«ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՆ ՀԱՎԱԿՆՈՂ ԵՎ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏԻ ՏԻՐԱՊԵՏՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՆԵՐԱՌՎԵԼՈՒՆ ՀԱՎԱԿՆՈՂ ԵՎ ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏԻ ՏԻՐԱՊԵՏՈՂ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ՝ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
3 - За
-
3 - Против
Նախագծով նախատեսվում է սահմանել՝
1) լիազորված տնտեսական օպերատորների և ազատ պահեստների տիրապետողների ռեեստրներում ներառման նպատակով և այդպիսի ռեեստրներում ներառված անձանց հաշվառման համակարգի՝ սահմանված պահանջներին համապատասխանության ստուգման պարբերականությունը.
2) լիազորված տնտեսական օպերատորների և ազատ պահեստների տիրապետողների ռեեստրներում ներառման նպատակով և այդպիսի ռեեստրներում ներառված անձանց հաշվառման համակարգի՝ սահմանված պահանջներին համապատասխանության ստուգման նպատակով անձանց կողմից ներկայացվող փաստաթղթերը:
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է հմապատասխան հաշվառման համակարգերի ստուգման միջոցով ապահովել լիազորված տնտեսական օպերատորների և ազատ պահեստների տիրապետողների գործունեության նկատմամբ մաքսային մարմինների կողմից իրականացվող հսկողության արդյունավետությունն ու նշված անձանց գործունեության անխոչընդոտ իրակնացումը:
-
Обсуждалось
08.09.2023 - 23.09.2023
-
Тип
Pешение
-
Область
Государственные доходы
-
Министерство
Комитет государственных доходов
Просмотры 2303
Принт