Обсуждалось 06.02.2023 - 21.02.2023 «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 2021 թվականի հոկտեմբերի 11-ի N 76-Ն հրամանում լրացում կատարելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրաման 2021-2022 ուսումնական տարվա ընթացքում նախադպրոցական ուսումնական հաստատությունների սաների բացակայությունների պատճառների վերլուծության արդյունքում պարզվել է, որ հատկապես աշնանային և ձմեռային ամիսներին երեխաների բացակայությունները մեծ մասամբ պայմանավորված են սուր շնչառական վարակների տարածման հետ: Հաշվի առնելով երեխայի լավագույն շահը՝ նախատեսվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 2021 թվականի հոկտեմբերի 11-ի N 76-Ն հրամանում համապատասխան լրացում կատարել 2 12 8 3893
Обсуждалось 29.12.2022 - 13.01.2023 «Համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման ու տարակարգ ստացած մանկավարժական աշխատողներին հավելավճար տրամադրելու, տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգերը սահմանելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծ Սույն կարգով կարգավորվում են համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների (այսուհետ` հաստատություն) մանկավարժական աշխատողիների տարակարգի (այսուհետ` տարակարգ) շնորհման և տարակարգ ստացած մանկավարժական աշխատողներին հավելավճար տրամադրելու հետ կապված հարաբերությունները: 10 16 13 4417
Обсуждалось 24.10.2022 - 08.11.2022 «Նախադպրոցական կրթության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը Կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխային տրամադրվում են նախադպրոցական կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ: Նոր նախագծով առաջարկվող կարգավորմամբ՝ Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը ներառում է՝ նախադպրոցական կրթական ծրագրերի բովանդակությունը ներկայացվող պահանջները. նախադպրոցական ուսումնական հաստատությունում սաների զարգացնող միջավայրի չափանիշները: սաների կրթական և զարգացման վերջնարդյունքներն՝ ըստ տարիքային խմբերի և զարգացման ոլորտների. նախադպրոցական կրթության ավարտին սաներից ակնկալվող կարողունակությունները. 1 2 0 3238
Обсуждалось 06.10.2022 - 21.10.2022 «Լիցենզավորման ենթակա նախադպրոցական կրթական ծրագրին և ծառայությանը ներկայացվող պահանջները սահմանելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրաման Նախագծով սահմանվում են լիցենզավորման ենթակա նախադպրոցական կրթական ծրագրին և ծառայությանը ներկայացվող պահանջները, ինչը նպատակ ունի հստակեցնելու և առավել դյուրին դարձնելու նախադպրոցական այլընտրանքային կրթական ծրագրեր և նախադպրոցական ծառայություններ իրականացնող կազմակերպությունների կողմից համապատասխան ծրագրերը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հաստատմանը ներկայացնելու գործընթացը: 2 1 1 3593
Обсуждалось 01.05.2022 - 16.05.2022 «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրաման Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավար և մանկավարժական կազմի տարիֆաորակավորման բնութագրերի վերանայում 1 0 0 9259
Обсуждалось 11.04.2022 - 26.04.2022 ՀՀՇՆ 31-03.02- «ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՆՔԵՐ. ՆԱԽԱԳԾՄԱՆ ՆՈՐՄԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Նորմատիվ նոր փաստաթղթի մշակումը կարևորվում է նախադպրոցական հաստատությունների շենքերի առանձնահատկություններից ելնելով, որոնք պահանջում են հատուկ ծավալահատակագծային, ճարտարապետական և քաղաքաշինական արդի լուծումներ: 5 0 0 3966
Обсуждалось 29.11.2021 - 14.12.2021 ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ԿԱՐԳ Սույն կարգով սահմանվում են նախադպրոցական ուսումնական հաստատության (այսուհետ` Հաստատություն) մանկավարժական աշխատողի թափուր տեղի (այսուհետ` թափուր տեղ) համար անցկացվող մրցույթի (այսուհետ` մրցույթ) կազմակերպման և անցկացման հետ կապված իրավահարաբերությունները: 6 2 8 9614
Обсуждалось 19.10.2021 - 03.11.2021 ՛՛Նախադպրոցական կրթության մասին՛՛ օրենքում փոփոխություն կատարելու մասին՛՛ օրենքի նախագիծ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2020 թվականի հուլիսի 23-ի N 831-Ա որոշմամբ հաստատված հավելվածով սահմանված իրավական ակտերի ընդունման հստակեցմամբ՝ մասնավորապես հավելվածի 8-րդ կետով սահմանված իրավական ակտի ընդունման անհրաժեշտության բացակայությամբ 1 0 0 4834
Обсуждалось 14.10.2021 - 29.10.2021 Նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների ղեկավարման իրավունքի (հավաստագրման) համար վերապատրաստման և հավաստագրման կարգը հաստատելու մասին Սույն կարգով կարգավորվում են նախադպրոցական ուսումնական հաստատության (այսուհետ` Ուսումնական հաստատություն) ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու հավակնություն ունեցող անձանց (այսուհետ` Հավակնորդ) համար վերապատրաստող կազմակերպության ըտրության, վերապատրաստման կազմակերպման և իրականացման, նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի քննության անցկացման և հավաստագրման գործընթացը իրականացնող աշխատանքային խմբի (այսուհետ` Աշխատանքային խումբ)` կազմավորման և գործունեության, քննության անցկացման և հավաստագրման, ինչպես նաև ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) դադարեցման գործընթացների հետ կապված հարաբերությունները: 13 3 4 11103