Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N 744-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Իրավական ակտի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2023 թվականի հունիսի 14-ի        N ՀՕ-217-Ն օրենքի ընդունմամբ և նախադպրոցական կրթության բովանդակության լավարկման անհրաժեշտությամբ:

  • Обсуждалось

    26.04.2024 - 13.05.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2753

Принт

Предложения

Արևիկ Նիկողոսյան

06.05.2024

Խոսք և հաղորդակցության ոլորտում Ավագ խմբերի համար զ ենթակետում ցանկալի է հստակեցվի հայերենի տառերի ճանաչելու վերաբերյալ միտքը, այսինքն ճանաչի և տպագիր, և ձեռագիր տառերը, թե միայն տպագիրը։

Նոյեմբերյանի թիվ 2 մանկապարտեզ

30.04.2024

Կրթական ծրագրերը պետք է նախատեսեն սանի առօրյայի կազմակերպման 3 ձև՝ խաղ, պարապմունք և սանի ազատ ժամանակի տնօրինում, և, ըստ այս փաստաթղթի՝ ուսումնական և խաղային բեռնվածության մեջ գերիշխողը պետք է խաղայինը լինի։ Հնարավոր չէ, արդյո՞ք, պարապմունքների առավելագույն և նվազագույն քանակում՝ ըստ տարիքային խմբերի միանգամից ապահովել խաղերի և պարապմունքների հարաբերակցությունը՝ թվային արտացոլմամբ․ օրինակ , ավագ խումբ՝ նվազագույնը 6 խաղ և 4 պարապմունք, առավելագույնը՝ 7 խաղ և 5 պարապմունք։ Լրացուցիչ կրթության պարապմունքներն էլ՝ ըստ մանկապարտեզների նախընտրության։

Լուսինե Ասատրյան

28.04.2024

3. Կան մանկապարտեզներ, որոնց շենքային պայմանները չեն բավարարում զարգացնող միջավայրին ներկայացվող պահանջները: Արդյո՞ք նախատեսվում է մանկապարտեզների շենքային պայմանների վերանայում:

Узнать больше