Обсуждалось 08.09.2023 - 23.09.2023 «ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՆ ՀԱՎԱԿՆՈՂ ԵՎ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏԻ ՏԻՐԱՊԵՏՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՆԵՐԱՌՎԵԼՈՒՆ ՀԱՎԱԿՆՈՂ ԵՎ ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏԻ ՏԻՐԱՊԵՏՈՂ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ՝ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսվում է սահմանել՝ 1) լիազորված տնտեսական օպերատորների և ազատ պահեստների տիրապետողների ռեեստրներում ներառման նպատակով և այդպիսի ռեեստրներում ներառված անձանց հաշվառման համակարգի՝ սահմանված պահանջներին համապատասխանության ստուգման պարբերականությունը. 2) լիազորված տնտեսական օպերատորների և ազատ պահեստների տիրապետողների ռեեստրներում ներառման նպատակով և այդպիսի ռեեստրներում ներառված անձանց հաշվառման համակարգի՝ սահմանված պահանջներին համապատասխանության ստուգման նպատակով անձանց կողմից ներկայացվող փաստաթղթերը: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է հմապատասխան հաշվառման համակարգերի ստուգման միջոցով ապահովել լիազորված տնտեսական օպերատորների և ազատ պահեստների տիրապետողների գործունեության նկատմամբ մաքսային մարմինների կողմից իրականացվող հսկողության արդյունավետությունն ու նշված անձանց գործունեության անխոչընդոտ իրակնացումը: 3 3 0 2863
Обсуждалось 06.09.2023 - 21.09.2023 ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴԵՊՔԵՐՈՒՄ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՎԱԿՆՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Երկրորդ տեսակի վկայականի տրամադրմամբ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկման նպատակով և ռեեստրում ընդգրկումից հետո իրավաբանական անձի ֆինանսական կայունությանը համապատասխանության ապահովման նպատակով, նախագծով նախատեսվում է ստեղծել աուդիտորական կազմակերպությունների կողմից իրավաբանական անձի ֆինանսական կայունության հաստատման համար, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված վարկային բյուրոների կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա իրավաբանական անձի ֆինանսական կայունության որոշման համար անհրաժեշտ իրավական հիմքեր։ 0 6 0 2484
Обсуждалось 09.08.2023 - 24.08.2023 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի N 1324-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Մաքսային կարգավորման մասին» ՀՕ-393-Ն օրենքի (ուժի մեջ է մտել 17․10․2022թ․) 289-րդ հոդվածի համաձայն՝ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց Լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկման պայման է նաև Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 293.1-ին հոդվածով սահմանված կարգով ստացված՝ օրինապահ հարկ վճարողի հավաստագրի առկայությունը: Հայաստանի Հանրապետության կառավարության 2021թ․ օգոստոսի 12-ի N1324-Ն որոշմամբ հաստատվել է «Օրինապահ հարկ վճարող համարելու չափանիշները և օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման կարգը»։ Որոշմամբ հաստատված Հավելված 1-ի 2-րդ կետի համաձայն՝ հարկ վճարողը համարվում է որոշմամբ սահմանված չափանիշներին բավարարող, եթե համապատասխան ժամանակաշրջանի ընթացքում օրենսդրությամբ սահմանված կարգով արձանագրված իրավախախտումների արդյունքում հաշվարկված կամ հարկային (մաքսային) մարմինների կողմից լրացուցիչ առաջադրված պարտավորությունների հանրագումարը (այդ թվում` ստուգման (ուսումնասիրության) ժամանակաշրջանում ստուգվող (ուսումնասիրվող) ժամանակաշրջանի համար հարկ վճարողի կողմից ներկայացված հաշվարկների (հաշվետվությունների), ինչպես նաև ճշտված հաշվարկների, որոնց արդյունքում առաջացել է հարկային պարտավորություն կամ ավելացել է հարկային պարտավորությունը և (կամ) նվազել է հաշվանցվող (պակասեցվող) գումարը) չի գերազանցում դիտարկվող ժամանակահատվածի համար հարկ վճարողի կողմից ներկայացված հարկային հաշվարկներում արտացոլված ԱԱՀ-ով հարկման բազայի 0,05 %-ը, բայց ոչ ավելի, քան 1 մլն դրամը։ Իրականացված վերլուծությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե ներկայացված դիմումների ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ հարկային (մաքսային) մարմինների կողմից լրացուցիչ առաջադրված պարտավորությունների Որոշմամբ սահմանված հանրագումարը խոչընդոտ է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում Լիազորված Տնտեսական Օպերատորների ինստիտուտի զարգացման համար։ Վերոգրյալ հանգամանքով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել մշակել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 21-ի N 1324-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը ։ 1 4 0 2603
