դիրքի բարելավում: 9 3 2 10614
В стадии разработки Обсуждалось 21.10.2019 - 06.11.2019 ««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է այն հանգամանքով, որ այն սնանկության գործերով, որում առկա են գույքով ապահովված պահանջատերեր՝ հաճախակի ի հայտ են գալիս դեպքեր, երբ ապահովված պահանջատերը դատարանի համապատասխան որոշմամբ գույքը իրացնում է արտադատական կարգով: Փորձը ցույց է տալիս, որ նման դեպքերում հիմնականում չի վերականգնվում տվյալ գույքի իրացումից առաջացած անուղղակի հարկային պարտավորությունների գումարը, իսկ պարտապանի կողմից գնորդներին տրամադրվում են հարկային հաշիվներ, որոնց հիման վրա գնորդները հաշվանցում են իրացումից առաջացած հարկային պարտավորությունները: 3 8 3 7798
В стадии разработки Обсуждалось 04.10.2019 - 20.10.2019 Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 1073-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչել մասին Պետական գույքը (տարածքները) անհատույց օգտագործման տրամադրելու դեպքում հստակ չափորոշիչների, ինչպես նաև գործարար ծրագրերի օրինակելի ձևում կատարման տեսանկյունից իրատեսական պահանջներ և պայմաններ սահմանելու ու ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ գործուն վերահսկողություն իրականացնելու մեկ միասնական կարգավորումներով ներկայացում։ 3 0 0 8569
Обсуждалось 11.09.2019 - 28.09.2019 Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի N 346-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին hնարավորինս սեղմ ժամկետում ավարտել պետական մարմիններին ամրացված պետական ոչ առևտրային կազմակերպությունների, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի հանձնման գործընթացը պետական գույքի կառավարումն իրականացնող, պետական գույքային հարաբերությունների կանոնակարգման լիազորություններ ունեցող մարմնին՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինությանը։ 5 0 0 7155
В стадии разработки Обсуждалось 31.07.2019 - 21.08.2019 Պետական գույքի ոլորտի ռազմավարական փաստաթուղթը հաստատելու մասին Պետական գույքի կառավարման ոլորտում արդյունավետ որոշումներ ընդունելու ճանապարհին առաջին հերթին խոչընդոտ է հանդիսացել ՀՀ-ում տնտեսական ակտիվության գոյություն ունեցող շրջանակները, որոնք վերջին տարիներին գնալով ավելի են նեղացել։ Որպես հետևանք իրավաբանական անձանց և հասարակության լայն շրջանակները մասնակցություն չեն ցուցաբերել պետական գույքի ձեռք բերման և արդյունավետ օգտագործման գործընթացին, հատկապես այն պատճառով, որ տվյալ ոլորտի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման մակարդակը հեռու է եղել բավարար լինելուց և նրանց համար ուրվագծված չեն եղել այդ գույքի օգտագործման հեռանկարները և գույքի օգտագործումից ստացվող եկամուտները։ Այլ կերպ, հասարակության բոլոր շերտերի պահանջարկը և նրանց պոտենցիալ ջանքերը հաշվի չի առնվել պետական գույքի առաջարկի ոլորտում քաղաքականությունը մշակելիս և իրականացնելիս։ 2 0 0 6692
Обсуждалось 15.07.2019 - 30.07.2019 «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին և «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծեր «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն է արվել, որի համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից (բացառությամբ միակողմ գործարքների) ծագող իրավունքները պետական գրանցման ներկայացնելու պարտականությունը կրում է նշված գործարքները վավերացրաժ նոտարը, ինչպես նաև նախատեսվել է մինչև այս կարգավորումը նախատեսելը պետական գրանցման դիմում ներկայացնելու ժամկետը բաց թողնելու դեպքում այն հարգելի ճանաչելու հնարավորություն: Նախատեսվել են նաև այն հիմքերը, որոնց առկայության դեպքում դիմողի միջնորդությամբ պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմինը կարող է հարգելի համարել ժամկետը բաց թողնելը: Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսվող փոփոխությամբ հստակեցվել է անհատական իրավական ակտի՝ որպես իրավունք տրամադրող կամ իրավունքի սահմանափակում կիրառող ակտի բնույթը, ինչպես նաև հստակեցվել են անհատական իրավական ակտի առոչնչության և անվավերության հիմքով իրավունքի պետական գրանցումը մերժելու հետ կապված հարցերը: Բացի այ սահմանվել է, որ իրավունքի պետական գրանցումը չի կարող մերժվել, եթե պետական գրանցումն իրականացնող մարմինը հարգելի է համարել ժամկետը բաց թողնելը: Նշված փոփոխությունից բխում է նաև «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը, որոնք կապված են նոտարի կողմից իրավունքները պետական գրանցման ներկայացնելու հետ: Բացի այդ լրացում է կատարվել նաև Քաղաքացիական օրենսգրքի 505-րդ հոդվածում, որով սահմանվել է վճարումների կատարման բացառապես անկանխիկ եղանակ տարաժամկետ վճարելու պայմանով կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի դեպքում: 1 3 5 9873
В стадии разработки Обсуждалось 11.04.2019 - 03.05.2019 «Հայաստանի Հանրա«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ մարզերում և Երևան քաղաքում գտնվող չօգտագործվող պետական գույքը ներդրումային ծրագրերի իրականացմամբ, ելնելով անշարժ գույքի գնահատված արժեքից սահմանված պահանջներով, որոնց բավարարման դեպքում՝ գույքը կտրամադրվի անհատույց օգտագործման, ինչպես նաև կվերացվեն պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման արդյունքում և ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծված հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի տրամադրման դեպքում գործող կարգի հետ առաջացող հակասությունները: 0 0 0 7332
В стадии разработки Обсуждалось 22.11.2018 - 13.12.2018 Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի N 562-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին Պետական գույքի հաշվառման և անշարժ գույքի գրանցամատյանի վարման համակարգը արդիականացնելու նպատակով համապատասխան մասնագիտական կառույցների հետ քննարկվել են հաշվառման փաստաթղթային համակարգից էլեկտրոնային ինտեգրացված համակարգին անցում կատարելու հնարավորությունները: 1 0 0 7564