В стадии разработки Обсуждалось 07.06.2017 - 22.06.2017 Ձեռնարկատիրական կրթության զարգացման հայեցակարգ Գործարար միջավայրի բարելավման գլխավոր նախապայմաններից մեկը ձեռնարկատիրական մշակույթի զարգացումն է: Ներկա իրավիճակի ուսումնասիրությամբ պարզ է դարձել, որ անհրաժեշտ է ապահովել ձեռնարկատիրական կրթության ուսումնառությունը դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում` տարբեր առարկաներում և կրթական ծրագրերում ձեռնարկատիրական կրթության ինտեգրման սկզբունքով: Ձեռնարկատիրական կրթության զարգացումը աշակերտներին և ուսանողներին հնարավորություն կտա ձեռք բերելու գիտելիք ու հմտություններ՝ գործարար նախաձեռնություններ սկսելու, ինչպես նաև միմյանց հետ արդյունավետ համագործակցելու համար: Ձեռնարկատիրական կրթության նպատակը սովորողների կարողությունների զարգացմանը նպաստելն է: Ուսումնական հաստատություններում ձեռնարկատիրական կրթության զարգացումը կդիտարկվի որպես կարիերայի այլընտրանք դիտարկելուն ուղղված ուսումնառության կազմակերպման հնարավորություն։ Կրթության բոլոր մակարդակներում լիարժեքորեն կապահովվի ձեռնարկատիրական կրթության կազմակերպումն ու զարգացումը: Աշակերտների և ուսանողների մոտ կձևավորվի ձեռնարկատիրական մտածողություն, կստեղծվեն հնարավորություններ՝ ուսումնական հաստատությունների և գործարարների միջև արդյունավետ համագործակցության համար, կստեղծվեն գործարար կապեր: 0 0 0 17953
В стадии разработки Обсуждалось 20.03.2017 - 05.04.2017 «Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին» օրենքի նախագիծ, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, «Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ: «Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) իրավական կարգավիճակը, գործունեության սկզբունքները, Հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը, Հանձնաժողովի գործառույթները և լիազորությունները, ներառյալ՝ կոռուպցիայի կանխարգելման ոլորտում կրթական և կանխարգելիչ գործառույթների վերապահումը Հանձնաժողովին: Նախագծում կարգավորվում են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց և հանրային ծառայողների շահերի բախման (ներառյալ՝ շահերի հայտարարագրման), հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձանց ակտիվների և եկամուտների հայտարարագրման հետ կապված հարաբերությունները: Նախագիծը սահմանում է նաև Բարձրաստիճան պաշտոնատար անձանց և հանրային ծառայողների էթիկայի կանոնները, անհամատեղելիության պահանջները և վերջիններիս նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները, նվերներ ընդունելու արգելքը, ինչպես նաև ներների հաշվառման հետ կապված դրույթներ: Նախագծում իրենց կարգավորումն են ստացել նաև Հանձնաժողովի կողմից իրականացվող վարույթի առանձնահատկությունները: 1 3 7 20089