Обсуждалось 18.07.2023 - 02.08.2023 «ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Նախագծով նախատեսվում է «Մաքսային կարգավորման մասին» օրենքում «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» համաձայնագրով ազգային օրենսդրությանը վերապահված համապատասխան դրույթի սահմանում: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է մաքսային մարմինների կողմից իրականացվող հսկողության արդյունավետության աճ։ 4 2 0 3047
Обсуждалось 26.06.2023 - 11.07.2023 «ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԲԱՑ ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսվում է սահմանել լիազորված տնտեսական օպերատորին պատկանող տարածքներում ժամանակավոր պահպանվող ապրանքների հետ մեկտեղ այլ ապրանքների պահպանության առանձնահատկությունները։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել լիազորված տնտեսական օպերատորների համար ապրանքների պահպանությանն առնչվող հատուկ պարզեցված ընթացակարգի կիրառության հնարավորությունը։ 2 0 1 2692
Проект принят Обсуждалось 13.02.2023 - 01.03.2023 «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի փետրվարի 9-ի N56-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագիծ Հակիրճ բնութագիր Նախագծով, նախատեսվող իրավակարգավումները վերաբերում են ազգային անվտանգության կամ պետական շահերի տեսանկյունից գնահատման համար անհրաժեշտ լրացուցիչ տեղեկություններ ստանալու, դրանք իրավասու մարմնին տրամադրելու և վերջինիս դիրքորոշումը հանձնաժողով ներկայացնելու ընթացակարգերին։ 0 6 0 3318
Проект принят Обсуждалось 27.01.2023 - 12.02.2023 «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 29-ի N494-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի հունիսի 7-ի N234-ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծեր Նախագծերի ընդունման արդյունքում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման («ԴՈՍ» հարձակումներից պաշտպանվածության) վերաբերյալ հաշվետվությունը կներառվի էլեկտրոնային հաղորդակցության բնագավառի հաշվետվությունների միասնական ցանկում, ինչը կնպաստի օպերատորների կողմից հաշվետվությունների արդյունավետ ներկայացմանը: 4 1 0 3209
Проект принят Обсуждалось 10.01.2023 - 26.01.2023 «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի ապրիլի 5-ի №124Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ Հակիրճ բնութագիր Նախագծով նախատեսվում է լրամշակել հանձնաժողովի 2017 թվականի ապրիլի 5-ի №124Ն որոշումը, որի ընդունման արդյունքում հնարավոր կլինի հանձնաժողովի տնօրինմանը հանձնված «8xxx» քառանիշ կոդի թվով 78 հեռախոսահամար ևս, ըստ անհրաժեշտության՝ առևտրային նպատակներով տրամադրել հեռախոսակապի օպերատորներին։ 2 1 0 3209
Проект принят Обсуждалось 30.11.2022 - 16.12.2022 «Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի միջև փոխկապակցման ծառայությունների վերջնավորման վճարների (դրույքաչափերի) հաշվարկման և կիրառման կանոնները սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 18-ի №473-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշման նախագիծ Հակիրճ բնութագիր Նախագծով նախատեսվում է ԵՄ կարգավորումներին համահունչ առաջիկա 5 տարիների համար սահմանել ՀՀ-ում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի միջև փոխկապակցման ծառայությունների վերջնավորման վճարները (դրույքաչափերը), ինչը բխում է նաև ՀՀ և ԵՄ միջև կնքված ՀԳՀՄ-ով ամրագրված հանձնառություններից։ 2 3 0 3585