Обсуждалось 15.05.2023 - 31.05.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի մշակումը պայմանավորված է էլեկտրական էներգիայի բաշխման ցանցի աշխատանքի, ինչպես նաև բաշխողի և սպառողների (այդ թվում՝ ինքնավար էներգաարտադրող հանդիսացող սպառողների) փոխհարաբերությունների առավել արդյունավետ կարգավորման, մշտապես արդիականացման և բարելավման անհրաժեշտությամբ, ինչը կնպաստի էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրական էներգիայի արտադրության և բաշխման համակարգերի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: 4 3 0 2561
Обсуждалось 06.03.2023 - 22.03.2023 «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №516-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաս¬տանի Հանրա¬պե-տության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №517-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №518-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №522-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշումների նախագծեր Նախագծերի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №516-Ն, 517-Ն, №518-Ն և №522-Ն որոշումներով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ և մանրածախ շուկայի առևտրային կանոններում, օֆերտայի օրինակելի ձևում և հաղորդման ցանցային կանոններում կհստակեցվեն ԷՄՇ մասնակիցների գործունեության պայմանները, ՀԷԱ կայանների գործունեությանն առնչվող իրավակարգավորումները և առանձնահատկությունները, ինչպես նաև կանոնները կհամապատասխանեցվեն 2023 թվականի հունվարի 17-ին ընդունված՝ «էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի պահանջներին։ 0 6 0 3336
Обсуждалось 27.01.2023 - 11.02.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԿԱՆՈՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Տաշիրի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու « Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրացման կանոները սահմանելու մասին » որոշման նախագծի հանրային բաց լսումների և (կամ) քննարկումներին: Շահագրգիռ անձինք կարող են Տաշիրի համայնքապետարանում, ինչպես նաև Տաշիր համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված« Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրացման կանոները սահմանելու մասին » որոշման նախագծին ծանոթանալ և դրանց վերաբերյալ 2023 թվականի հունվարի 27-ից փետրվարի 10-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (tashir.hamaynq@bk.ru) կամ գրավոր ներկայացնել Տաշիրի համայնքապետարան: 2023 թվականի փետրվարի 11-ին՝ ժամը 15:00-ին, Տաշիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրացման կանոները սահմանելու մասին» որոշման նախագծի հանրային քննարկում: Սկիզբը՝ 2023 թվականի հունվարի 27 , ավարտ՝ փետրվարի 10 : 0 1 0 3692
Обсуждалось 13.12.2022 - 28.12.2022 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1494-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 16-ի N 1494-Ն որոշման դրույթները կհամապատասխանեցվեն «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-353-Ն օրենքի 14-րդ հոդվածին։ 2 3 0 3294
Проект принят Обсуждалось 07.12.2022 - 23.12.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման կանոնները: Ներկայացված է նախագիծը՝ կից փաստաթղթերով։ 0 0 0 3261
Обсуждалось 02.12.2022 - 18.12.2022 «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №516-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №517-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» որոշումների նախագծեր Նախագծերի ընդունման արդյունքում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №516-Ն և №517-Ն որոշումներով հաստատված՝ ՀՀ էլեկտրաէներգետիկական մեծածախ և մանրածախ շուկայի առևտրային կանոնների շրջանակում կհստակեցվեն շուկայի մասնակիցների գործունեության և դրա առանձին սեգմենտներում առևտրի իրականացման պայմանները և պատասխանատվությունների շրջանակը։ 1 3 0 3625
В стадии разработки Обсуждалось 08.11.2022 - 24.11.2022 ԳԱԶԱԲԱՇԽՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի №634-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Գազաբաշխման համակարգի անվտանգության և շահագործման կանոնները հաստատելու, մի շարք որոշումներն ուժը կորցրած ճանաչելու և 2021 թվականի ապրիլի 22-ի №634-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության 2021թ. ապրիլի 22-ի №634-Ն որոշման պահանջներն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով: Նպատակն է ընդունել նոր իրավական ակտ, որը չի հանդիսանա տեխնիկական կանոնակարգ, և կապահովի ոլորտի կարգավորման շարունակականությունն ու անընդհատությունը: 0 3 0 3176
В стадии разработки Обсуждалось 04.11.2022 - 21.11.2022 ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՍԱՐՔՎԱԾՔԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի №634-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «էլեկտրատեղակայանքների սարքվածքի կանոնները հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներն ուժը կորցրած ճանաչելու և 2021 թվականի ապրիլի 22-ի №634-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության 2021թ. ապրիլի 22-ի №634-Ն որոշման պահանջներն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով: Նպատակն է ընդունել նոր իրավական ակտ, որը չի հանդիսանա տեխնիկական կանոնակարգ, և կապահովի ոլորտի կարգավորման շարունակականությունն ու անընդհատությունը: 0 4 0 3371
В стадии разработки Обсуждалось 21.10.2022 - 07.11.2022 ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ №1933-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի №634-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Էլեկտրատեղակայանքների շահագործման անվտանգության կանոնները հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի №1933-Ն որոշումն կորցրած ճանաչելու և 2021 թվականի ապրիլի 22-ի №634-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության 2021թ. ապրիլի 22-ի №634-Ն որոշման պահանջներն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով: Նպատակն է ընդունել նոր իրավական ակտ, որը չի հանդիսանա տեխնիկական կանոնակարգ, և կապահովի ոլորտի կարգավորման շարունակականությունն ու անընդհատությունը: 2 1 0 3338