Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

Обсуждалось 06.06.2023 - 21.06.2023

1. «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «1146. Հանրակրթության ծրագիր» ծրագրի «12016. ՀՀ գյուղական բնակավայրերում մինչև 100 աշակերտ ունեցող պետական ուսումնական հաստատություններում դասավանդող ուսուցիչներին հավելավճարի սահմանում» միջոցառման ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ   ՀՀ գյուղական բնակավայրերում  մինչև 100 աշակերտ ունեցող պետական ուսումնական հաստատություններում  դասավանդողներին  լրացուցիչ վճար տրամադրելու միջոցով հնարավոր կլինի լրացնել բացակա ուսուցչի՝ տարիներով չհամալրվող հաստիքը, ուսուցչի ֆինանսական վիճակի բարելավմանն ուղղված կարևոր քայլ կհանդիսանա:
Մնաց {days} օր
0 5567

Обсуждалось 27.04.2023 - 12.05.2023

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՉԱՓԵՐԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Ոստիկանության ծառայողների ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափերը և վճարման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով առաջարկվում է ոստիկանությունում իրականացվող ատեստավորման գործընթացի շրջանականերում բարձրացնել ոստիկանության ծառայողների աշխատավարձերը, ինչը կմեծացնի համակարգում ծառայության անցնելու գրավչությունն ու շահագրգռվա­­­­ծու­թյունը՝ այն համալրելով  բանիմաց կադրերով։ 
Մնաց {days} օր
0 7918

Обсуждалось 28.02.2023 - 16.03.2023

««ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին»  օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման արդյունքում  փրկարար ծառայությունը կապահովվի պատշաճ մասնագիտական պատրաստվածությամբ օժտված կադրերով, միաժամանակ կբարձրացվի փրկարար ծառայողների աշխատավարձերը՝ մեծացնելով փրկարար ծառայությունում ծառայության անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը։
Մնաց {days} օր
0 8124

Обсуждалось 16.02.2023 - 04.03.2023

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ և «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփո­խու­թյուն­ներ և լրացումներ կատարելու մասին» ու «Պետական պաշտոններ և պետական ծառա­յության պաշ­տոններ զբա­ղեց­նող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփո­խու­թյուն կա­տ­արելու մասին» օրենք­ների նա­խա­գծերի ընդու­նու­մը պայմանավորված է ոստիկանությունում ծառայության անցնելու գրավչությունն ու շա­հագրգռվա­ծու­թյունը մեծացնելու, պատշաճ մասնագիտական պատ­րաստ­վա­ծություն ապա­հո­վե­լու, ոստիկանության ծառայողների աշխատավարձերը բարձրացնելու և կադրերի արտա­հոս­քը կանխելու անհրա­ժեշտությամբ:
Մնաց {days} օր
1 12633

Обсуждалось 06.02.2023 - 21.02.2023

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԿԱՄ ՀԱԿԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԿԱՄ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԳՈՐԾԱ-ՌՈՒՅԹՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է կանոնակարգել Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի, հետախուզական, հակահետախուզական կամ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացնող, ինչպես նաև հատուկ ստորաբաժանումների ծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով իրականացվող ատեստավորման կազմակերպման և անցկացման հետ կապված հարցերը: 
Մնաց {days} օր
0 6011

Обсуждалось 05.01.2023 - 20.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կամավոր ատեստավորման գործընթացի կազմակերպման արդյունքում անհրաժեշտություն է առաջացել գործող կարգի որոշ դրույթներ փոփոխելու և հստակեցնելու, և ի հայտ եկած բացերի և խնդիրների հստակեցումը, որոշ դրույթների վերանայումը միջոցառման կազմակերպումն ավելի կանոնակարգված կդարձնի:
Մնաց {days} օր
45 22121

Обсуждалось 29.12.2022 - 13.01.2023

«Համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման ու տարակարգ ստացած մանկավարժական աշխատողներին հավելավճար տրամադրելու, տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգերը սահմանելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծ Սույն կարգով կարգավորվում են համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների (այսուհետ` հաստատություն) մանկավարժական աշխատողիների տարակարգի (այսուհետ` տարակարգ) շնորհման և տարակարգ ստացած մանկավարժական աշխատողներին հավելավճար տրամադրելու հետ կապված հարաբերությունները:
Մնաց {days} օր
13 7317

Обсуждалось 27.12.2022 - 11.01.2023

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՒ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐ Նախագծով առաջարկվում է պետական սահմանի պահպանության կամ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման կամ հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման կամ վերահսկման ոլորտներում ապահովել պատշաճ մասնագիտական պատրաստվածություն, միաժամանակ, բարձրացնելով համապատասխան ստորաբաժանումների ծառայողների աշխատավարձերը:
Մնաց {days} օր
0 7206

Обсуждалось 29.06.2022 - 14.07.2022

«Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության, տարակարգ ստացած ուսուցիչներին հավելավճար տրամադրելու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ    Նախագծով ներկայացվում է հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության, տարակարգ ստացած ուսուցիչներին հավելավճար տրամադրելու կարգը, տարակարգի շնորհման նոր մեխանիզմը:     Նախագծով առաջարկվում են տարակարգերի շնորհման հետ կապված մի շարք կարգավորումներ, մասնավորապես, տարակարգի շնորհման համար հիմք են ընդունվում կրթության որակ և արդյունավետություն ապահովող անհրաժեշտ չափանիշները, այդ թվում՝ ուսուցչի գործունեության որակական ցուցանիշների առկայությունը, տարակարգի շնորհման և դրա բարձրացման համար սահմանված բնութագրիչներին համապատասխանելու դեպքում, առանց ժամանակային սահմանափակման դիմելը և այլն։
Մնաց {days} օր
15 16282
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: